RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչու է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ալիկը ցանկացել պատժել 30-ամյա Մուշեղին. «Փաստինֆո»  5214

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   Փաստինֆո


Ինչու է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ալիկը ցանկացել պատժել 30-ամյա Մուշեղին. «Փաստինֆո»

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Նոյեմբերի 13-ին Շենգավիթում աղմկահարույց սպանության դեպքով քրեական աշխարհը լուրջ ներգրավածություն ունի:

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»ն, ակնհայտ է, որ երկու անձի սպանությանը նախորդել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների «ռազբորկաները»:

Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) Մուշեղի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:

Ի դեպ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Բանդուրյան Ալիկ) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը:

Թե ինչն է եղել պատճառը, որ քյավառցի Ալիկի ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել դեռ պարզել չհաջողվեց, բայց փաստ է, որ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:

Անդրադառնալով սպանության օրվան` ըստ մեր հավաստի աղբյուրների` այդ օրը զրույցներին մասնակցել են քրեական հեղինակություններ, Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաեւ օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:

Այստեղ էլ կրիմինալ աշխարհի տղերքի զրույցը թեժացել է, բուն «ռազբորկայի» պատճառը դեռևս հայտնի չէ, բայց որ ընդհարումը լուրջ է եղել` ապացույցը հետեւանքներն են:

Երկու անձի սպանության դեպքից հետո հայտնի է դառնում, որ առաջին հրազենային վնասվածքն ստացել է Գևորգ Ավետիսյանը:

Մեզ հետ զրույցում բժիշկները վկայել են, որ ելնելով Գևորգ Ավետիսյանի ստացած վնասվածքից` կրակոցը հնչել է շատ մոտ տարածքից:


«Քյավառցի Ալիկը» շուտով ազատության մեջ կլինի

Շուրջ մեկ ամիս է, ինչ կալանավորված է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը՝ «Քյավառցի Ալիկը»։

Թեև մամուլում լուրեր պտտվեցին այն մասին, որ Ալիկը կալանավորվել է Չարբախի «Լիա» գեղցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով՝ որպես սպանության դրդիչ, սակայն ԼՈւՐԵՐ.com-ի ունեցած տեղեկություններով՝ մինչ օրս որևէ կերպ չի ապացուցվել Բանդուրյանի կապը՝ սպանության հետ։ Թեև սպանվածներից մեկը՝ Մուշեղը, ժամանակին կապ է ունեցել Բանդուրյանի հետ, սակայն այդ կապը վաղուց խզված է։

Ալիկը հանդիսանում է հետխորհրդային քրեական օրենքներն ամբողջությամբ պահպանող կերպարներից և չի ընդունում թմրանյութեր օգտագործողներին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հենց դա է հանդիսացել Մուշեղի հետ կապերի խզման պատճառը։

Դեպքից օրեր առաջ Ալիկից կարծիք են հարցրել Մուշեղի մասին, ինչին ի պատասխան՝ Ալիկը բացասական է արտահայտվել։ Սա է հանդիսանում միակ կապը քրեական գործի և Բանդուրյանի միջև։

Իրավապահները մոտ օրերս նախատեսում են ազատ արձակել Ալիկին, սակայն դա կփորձեն անել շատ անաղմուկ, որպեսզի խուսափեն պատասխանել, թե որքան է շարունակվելու առանց մեղքի հիմնավորման կալանավորումների շարքը։ Պարզ է, որ նախընտրական շրջան է, և իշխանությունները պետք է հրապարակային կերպով քրեական հեղինակությունների հանդեպ հետապնդում սկսեն՝ նախընտրական դիվիդենտներ շահելու և քրեական աշխարհի դեմ պայքարի շղարշ ստեղծելու համար։



loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչու է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ալիկը ցանկացել պատժել 30-ամյա Մուշեղին. «Փաստինֆո»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (07.12.16) | Հեղինակ: Փաստինֆո W Դիտումներ: 5214 | Տեգեր: 30-ամյա, պատժել, Ալիկը, ԻՆՉՈՒ, հեղինակություն, ցանկացել, Մուշեղին., քրեական, համարվող, Քյավառցի | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ