RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Իբր թե գները նվազել են. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրաշքներից, կամ՝ ինչ ուզում, ասում են  181

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Իբր թե գները նվազել են. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրաշքներից, կամ՝ ինչ ուզում, ասում են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Այս շաբաթվա ընթացքում հանդես գալով մամուլի ասուլիսով, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի սպառողական շուկայում 2016թ. հունվար-հուլիս ամիսներին իրենց գրանցած գների փոփոխությունները:

«2016 թվականի հուլիսին, հունիսի համեմատ, 10 ապրանքային խմբում արձանագրվել է գնանկում, իսկ 3 ապրանքային խմբում արձանագրվել է գնաճ,- ասել է Գուրգեն Մարտիրոսյանը:- Առավել բարձր գնաճ արձանագրվել է ձվի, շաքարավազի շուկայում և ոչ մոբիլ ապրանքախմբում: Գնանկում է արձանագրվել հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի գծով: Նվազել են նաև կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակակոյի, հրուշակեղենի և այլ մթերքների գները»:

Այո, հատկապես ձվի ապրանքային շուկայում գնաճը շատ մեծ է եղել. եթե հունիսին 50 դրամով հնարավոր էր գնել ամենամեծ չափի ձվերը, ապա հուլիսին դրանց գինը բարձրացվեց 75 դրամի: Ամբողջությամբ արտադրողների՞ կողմից, թե նաև իրացման ցանցի, չգիտեմ, բայց այս կապակցությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոչ հայտարարությունը տեսանք, ոչ գործը, ոչ էլ որոշումը, կարծես այս մարմինն ընդհանրապես գոյություն չուներ:

Հիմա անդրադառնամ պարոն Մարտիրոսյանի ասածին, թե գնանկում է արձանագրվել հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի գծով: Կաթնամթերքի գնանկմանը տեղյակ չեմ, ինչին տեղյակ չեմ, դրա մասին չեմ գրում, կարող եմ միայն ասել, որ 1 լիտր տնական մածունը հունիսին էլ եմ 300 դրամով գնել, հուլիսին էլ, սակայն հասկանալի է, որ կաթնամթերքը միայն մածունը չէ, իսկ մածնի առումով էլ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը միայն մեկ վաճառակետում ու միայն մեկ արտադրողի ապրանքի գների դիտարկում, հաշվարկներ չի իրականացնում: Անկեղծ ասած, չեմ նկատել նաև մսամթերքի գների անկում, տավարի 1 կգ միսը թե՛ հունիսին, թե՛ հուլիսին 2300-2350 դրամ է եղել երևանյան այն խանութներում, որտեղից դրանք գնել եմ, հավանաբար առողջության համար վտանգավոր, գենմոդիֆիկացված սոյայով ու էլ չգիտես ինչով լցոնված որոշ, համեմատաբար էժանագին, նրբերշիկների գինն է որոշ չափով նվազել: Ձկնամթերքի գների նվազում նույնպես չեմ նկատել, ձկան պահածոների գները չեն նվազել, շուկաների մոտ և այլուր վաճառվող, Սևանա լճից որսագողությամբ ձեռք բերված սիգի գները նույնպես չեն նվազել (հետաքրքիր է' հիշյալ ծառայությունը գողոնը' հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապրանքը նույնպե՞ս ընդգրկում է իր դիտարկումներում ու հաշվարկներում…):

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Իբր թե գները նվազել են. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրաշքներից, կամ՝ ինչ ուզում, ասում են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (14.08.16) Դիտումներ: 181 | Տեգեր: Թե, ՀՀ, գները, են., Իբր, վիճակագրական, հրաշքներից, ազգային, ծառայության, նվազել | - Վարկանիշ -: 0.0/0