RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչ աղետ է կանխել ԱՄՆ առաջնորդությունը Ղարաբաղում  121

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ինչ աղետ է կանխել ԱՄՆ առաջնորդությունը Ղարաբաղում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ ըստ էության աննախադեպ մի հայտարարություն է արել, ասելով, որ չի կարծում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջնորդությունը որևէ առումով երբևէ կզիջի Ռուսաստանին: Միևնույն ժամանակ Զախարովան հայտարարել է, որ եթե զիջեին, ապա դա կլիներ իսկական առաջընթաց: Սա տեղի է ունեցել Մոսկվայում կայացած ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողների հարցերի: Փաստորեն, ՌԴ ԱԳՆ խոսնակը պաշտոնապես հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջնորդությունը պատկանում է Վաշինգտոնին, որը չի զիջվի Ռուսաստանին: Այս հայտարարությունն իհարկե կարելի է մեկնաբանել երկակի:

Մի կողմից, Ռուսաստանը նման հայտարարությամբ ըստ էության գուցե փորձ է անում նաև իրավիճակի համար պատասխանատվությունը թողնել Վաշինգտոնի վրա: Եթե խոսքը վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա դա դեռ ոչինչ, քանի որ ներկայումս կարծեք թե բանակցություն չկա, սակայն պատերազմ էլ չկա, կա հրադադար: Մյուս կողմից, Զախարովան նման հայտարարությամբ գուցե փորձում է ակնարկել, որ ԱՄՆ-ն էր կանգնած ապրիլյան պատերազմի հետևում: Սա իհարկե զավեշտալի է, քանի որ ապրիլյան պատերազմից առաջ ԱՄՆ ամեն տարի կանոնավոր կերպով մի քանի միլիոն դոլարի մարդասիրական օգնություն էր հատկացնում Լեռնային Ղարաբաղին, այն դեպքում, երբ Ռուսաստանը կանոնավոր կերպով մի քանի միլիարդ դոլարի արդիական սպառազինություն էր վաճառում Ադրբեջանին: Ընդ որում, դրան զուգահեռ Հայաստանին նույնիսկ չէր տրամադրվում դրանից զգալիորեն պակաս ծավալի ժամանակակից սպառազինություն:

Ապրիլի պատերազմին Ռուսաստանը հայտարարում էր, որ ուշադիր հետևում է, երբ Ադրբեջանն իր տված սպառազինությամբ հարձակվում էր Ղարաբաղի վրա: Իսկ մի քանի օր հետո էլ Ռուսաստանն իր փոխվարչապետի շուրթերով հայտարարում էր, որ շարունակելու են զինել Բաքվին, իսկ հայկական դժգոհությունները որակում էր՝ հիստերիա: Եվ այսքանից հետո, իհարկե, առնվազն ծիծաղելի կլինի, երբ Ռուսաստանը փոքր իսկ ակնարկ անի, թե պատերազմի հետևում կանգնած էր ԱՄՆ-ն: Սակայն Զախարովայի հայտարարության մեջ առավել անհանգստացնող կարող է լինել այն, որ Ռուսաստանն ապագա ինչ-որ բանի համար է փորձում պատասխանատվությունը հրապարակավ թողնել ԱՄՆ-ի վրա, հայտարարելով Նահանգների չզիջվող առաջնորդության մասին:

Այս հայտարարությունն իսկապես հարց է առաջացնում, թե ինչ են մտմտում Կրեմլը և նրա ռազմա-տեխնիկական գործընկեր Ադրբեջանն ու նոր մեղրամսի մոտեցող Թուրքիան, որի պատասխանատվությունն արդեն իսկ փորձ է արվում գցել իրենց վրայից: Սա իհարկե Զախարովայի հայտարարության կոնտեքստն է մի տեսանկյունից: Մյուս կողմից, ՌԴ ԱԳՆ խոսնակի այս հայտարարությունը փաստորեն լույս է սփռում ղարաբաղյան կարգավորման այն ժամանակահավածի վրա, երբ Ռուսաստանը մեկը մյուսի հետևից առաջ էր քաշում զանազան պլաններ, որոնք ենթադրում էին որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին, իսկ դրա դիմաց Բաքուն համաձայնություն էր տալիս հակամարտության շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Նմանօրինակ պլանի մասին բացահայտորեն խոսել է անգամ Սերժ Սարգսյանը, ապրիլի 23-ին Բլումբերգին տված հարցազրույցում, ասելով, որ ինքն այդ պլանին համաձայնել է, լավ իմանալով, որ Բաքուն մերժելու է: Մի կողմ թողնենք իհարկե այս հրապարակման շրջանակում, թե ինչպես կարող էր Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի շահերը ներկայացնող մարդը համաձայնել նմանօրինակ պլանի: Այս հարցը քննարկվել է, քննարկվում է և անկասկած դեռ կքննարկվի, և Սերժ Սարգսյանի, և ընդհանրապես նմանօրինակ բանաձևով կարգավորմանը հավանություն տված Հայաստանի բոլոր երեք նախագահների և նրանց թիմերի առումով: Տվյալ պարագայում պարզ է, որ ԱՄՆ կարգավորման գործընթացում իր առաջնորդությամբ, ըստ էության կանխել է հենց այս «առաջընթացը», որի մասին այսօր խոսում է Զախարովան, ասելով, որ եթե ԱՄՆ չլիներ առաջնորդողը, կլիներ իսկական առաջընթաց: Այլ կերպ ասած, կլիներ իսկական աղետ հայկական երկու պետությունների համար, ընդ որում իսկական անշրջելի աղետ:

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչ աղետ է կանխել ԱՄՆ առաջնորդությունը Ղարաբաղում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (26.08.16) Դիտումներ: 121 | Տեգեր: ԻՆՉ, Ղարաբաղում, ԱՄՆ, առաջնորդությունը, կանխել, ԱՂԵՏ | - Վարկանիշ -: 0.0/0