RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչ են հուշում աստղերը... 13 Հոկտեմբերի  1274

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինչ են հուշում աստղերը... 13 Հոկտեմբերի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Խոյ. Այս օրը դուք հաստատ չեք մոռանա, քանի որ օրվա ընթացքում կդիմեք ոչ օրդինար քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների օրիգինալությամբ և միևնույն ժամանակ` ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան:

Օրը հաջող է դասավորվում նշանի հատկապես այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև` բիզնեսմեններին, հասարակական  և քաղաքական գործիչներին և ստեղծագործական բնույթի գործով զբաղվողների համար:


Ցուլ. Այսօր դուք գերագնահատում եք ձեր ազդեցությունը շրջապատի վրա և չափազանց զարմանում եք, եթե որևէ մեկը ձեզ հետ վիճում է, կամ հրաժարվում է կատարել ձեր խնդրանքները:  Եթե խոսքը գնում է ձեզ համար իրոք մի ինչ-որ կարևոր բանի մասին, ապա ավելի լավ է ինքնուրույն գործել` չսպասելով կողքից աջակցության, քանի որ վտանգ կա, որ դուք այն կստանաք շատ ուշ: Այսօր ցանկալի չէ քննարկել ֆինանսական և ունեցվածքին վերաբերող հարցեր, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է, դուք հակված եք տագնապել ամեն մի մանրուքից, սրտին մոտ ընդունել ցանկացած միջադեպ ու թյուրիմածություն:


Երկվորյակներ. Օրն անցնում է բավական անիմաստ, և որքան էլ որ դուք փորձում եք որևէ օգտակար բանով զբաղվել, միևնույն է` դա ձեզ մոտ չի ստացվում: Եթե անգամ ձեզ ոչ ոք չի շեղում ձեռնարկած գործից, ապա դուք ինքներդ եք այն թողնում և անցնում մեկ այլ բանի: Էմոցիոնալ ֆոնն անկայուն է, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են քմահաճ և վերջիններիս հետ լեզու գտնել կարող են միայն ամենահամբերատար և նրանց սիրող մարդիկ:

Այսօրվա վրա պլանավորած ոչ բոլոր բաներն են իրականանում, և երբեմն դրանում մեղավոր են ձեր ծուլությունն ու թափթփվածությունը, իսկ երբեմն էլ` անբարենպաստ հանմագանքներն ու ազդեցիկ մարդկանց միջամտությունը: Սակայն դա ձեզ չի մտահոգում, քանի որ համոզված եք, որ ձեր ուզածին կհասնեք:  


Խեցգետին. Այսօր տրամադրությունը վատանում է ցանկացած մանրուքից, իսկ եթե ծագում են իրոք ուշադրության արժանի խնդիրներ, դուք անմիջապես ընկնում եք խոր և երկարատև տրտմության մեջ: Որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձում են ուրախացնել ձեզ, նրանց մոտ ոչ մի բան չի ստացվում, իսկ դուք ավելի մռայլ ու նյարդային եք դառնում: 

Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգնում է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, սակայն միայն այն դեպքում, երբ դուք զբաղված եք մի ինչ-որ հետաքրքիր բանով: Ոչ մի դեպքում անգործ մի մնացեք` դա է այսօր դեպրեսիայից խուսափելու միակ միջոցը:


Առյուծ. Բարենպաստ օր է նոր նախաձեռնումների համար: Ցանկացած գործի դուք ձեռնամուխ եք լինում անմնացորդ խանդավառությամբ, ինչի համար էլ հիանալի արդյունքների եք հասնում: Դրանից բացի, օրը հարմար է ուսման և մտահորիզոնն ընդլայնելու համար` դուք այնպիսի գիտելիքներ կստանաք, որոնք ձեզ շատ շուտով պետք են գալու:

Լավ են դասավորվում ուղևորությունները, ճանապարհին հնարավոր են նոր ծանոթություններ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ` հեռվից եկած մարդու հետ: Օրը հարմար է խոշոր գնումների համար, այդ թվում և` չպլանավորած:


Կույս. Օրը հիանալի հարմար է հանգստի համար: Դուք ամենևին չեք ցանկանում որևէ բան անել, բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր ոչ այնքան կամավոր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը:

Հնարավոր է, որ  ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ, ի զարմանս իրենց, ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:


Կշեռք. Բարդ օր է: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ անհաջողության են մատնվում գրեթե այն ամենում, ինչին ձեռնամուխ են լինում: Որքան ավելի շատ ջանք եք թափում հաջողության հասնելու համար, այնքան ավելի համեստ են ստացվում արդյունքները: Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են անչափ բարդ, և դրանում ոչ մի զարմանալի բան չկա`դուք անհամբեր ու զգայուն եք, վիրավորվում եք ամեն բանից, ցանկանում եք, որ ձեզ հետ հաշվի նստեն, իսկ ինքներդ լիովին արհամարհում եք ուրիշների ցանկությունները:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ կարելի է հաշտվել վեճից հետո, փորձել վերականգնել ներդաշնակությունը և ձեր մեղքով խափանված հարաբերությունները:


Կարիճ. Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք դա: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում:

Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը` կարծես թե, դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց’ դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, և չի բացառված, որ ձեր գումար պետք գա` չպլանավորած ուղևորության մեկնելու համար:


Աղեղնավոր. Անչափ բարենպաստ օր է` չափազանց հարմար ցանկացած նոր ձեռնարկման համար: Այն ամենը, ինչին դուք ձեռնամուխ եք լինում, ամենալավ ձևով է ստացվում: Հնարավոր է անսպասելի հանդիպում մի մարդու հետ, ով ձեզ համար շատ թանկ է, և շանս է բացվում վերականգնել հարաբերությունները, որոնք խզվել էին ոչ վաղ անցյալում հիմար սխալի կամ անհիմն վիրավորվածության պատճառով:

Դուք այսօր գերազանց եք լեզու գտնում ավագ ազգականների հետ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ: Այսօր սկսած ռոմանտիկ հարաբերությունները բուռն, խորը և երկարատև կլինեն:


Այծեղջյուր. Այսօր շատ դժվար է լինելու շրջապատի հետ նորմալ հարաբերություններ պահպանելը, և դրա պատճառն այն է, որ ձեզ անվերջ թվում է, թե ձեզ չեն հասկանում, թերագնահատում են, կասկածում են ինչ-որ բաներում և ետ են պահում կարևոր գործերում մասնակից լինելուց: Այնինչ իրականում ոչ մի նման բան տեղի չի ունենում, ուղղակի դուք չափից ավելի դյուրազգաց եք և սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչ ուրիշները չէին էլ նկատի: Օրվա ընթացքում վատանում է ձեր ինքնազգացողությունը, խրոնիկական հիվանդության սրման լուրջ վտանգ կա: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգի վրա, քանի որ մարսողական համակարգն այսօր հատկապես խոցելի է:


Ջրհոս. Վատ օր չէ գործարքներ կնքելու համար: Կարելի նաև գնումներ անել, այդ թվում և` խոշոր: Ընդհանրապես, ցանկացած հարց, կապված ֆինանսների հետ այսօր դուք լուծում եք ճշգրիտ և ժամանակին: Շրջապատի մարդիկ դա նկատում են և  ձեզ են դիմում խորհրդի կարգով, սակայն, ավաղ, ձեր խորհուրդները չարժեն այն բանին, որ դրանց հետևեն:

Լավ են անցնում բոլոր հանդիպումները, դուք հեշտությամբ եք լեզու գտնում ինչպես մտերիմների, այնպես էլ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Ռոմանտիկ հրապույրը դժվար թե լուրջ բնույթ կրի, սակայն հաստատ դրական շատ էմոցիաներ կպարգևի:


Ձկներ. Չափազանց հակասական և շատ հոգնեցուցիչ օր է: Դուք հանգստի կարիք ունեք, սակայն ոչ մի կերպ դա չեք ստանում: Շրջապատը մշտապես ձեր օգնության կարիքն է զգում, և դուք էլ ուղղակի չեք կարող մերժել մարդկանց, ովքեր ձեզ դիմում են: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան շատ են զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի մասին բոլորովին մոռանում են:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմ ազգականների հետ, այդ իսկ պատճառով էլ տվյալ ժամանակահատվածը չարժե նվիրել վիճելի և ոչ միանշանակ հարցեր քննարկելուն: Հնարավոր են ֆինանսական կորուստներ:


Hraparak.am
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ են հուշում աստղերը... 13 Հոկտեմբերի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (08.10.16) Դիտումներ: 1274 | Տեգեր: ԻՆՉ, Են, աստղերը..., հուշում | - Վարկանիշ -: 0.0/0