Գլխավոր էջ » Լրահոսից
Ինչո՞ւ է Մարգարիտ Եսայանը վաճառում բնակարանն ու ամառանոցը (ֆոտոշարք)  257

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը վաճառում է իր բնակարանը և ամառանոցը: Ամառանոցի վաճառքի մասին հայտարարությունը պատգամավորը ավելի վաղ տեղադրել էր իր էջում, իսկ ահա Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 3 սենյականոց բնակարանի վաճառքի հետ կապված հայտարարությանը հանդիպեցինք կայքերից մեկում, գինն էլ 68 հազար ԱՄՆ դոլար է սահմանվել: 

Մարգարիտ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ անշարժ գույքը վաճառելու նպատակը ոչ թե երկրից արտագաղթելն է, այլ զուտ բնակարանային խնդիրներ կան, ցանկանում են այդ երկուսը վաճառել և մեկ առաձնատուն գնել.«Մենք սիրում ենք մեր այս բնակարանը, 26 տարի ապրել ենք այստեղ, երջանիկ ենք եղել, տղաս է ծնվել, աղջիկներիս եմ ամուսնացրել: Սա ուրախությունների տուն է, բայց հիմա ավելի մեծ պրոյեկտ ունենք՝ առանձնատուն ունենալու համար: Վարկ եմ վերցրել, գումարը չի բավականացնում, մտածեցինք՝ մենք էլ բազմամարդ ընտանիք չենք, կարող ենք այդ երկուսը վաճառել և ունենալ մեկ փոքրիկ առանձնատուն»: Տիկին Եսայանը նշեց, որ դեռ գնորդներ չեն հայտնվել, բայց վարկի գումարով սկսել են առանձնատան շինարարական աշխատանքները:









Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog