RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ի՞նչն ենք ինչի հետ փոխում: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ  484

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ի՞նչն ենք ինչի հետ փոխում: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ




Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն այսօրհայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով: Ըստ նրա՝ այդ նախաձեռնության մասին խոսվել է նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հանդիպման ժամանակ, եւ Ռուսաստանը դրական է գնահատել այդ ձեւաչափը:

Այս հայտարարությունից ժամեր անց՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որոշ երկրներ, կարող են որպես գարանտ հանդես գալ Ղարաբաղյան կարգավորման հարցում: Արդյո՞ք սա նշանակում է, որ Պուտինը եւս նկատի ունի Թուրքիային, հնարավո՞ր է ԼՂ հարցի կարգավորման նոր ձեւաչափ, որին իր մասնակցությունը կունենա ՌԴ-ի հետ իր հարաբերությունները վերականգնած Թուրքիան: Այս եւ այլ հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից.

- Եկեք պարզաբանենք մի շարք իրողություններ. նախեւառաջ Թուրքիան միշտ էլ ներգրավված է եղել ադրբեջանա-ղարաբաղյան գործընթացում: Ճիշտ է՝ միշտ ունեցել է, ունի եւ ունենալու է բացասական ազդեցություն, քանի որ այդ պետությունը սատարում է Ադրբեջանին, չեզոք չէ, ունի վառ ընդգծված հակահայկական կեցվածք: Բայց դա չի փոխում իրավիճակը: Իրավիճակն այնպիսին է, որ այդ պետությունը ունի ազդեդցություն այդ գործընթացում՝ ուզենք մենք դա, թե չուզենք: Ուրիշ բան է, որ մենք եւ բոլոր համանախագահող երկրները դեմ ենք, որպեսզի Թուրքիան որպես միջնորդ հանդես գա, որովհետեւ Թուրքիան, կրկնում եմ, միշտ բացասական դերակատարություն է ունեցել. եւ վարձկաններ է ուղարկել այստեղ, եւ խորհրդականներ, խորհրդատուներ ռազմական, ռազմամթերքով օգնել է Ադրբեջանին, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպան պետություն է, եւ այլն, եւ այլն: Երբ որ զրույցներ կան, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ խորհրդակցություններ անցկացնել այս խնդիրների շուրջ, պետք է հիշել, որ Ռուսաստանը մենակ չի կարող այդպիսի որոշում ընդունել, որովհետեւ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն: Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, բայց առանց մնացած երկու համանախագահի անհնար է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ առանձին կամ սեպարատ գործընթաց սկսի: Սա միանշանակ:

- Պարոն Բաբայան, ըստ ձեզ ՌԴ-ն չի՞ փորձում կամ չի՞ կարող ԼՂ բանակցությունները դուրս բերել Մինսկի խմբի շրջանակից:

- Ինչո՞ւ պետք է այդպես անի. այդ հակառուսական տրամադրությունների սերմանումը Հայաստանում, հայության մեջ ճիշտ չէ, որովհետեւ այն խարխլում է մեր անվտանգության համակարգը եւ արտաքին քաղաքական ուղենիշները: Առաջին հերթին պետք է հասկանանք՝ որտե՞ղ ենք մենք գտնվում. մեր հարեւանը Լյուքսեմբուրգը չի, Բելգիան չի, Դանիան չի: Մենք ունենք Թուրքիայի պես վտանգավոր, ցեղասպան հարեւան: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը չափազանց կարեւոր է այս համատեքստում: Նա, ով խարխլում է այդպիսի ռազմավարական համագործակցությունը, թուլացնում է հայոց պետականությունը: Սա մեկ: Երկրորդ՝ դա չի նշանակում, որ մենք պետք է կախված լինենք որեւէ պետությունից, բայց փառք Աստծո մենք կարողացել ենք այնպիսի քաղաքականություն մշակել, որ նորմալ հարաբերություններ պահպանենք, ես կասեմ ավելին՝ պարտավոր ենք նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, այն պետությունների հետ, որտեղ ունենք հայկական սփյուռք, որովհետեւ Սփյուռքի առկայությունը պարզապես այլընտրանք չի թողնում մեզ: Հետեւաբար նման քայլերը՝ խարխլելու այս ստրատեգիական հարաբերությունները ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ, չեն բխում հայության շահերից: Ես չեմ ուզում, որ մենք շահարկենք այդ գործընթացը, որ Ռուսաստանն ուզում է տապալել եւ այլն եւ այլն: Ինչո՞ւ պետք է ուզենա, ինչո՞ւ:

- Օրինակ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փոխադարձ շահերով պայմանավորված համաձայնության շրջանակներում:

- Նախեւառաջ դա ողջամիտ բացատրություն չի, շահարկումներ են: Երկրորդ. Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել հայության հաշվին, որովհետեւ Թուրքիան եւ Ռուսաստանը ի վերջո երկարատեւ տեսլականով չեն կարող լինել ռազմավարական դաշնակիցներ, դա հնարավոր չէ: Եվ պետք չէ այս ռուս-թուրքական մերձեցումը, տարբեր տիպի զգացմունքային շահարկումների վրա հիմնված տեսլականները իրականության հետ համադրել: Դա կապ չունի իրականության հետ: Ռուսաստանն ու Թուրքիան մեծ, հզոր պետություններ են, ունեն այլ հարաբերություններ, իսկ հայկական գործոնն այստեղ հույժ կարեւոր է, բոլորը դա հասկանում են: Եվ չեն կարող ռուս-թուրքական հարաբերությունները զարգանալ՝ ի հաշիվ հայկական գործոնի, լինի դա Հայաստանի Հանրապետություն, թե Արցախի Հանրապետություն: Ի վերջո մենք տեսանք՝ ինչքան մոտ էին նրանց հարաբերությունները եւ ինչ եղավ, երբ որ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը: Սրանք չեն մոռացվում, երբեւիցե:

- Տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցությունները շարունակում են գոյություն ունենալ: «Սասնա ծռեր» խումբը, գիտեք, գնաց կտրուկ եւ ծայրահեղ քայլի՝ դա բացատրելով նաեւ ՀՀ իշխանություններին ԼՂ հարցում զիջումներից հետ պահելու մղումով: Ի՞նչ տեղեկություններ ունեք՝ տարածքների փոխզիջման մասին իրականում կա՞ն քննարկումներ:

- Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք: Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում: Այդ բոլորը շահարկումներ են: Ընդհանրապես տարածքների խնդիր իհարկե գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը: Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող: Եթե մենք խոսում ենք տարածքների մասին՝ պետք է հաշվի առնենք մի բան. տարածքների հարցը միայն Ադրբեջանի կողմից չի արծարծվում: Ի՞նչ է մենք տարածքային խնդիր չունե՞նք Ադրբեջանի հետ. բա Շահումյանի շրջանը, բա Գետաշենը, բա Չարդախլուն, բա ամբողջ Հյուսիսային Արցախը: Այդ տարածքները 15-20 հազար քառակուսի կիլոմետր էին կազմում: Ինչու սա տարածքների խնդիր չէ՞: Ինչո՞ւ են միայն դիտարկում տարածքային խնդիրը Արցախի հաշվին. որովհետեւ Ադրբեջանին հաջողվել է մեր վրա փաթաթել իրականությունից կտրված մի երեւույթ, որը մեր միասնականությունը խարխլում է: Մենք չպետք է այդ խայծը կուլ տանք: Այո, տարածքների հարցը շատ բարդ խնդիր է, որովհետեւ երբ որ նրանք բարձրացնում են այդ հարցը՝ մենք էլ ունենք մեր հարցերը: Դե հիմա եկեք եւ քննարկենք՝ տեսնենք այդ ո՞նց ենք գալիս ընդհանուր հայտարարի:

- Պարոն Բաբայան, այսինքն հիմա չի՞ քննարկվում փոխզիջումների հարց:

- Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ: Երբ որ խոսում են փոխզիջումների մասին, պետք է հասկանալ չէ՞ ինչն է զիջվում: Բայց ես տեսնում եմ, որ ահագին մարդիկ ուղղակի իրենց անձնական շահերն են շահարկում: Ինչ որ մի աննորմալ կարող է կանգնել եւ ասել՝ ղարաբաղցիները հայեր չեն: Եվ մենք լսում ենք դա: Չէ՞ որ այդպիսի աննորմալներ էլ են եղել: Եղել են, չէ՞: Իսկ մյուսները կագնում եւ լսում են՝ փոխանակ քարկոծեն եւ սատկացնեն տեղում: Մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հարցերին: Այո, այդ հարցը կա, բայց սա միանշանակ չէ: Մենք էլ շատ տարածքային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ:

http://armtimes.com/hy/read/91325

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչն ենք ինչի հետ փոխում: Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (11.08.16) Դիտումներ: 484 | - Վարկանիշ -: 0.0/0