Գլխավոր էջ » Լրահոսից
Ինչ է պատրաստվում հոկտեմբերի 14-ին Երևանից սկսել Ռուսաստանը  6875

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում հայտարարել է, թե աշխարհաքաղաքական մարտահրավերները անհրաժեշտություն են դարձնում ՀԱՊԿ ռազմական ներուժի մեծացումը, հավաքական ուժերի կազմավորումը, անդամ երկրներում բազաների տեղակայումը:

Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի նախօրեին Բորդյուժայի արած հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք այդպիսով նա ազդարարում է այդ գագաթնաժողովի օրակարգի կարևոր հարցեր: Մասնավորապես, այդ համատեքստում հարց է առաջանում, թե արդյո՞ք հավաքական ուժերի կազմավորում և բազաների ստեղծում ասելով՝ Բորդյուժան ակնարկում է, կամ Բորդյուժայի այդ խոսքը նշանակում է, որ Հայաստանում կարող է ստեղծվել, այսպես ասած, երկրորդ օտարերկրյա ռազմակայանը՝ Ռուսաստանի 102-րդ ռազմակայանից բացի, նաև ՀԱՊԿ ռազմակայան, որտեղ կտեղակայվեն հավաքական ուժեր:

Դե յուրե դա կլինի ոչ ռուսական՝ ՀԱՊԿ ռազմաբազա, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո ռազմաբազան կլինի ռուսական, այսինքն՝ կարող է լինել ռուսական երկրորդ ռազմակայան Հայաստանում: Ըստ որում, պետք է նկատել, որ դրա վերաբերյալ տեղեկություններ հայկական մամուլում հայտնվել են դեռևս երկու-երեք տարի առաջ, այն համատեքստում, որ Մոսկվան ցանկանում է Հայաստանում ունենալ երկրորդ ռազմակայանը:

Ավելին՝ այդ տեղեկություններում նշվել է, որ Ռուսաստանն ակնկալում է այդ ռազմակայանի տեղակայում Հայաստանի արևելյան սահմանների կողմը, այսինքն՝ ղարաբաղյան գոտուն ավելի մոտ: Չի բացառվում, որ այսպիսով Ռուսաստանն ակնկալում է առավել մոտ լինել և առավել պատրաստ այդ գոտի ռազմական ուժ մտցնելուն:

Սա կարող է իսկապես տագնապալի հեռանկար լինել, որի իրականացման համար կարող է կազմակերպվել ավելի խոշորամասշտաբ ռազմական սադրանք: Սա, իհարկե, տևական ժամանակի գործընթաց կարող է լինել, այսինքն՝ կպահանջի երևի թե մի քանի տարի, եթե նույնիսկ փորձ արվի գործնականում սկսել և իրականացնել:

Իհարկե, հարց է, թե արդյո՞ք կհաջողվի այդ նախաձեռնությունը լիարժեք գործնականացնել, սակայն Բորդյուժայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, համենայնդեպս, ունի նման մտադրություն կամ ծրագրեր, և շատ հավանական է, որ առաջիկայում նա փորձի այդ մտադրություններն առաջ մղել նաև ՀԱՊԿ գործընկերների շրջանում:

​Շարունակությունը՝ 1in.am-ում:

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017