RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչ են հուշում աստղերը... 08 Հոկտեմբերի  1675

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինչ են հուշում աստղերը... 08 Հոկտեմբերի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

 

Խոյ: Թեև օրն անհաջող սկիզբ կունենա, հուսահատվելու կարիք ամենևին էլ չկա, քանզի դրական փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Փորձառու գործընկերների, ավագ ընկերների հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, որոնց շնորհիվ կխուսափեք սխալներ գործելուց և կկարողանաք բարդ խնդիրներին ճիշտ լուծումներ տալ:

Ֆինանսական տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առավել բարեհաջող կդասավորվի: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծէ: Դրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:


Ցուլ: Առավել ուշադիր եղեք ներքին ձայնին, այն այսօր ձեզ չի խաբի: Աշխատանքին վերաբերող ձեր որոշումները մտերիմներին փոքր-ինչ տարօրինակ կթվան: Սակայն դեպքերի զարգացումը կապացուցի , որ դուք միանգամայն իրավացի էիք: Այն Ցուլերը, ովքեր վերջին շրջանում տարաձայնություններ են ունեցել ղեկավարության հետ, այսօր վերջնականապես կհարթեն իրավիճակը և ընդհանուր լեզու կգտնեն:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրաների համար: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն փորձված միջոցներ, քանզի ալերգիայի վտանգը մեծ է:


Երկվորյակ: Չնայած բոլոր դժվարություններին, ձեզ կհաջողվի հասնել այն ամենին, ինչին ձգտում եք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն համառությունն ու նպատակասլացությունը, այլև ներքին ձայնը, որի շնորհիվ դուք միշտ կհայտնվեք ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը շատ տեղին կլինի:

Բարեհաջող օր է նոր ծանոթությունների համար: Այդ հարաբերություները կլինեն գործնական, ընկերական բնույթի, այլ ոչ՝ սիրային: Հրաշալի օր է աչք շոյող իրեր ձեռք բերելու համար: Ձեր նուրբ ճաշակն այսօր ձեզ շատ կօգնի:


Խեցգետին: Գործերն, ընդհանուր առմամբ, վատ չեն դասավորվում: Սակայն թուլանալու համար դեռ վաղ է: Ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ասօր կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին, ինչը, վերջնականապես, կփչացնի ձեր տրամադրությունը: Բարեհաջող օր է համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն, վերջնական որոշումներ կայացնելու հարցում շտապել չարժե:

Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Հնարավոր են այնպիսի լուրեր ,որոնք կստիպեն արմատապես փոխել ձեր ծրագրերը: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:


Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր են ֆինանսական, մասնագիտական խնդիրներ,ինչպես նաև վեճեր՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաջողության հասնել, եթե հետևեք ձեր, այլ ոչ թե ուրիշների ծրագրերին:

Կենսական ներուժը բարձր է: Անգամ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա և ուժասպառ չեք լինի: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու, սպորտով զբաղվելու համար: Երեկոն տրամադրեք արդյունավետ կանխարգելիչ պրոցեդուրաներին:


Կույս: Հրաշալի օր է ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու համար: Ձեր հաջողությունները կարող են շարժել ոմանց նախանձը: Այսօր, անգամ ամենահնարամիտ ու խորաման թշնամիներին չի հաջողվի վնասել ձեզ: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների և կարևոր հանդիպումների համար: Հրաշալի տպավորություն եք թողնում բոլոր նրանց վրա ,ում հետ առնչվում եք:

Հնարավոր են նոր ռոմանտիկ հետաքրքրություններ: Այսօր սկսված հարաբերությունները թեև շատ ուրախություն կբերեն, սակայն, հազիվ թե երկարատև լինեն: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ, ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Այսօր խոշոր գնումներ կատարել չարժե:


Կշեռք: Ամեն բան դասավորվում է սպասվածից ավելի լավ: Այսօր կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի, կամ ավարտին հասցնել այն, ինչն արդեն սկսել եք: Երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից են և կօգնեն հաջողության հասնել: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Կարող եք քննարկել նախագծեր, որոնց ժամանակին լուրջ չեք վերաբերվել:

Օրվա երկրորդ կեսին բացառապես հաճելի, սիրային ապրումներ կունենաք: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ներքին ձայնի շնորհիվ, կխուսափեք սխալներից, որոնք կարող են հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:



Կարիճ: Բարդ օր է սպասվում: Ճիշտ կվարվեք, եթե գործեք բացահայտ և խուսափեք ամեն տեսակ ինտրիգներից, այլապես ինքներդ ձեզ կվնասեք:Կասկածելի անձանց հետ համագործակցելու դեպքում՝ կորուստներ կկրեք: Այսօր կնքած բոլոր գործարքները հուսախաբ կանեն: Աշխատանքը փոխել չարժե, թեև, այդ հարցի շուրջ նախնական քննարկումները լիովին ընդունելի են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Փոքր-ինչ անսովոր սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Գործի դրեք ձեր վառ երևակայությունը, և, անկասկած, հաճելիորեն կզարմացնեք ու կուրախացնեք ձեր սիրելիին:


Աղեղնավոր: Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ այն մարդու հետ, ումից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Եվ որքան էլ փորձեք խուսափել տհաճ խոսակցություններից, միևնույն է, հանգիստ ու հաճելի շփում ձեր միջև այսօր չի ստացվի: Բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն ժամանակին թույլ տված սխալների մասին, ինչն էլ ավելի կփչացնի տրամադրությունը:

Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա գործեք ինքնուրույն: Ո՛չ տանը և ո՛չ էլ աշխատավայրում հուսալի աջակիցներ չեք գտնի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանդիպելու նրան, ով կհամաձայնի գումարային ներդրում կատարել, ձեզ համար, կարևոր նախագծում:


Այծեղջյուր: Օրվա թվացյալ պարզությունը կարող է մոլորեցնել ձեզ: Փորձեք հեռատես լինել: Ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել՝ հասկանալու համար իրադարձությունների իրական պատճառը: Որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք: Հիշեք՛, այսօր չարժե կուրորեն հետևել ընկերների կամ հարազատների խորհուրդներին: Անհրաժեշտ է ինքնուրույն գործել:

Կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Նաև ձեռք բերել նվերներ ընկերների և մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք զբոսանքի համար, այն կօգնի խուսափել գլխացավից և անքնությունից:


Ջրհոս: Օրվա առաջին կեսին կարող եք հաջողության հասնել՝ գործի դնելով ինչպես սեփական, այնպես էլ շրջապատի մարդկանց գիտելիքներն ու հմտությունները: Անգամ ամենաանկեղծ Ջրհոսները այսօր ճարպկություն ու խորամանկություն կդրսևորեն, ինչը ոչ մեկի չի վնասի, փոխարենը նրանց կօգնի որոշ արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, ինքնամոռաց սիրահարվեք: Սակայն նոր հարաբերություններ սկսել չարժե: Դրանք ներդաշնակ զարգացում չեն ունենա և ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Արդեն կայացած զույգերին չեզոք օր է սպասվում: Վեճեր չեն լինի, սակայն հարաբերություններում, որոշ սառնություն կնկատվի, բարեբախտաբար՝ ժամանակավոր:


Ձկներ: Չնայած որոշ դժվարությունների՝ օրն, ընդհանուր առմամբ, լավ կդասավորվի: Անգամ ամենաբարդ իրավիճակներում չեք կորցնի լավատեսությունն ու կենսասիրությունը: Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր, անշահախնդրորեն, իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը :

Ֆինանսական տեսակյունից օրը բարեհաջող է: Այսօր որոշ Ձկներ սպասվածից ավելի շատ եկամուտ կունենան: Հաջող պատահականությունը կարող է անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնել: Կպահանջվի միայն ճիշտ վարքագիծ դրսևորել, ինչը, ձեր դեպքում, այնքան էլ դժվար չի լինի: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:


Hraparak.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ են հուշում աստղերը... 08 Հոկտեմբերի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (01.10.16) Դիտումներ: 1675 | Տեգեր: ԻՆՉ, Հոկտեմբերի, Են, հուշում, աստղերը... | - Վարկանիշ -: 0.0/0