RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչ է պատմել ընկերուհու ամուսնուն կացնահարած, դին նկուղում թաքցրած կինը. մանրամասներ  215

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   armlur.am


Ինչ է պատմել ընկերուհու ամուսնուն կացնահարած, դին նկուղում թաքցրած կինը. մանրամասներ

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ստեփանավանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը ցնցել էր բոլորին: 23-ամյա Հեղինե Գալստյանը դանակով, կացինով և լինգով մի քանի անգամ հարվածել և սպանել է 39-ամյա Ալեքսանդր Կլիմովին:

Վերաքննիչ քրեական դատարանում գործը նոր քննության է առնվել. այսպիսով` Վճռաբեկ դատարանը բավարարել է Հեղինե Գալստյանի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու մասին: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Հեղինե Գալստյանին դատապարտել 10 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Հեղինեի զոհը նրա ընկերուհու` Սյուզաննա Հովհաննիսյանի ամուսինն էր: Սյուզաննայի հետ Հեղինեն ծանոթացել է այն ժամանակ, երբ նոր էր ամուսնալուծվել և մերժվելով ծնողների կողմից` հայտնվել փողոցում: Համաձայնություն ստանալով նորահայտ ընկերուհուց` Հեղինեն բնակություն է հաստատում նրանց տանը, որտեղ ապրում էին նաև Ալեքսանդրն ու նրա անչափահաս դուստրը: Հետագայում Հեղինեն դատարանում պատմել է, որ ինքը ամուսնալուծվելուց հետո երեխայի հետ հայտնվել է փողոցում, և ձմռանը մրսելու հետևանքով` իր երեխան մահացել է:

Դստեր մահից առաջ մահացել էր նաև որդին: Դստեր հուղարկավորությունից հետո միայն կարողացել է իր համար ապաստան գտնել: Դատական ակտի համաձայն` հուլիսի վերջին Սյուզաննան ընդհարվել է ամուսնու հետ, դստերը թողել նրա մոտ ու առանց որևէ մեկի բան ասելու՝ տնից հեռացել է: Իսկ Հեղինե Գալստյանը շարունակել է ապրել Սյուզաննայի ամուսնու՝ Ալեքսանդրի, ու դստեր հետ: 2013 թվականի օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը Հեղինեն իր օթևանած տանը հենց Ալեքսանդր Կլիմովի անկողնու մեջ դանակով, կացնով ու լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել Կլիմովին ու սպանել է նրան: Հետո Հեղինեն սպանության ականատես անչափահաս աղջկան առաջարկել է օգնել իրեն ու Կլիմովի դիակը թաքցնել: Եվ նրանք միասին դիակը տեղափոխել են նույն տան հետնամասում գտնվող նկուղ ու պահել այնտեղ:

Հեղինե Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար: Նա պատմել է, որ այդ բնակարանում ապրելու ընթացքում երբեմն իր կամքով սեռական հարաբերություններ է ունեցել Ալեքսանդրի հետ, և դա տևել է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեջ կասկածներ չեն մտել, թե Ալեքսանդրը կարող է վեներական հիվանդություն ունենալ: Այնուամենայնիվ, նա շարունակել է մնալ Ալեքսանդրի տանը: Դեպքի գիշերը քնած է եղել, երբ Ալեքսանդրն ալկոհոլի ազդեցության տակ տուն է եկել ու պահանջել, որ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն ունենան: Ինքը մերժել է:

Ալեքսանդրը ձեռքերով հարվածել է իր կողերին, քաշել մազերից, ապտակել, ապա իր կամքին հակառակ իրեն գցել է անկողնու վրա, հանել է շորերը: Ինքը դանակով մի քանի անգամ հարվածել է Ալեքսանդրին, հետո խփել է լինգով ու կացնով և տեղում սպանել է նրան: Հեղինեի խոսքերով` Ալեքսանդրը դեպքի գիշերն իրեն ցանկացել է ուժով տիրանալ, ինքը դանակով հարվածել է մի քանի անգամ, հետո չի հիշում՝ ինչպես է սպանել նրան: Միայն հիշում է, որ կացնով չի խփել:

Ոստիկանների կողմից ողջ և առողջ ի հայտ բերված Սյուզաննան ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ: Նա հայտնել է, թե Ալեքսանդրի հետ ապրել է մոտ 4 տարի: Ալեքսանդրը, իր այրու պատմածի համաձայն, եղել է հանգիստ բնավորության տեր, ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալու հակումներ չի ունեցել: Ալեքսանդրը, ըստ Սյուզաննայի, խեղճ ապրած մարդ է եղել, եթե նրան չդրդեին, ուրիշին վնաս չէր տա. խղճով էր, կարող էր շուտ բռնկվել, շուտ էլ հանգստանալ: Իր դստերը նրա մոտ թողնելով՝ չի անհանգստացել, որովհետև Ալեքսանդրը երեխային շատ լավ է վերաբերվել, բացի դրանից՝ ինքը մտածել է, թե իր մայրը կիմանա, որ ինքը տանից գնացել է, թոռնուհուն կտանի իր տուն: Իսկ անչափահաս աղջիկն ասել է, թե ինքը դեպքի գիշերն արթնացել է ու տեսել, որ Հեղինեն լինգով, հետո դանակով խփում է անկողնում պառկած Ալեքսանդրին: Հեղինեն սպառնացել է իրեն, այդ պատճառով էլ ինքը վախեցել է, կատարվածի մասին ուրիշներին չի ասել:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ինչ է պատմել ընկերուհու ամուսնուն կացնահարած, դին նկուղում թաքցրած կինը. մանրամասներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (04.12.16) | Հեղինակ: armlur.am W Դիտումներ: 215 | Տեգեր: ԻՆՉ, պատմել, կացնահարած, մանրամասներ, կինը., դին, ամուսնուն, նկուղում, ընկերուհու, թաքցրած | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ