RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչ են հուշում աստղերը... 10 Փետրվարի  1249

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինչ են հուշում աստղերը... 10 Փետրվարի

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Խոյ: Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել, հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե  ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել: Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք  այն ամենն, ինչ ծրագրել եք:

 Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: Վերջապես կգտնեք այն մարդուն, ում հետ կկարողանաք կիսել ձեր բոլոր ապրումները, մտահոգություններն ու կասկածները: Նրանից աջակցություն կստանաք,  կհետևեք  խորհուրդներին:

Ցուլ: Հանգիստ ու թեթև օր է: Թեև այն չի առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ, փոխարենը ուրախություն կպարգևի և դրական լիցքեր կհաղորդի: Մարդկային հարաբերությունների հարցում,անկասկած, կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, սակայն, ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին , ապա գործի դրեք առողջ տրամաբանությունն ու դատողությունը:

Հոգ տարեք ձեր մասին: Հետևեք առողջությանը, արտաքին տեսքին: Օրվա ընթացքում փորձեք լավ տրամադրություն պահպանել: Զբաղվեք ինքնազարգացմամբ: Իսկ առօրյա, կենցաղային գործերում մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Երկվորյակ: Այսօր վիճելու ցանկություն կունենաք, ինչն այնքան էլ վատ չէ: Եթե հաջողվի կառուցողական բանավեճեր անցկացնել, ապա դա միայն օգտակար և արդյունավետ կլինի: Հետևաբար, գտեք այնպիսի մրցակիցներ, ովքեր այն չեն վերածի բողոք-պահանջների փոխանակման և հանգիստ կընդունեն իրենց հանդեպ ձեր ունեցած առավելությունները: Հիշեք, որ փորձառու մարդու հետ զրույցից կարելի է մեծ օգուտ քաղել:

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Կարող եք նաև կոմերցիոն գործունեություն ծավալել:  Այսօր, ձեր գործարարական հոտառության շնորհիվ, հաջող գնումներ կկատարեք, կկնքեք շահութաբեր գործարքներ:

Խեցգետին: Հեշտ չէ հանգստություն պահպանել այն դեպքում, երբ շրջապատող մարդիկ, ասես միտումնավոր, անում են ամեն բան՝ ձեզ հունից հանելու և հոգեկան անդորրը խաթարելու համար: Այնուամենայնիվ, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և, անգամ ցասման պահին, արժանապատիվ վարք դրսևորել:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դրվի: Ոճային ցանացած փոփոխություն, լինի դա հագուստի, ներքին հարդարման, թե մեկ այլ, անկասկած, հաջողություն կունենա:

Առյուծ: Օրվա հիմնական խնդիրը  զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում ՝ անտեղի:  Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և, ցանկության դեպքում, կարող եք հարաբերություններ սկսել: Ընտանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ, իսկ ավելի ուշ,  գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու, և  հետաքրքիր փորձեր անելու համար:

Նա, ով վաղուց ի վեր, վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք , ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը թույ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին:

Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալվելու հավանականությունը մեծ է:

Կարիճ: Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք: Կարող եք գնումներ կատարել, ճանապարհորդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը, ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար:

Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք, հնարավորինս արագ, հարթել իրվիճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը:

Աղեղնավոր: Ծրագրերում, այսօր, էական փոփոխություններ չեն լինի: Ամեն բան իր հունով կընթանա: Կիրագործեք բոլոր նպատակները: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Ձեր անկեղծ զրույցները գուցե և շատ հարցեր անպատասխան թողնեն, սակայն, փոխարենը, դրանցից նոր մտահաղացումներ կծնվեն: Հրաշալի կդասավորվեն ուղևորությունները:

Այսօր թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և թե՛ սպորտով զբաղվելը  ձեզ միապաղաղ ու ձանձրալի չեն թվա: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն, հնարավոր է հին պարտքի վերադարձ: Սպասեք թանկարժեք նվերների:

Այծեղջյուր: Այսօր լուրջ փորձություններ ձեզ չեն սպասվում, անգամ մանր խնդիրները քիչ հավանական են: Եթե ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր գործերի վրա, ապա, անկասկած, հաջողության կհասնեք: Հնարավոր են նոր բիզնես-նախագծեր, որոնք կարող են ապագայում շատ եկամտաբեր լինել: Ամեն դեպքում, մտածեք դրանց շուրջ:

Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:  Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև համատեղ ծրագրեր կմշակեք: Ուղևորությունները կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան նախատեսում էիք:

Ջրհոս: Օրվա մեծ մասը կնվիրեք ընթացիկ, միապաղաղ բայց և օգտակար, գործերին: Փորձեք մտերիմներին ևս ներգրավել, այդպես չեք ձանձրանա, իսկ համատեղ աշխատանքը դրական կազդի հարաբերությունների վրա: Հիշեք, որ ձեր մաշկն այսօր առավել զգայուն է: Զգույշ եղեք կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս:

Երեկոն լի է հաճելի անակնկալներով: Սիրելիի հետ շփվելու, անկեղծ զրույցելու համար հրաշալի օր է: Ամեն տեսակ հանդիպումներն ու ժամադրությունները լավ կանցնեն: Կարող եք ապագայի հետ կապված ծրագրեր մշակել, դրանք շատ արագ կհաջողվի իրագործել:

Ձկներ: Օրն առանձնանում է դրական միտումների մեծ ազդեցությամբ: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել, մտերիմներին ևս թույ չեք տա ընկճվել: Բարդ իրավիճակներում հայտված մարդիկ ձեր աջակցության և խորհրդի կարիքը կունենան, և դուք, անկասկած, օգնության ձեռք կմեկնեք  նրանց:

Էներգիայի հոսք առանձնապես մեծ չէ, սակայն,ինքնազգացողությունից   դժգոհելու առիթ ևս չի լինի: Օրը նպատակահարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Խուսափեք ուժասպառ անող մարզումներից: Կարող եք որոշ խոշոր գնումներ կատարել, այդ թվում ՝ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:


Hraparak.am



loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչ են հուշում աստղերը... 10 Փետրվարի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (02.01.17) Դիտումներ: 1249 | Տեգեր: ԻՆՉ, Են, հուշում, Փետրվարի, աստղերը... | - Վարկանիշ -: 0.0/0