RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչ են հուշում աստղերը... 05 օգոստոսի  916

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինչ են հուշում աստղերը... 05 օգոստոսի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Աստղագուշակ՝ օգոստոսի 5-ի համար

hraparak.am
 

 

Խոյ. Ցանկացած գործ, որ կպահանջի կենտրոնացվածություն և ուշադրություն դետալների նկատմամբ, ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսի համար, երբ դրական միտումների ազդեցությունն ավելի ուժեղ կլինի: Այդ ժամանակ կարելի է գնումներ կատարել, այդ թվում խոշոր, ինչպես նաև լուծել ուսման, աշխատանքի և ստեղծագործական կյանքի հետ կապված հարցեր:
Օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է մենակ մնալու և հանգիստ զբաղմունքների համար: Կարելի է ապագայի հետ կապված ծրագրեր կազմել, ընթացքում հնարավոր է տրամադրության փոփոխականություն, ինքնազգացողության փոքր-ինչ անկում:

Ցուլ. Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, կարող են բարկացնել գործընկերների հետ տարաձայնությունները: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում գործերի վրա կենտրոնանալ, շատ ցլեր նույնիսկ ամենահեշտ խնդիրների լուծման ժամանակ սխալներ են թույլ տալիս: Ֆինանսական կորուստների վտանգ կա, ցանկալի չէ մեծ գործարքների կնքումը և թանկ իրերի գնումը:
Հեշտ չէ կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը, հնարավոր են վեճեր նույնիսկ նրանց հետ, ում անկեղծորեն սիրում եք: Հնարավոր են անսպասելի այցեր, չծրագրված հանդիպումներ, աշխարհիկ միջոցառումներն ավելի շուտ կձանձրացնեն, քան ուրախություն կպատճառեն:

Երկվորյակներ. Հարմար օր է նոր գործերի և նախաձեռնողականության ցուցաբերման համար: Ուրախացնում է ընկերների և համախոհների հետ շփումը, ձեր գաղափարներն օժանդակություն են ստանում, առաջարկներն ընդունվում են առանց երկար քննարկումների: Հավանաբար ընտանեկան տոն կազմակերպելու առիթ կլինի:
Չնայած շատ գործեր ունեք, չեք հրաժարվում դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելուց, ձեր բարի գործերն աննկատ չեն մնա: Երեկոյան ձեզ հնարավություն կտրվի գրավել այն մարդու համակրանքը, ում նկատմամբ վաղուց անտարբեր չեք: Եթե այսօր մեկնեք ուղևորության, այն հաջող կանցնի:

Խեցգետին. Գերազանց օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ է, կյանքի բոլոր ոլորտներում հնարավոր են դեպի լավը փոփոխություններ: Դուք հմայիչ եք, հակառակ սեռի ներկայացուցիչները ձեր նկատմամբ շատ ուշադիր են այսօր:
Օրը շատ հարմար է նոր ծանոթությունների համար, մարդիկ, որոնք շրջապատում են ձեզ, պատրաստ են ձեր կողքին լինել ամենահամարձակ գաղափարների դեպքում անգամ:

Առյուծ. Հաճելի և հանգիստ օր է: Դժվար թե ձեզ հաջողվի հասնել գլխապտույտ հաջողությունների, բայց և լուրջ խնդիրներ չեն ծագի: Ընկերների հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ նրանց հետ անմիջական զրույցներից կարելի է օգտակար տեղեկություններ քաղել: Հնարավոր են աննշան դրամային մուտքեր:
Օրը հարմար է համատեղ, առաջին հերթին ստեղծագործական, ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է, տան գործերը հեշտությամբ եք ավարտին հասցնում, դրանք բնավ չեն հոգնեցնում ձեզ:

Կույս. Հարմար օր է լուրջ թեմաներով շփումների համար, կարելի է քննարկել մասնագիտական գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հարցեր: Ազդեցիկ մարդիկ, ում օգնությանը ապավինում եք, ընդառաջ կգան ձեզ, և դուք կարող եք նրանցից այնպիսի գայթակղիչ առաջարկներ ստանալ, որ սկզբում չեք հավատա: Ճիշտ ժամանակն է նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Եթե դուք ձեր կեսին գտնելու ճանապարհին եք, ապա պետք է պատրաստ լինեք հետաքրքիր ու բախտորոշ ծանոթությունների: Նշանի սիրահարված ներկայացուցիչներն այսօր լավ ժամանց կունենան:

Կշեռք. Սա այն օրերից է, երբ աստղերը ձեր կողմից են, բաց մի թողեք պահը` կարգավորելու ձեր գործերը, ձգտեք հարթել բարդ խնդիրները: Այսօր կարելի է ծրագրել կարևոր հանդիպումներ, որոնք կանցնեն ձեր ուզած ձևով: Հնարավոր է հաջող գործարքի կնքում, չի բացառվում արժեքավոր իրերի ձեռքբերում` բավական շահեկան պայմաններով: Ձեր բախտը կբերի նաև սիրային հարցերում, մնում է միայն, որ հաջողությունից ձեր գլուխը չկորցնեք և թեթևամիտ քայլերի չդիմեք: Օրը կնշանավորվի անձնական կյանքում տեղի ունեցող դրական և շեշտակի փոփոխություններով: Դուք հմայիչ եք, և շրջապատին չի դիմադրում ձեր հմայքին:

Կարիճ. Այսօր դուք չափից ավելի անհամբեր եք, և դա խանգարում է գործնական շփումներին, հաճախ ստիպում եք համաձայնվել ոչ այնքան շահեկան պայմաններին, այնինչ կարող էիք ավելիին հասնել: Բաց եք թողնում լավ խորհուրդները, իսկ ահա վատերին, չգիտես ինչու, հետևում եք: Հնարավոր է լուրջ վեճ սիրելի մարդու հետ: Ցանկալի չէ հարաբերություններ պարզել, ձեզ չվերաբերող հարցեր քննարկել, փիլիսոփայական զրույցներ վարել: Մեծ է չնչին բանից վիճաբանություն սարքելու հավանականությունը:

Աղեղնավոր. Չափից ավելի մեծ տեղ եք տալիս նրան, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէ գլխավոր խնդիրը: Օրը կարծես նրա համար է, որ դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը, այնպես որ ավելի լավ է օրն անցկացնել հանգիստ ռեժիմով:

Այծեղջյուր. Այսօր մինչև նոր նախագծի վրա աշխատելը համոզվեք, որ տիրապետում եք ողջ անհրաժեշտ տեղեկությանը: Ինչ-որ բան չիմանալն այսօր նշանակում է ինքներդ ձեզ հարվածի տակ դնել: Հակառակի պես այսօրվա խնդիրները ծագել են անբավարար տեղեկացվածության հետևանքով: Զգալիորեն ավելի լավ են դասավորվում անձնական հարցերը: Դուք հիանալի, գրեթե կես խոսքից հասկանում եք նրանց, ովքեր ձեզ համար թանկ են և ջանք չեք խնայում նրանց խնդիրները լուծելու հարցում: Դա կօգնի հաղթահարել մի շարք տարաձայնություններ, դժվար թե այսօր որևէ մեկը ցանկանա հին վերքերը հիշել:

Ջրհոս. Այսօր դուք ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հնարավորություն կստեղծվի հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հարաբերություն սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացմունքների: Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար:

Ձկներ. Այսօր դուք շատ անվճռական եք, և դա կարող է խոչընդոտ լինել հաջողության հասնելու գործում: Փորձելով ձեզ համար առավելագույնս անվտանգություն ապահովել` դուք իրար hետևից բաց եք թողնում ընձեռված հնարավորությունները: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ, քանի որ նրանք խնդիրների լուծման հարցում ձեզանից ավելի շատ եռանդ, նախաձեռնողականություն ու ստեղծագործական մոտեցումներ են սպասում: Փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի սպասեք օգնության: Չի բացառվում սիրելի մարդու հետ վիճաբանություն, իսկ ընտանեկան խնդիրների լուծումը ծախսեր է պահանջում:


Բազմազան աստղագուշակներ


 
ԵՐԱԶԱՀԱՆ ըստ այբբենական տառերի Ա-Ֆ (հայերեն)


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ են հուշում աստղերը... 05 օգոստոսի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (03.08.16) Դիտումներ: 916 | Տեգեր: ԻՆՉ, Են, հուշում, 04, օգոստոսի, աստղերը... | - Վարկանիշ -: 0.0/0