RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Հովիկ Աբրահամյան vs Կարեն Կարապետյան. թերություններ և առավելություններ  120

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   Politik.am


Հովիկ Աբրահամյան vs Կարեն Կարապետյան. թերություններ և առավելություններ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո շատերը փորձում են համեմատել նրան և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Politik.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում սեփական համեմատությունը:

Կարեն Կարապետյան

 Կրթություն

Կարեն Կարապետյանը  1970-1980  թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կարեն Կարապետյանը 32 գիտական աշխատանքների հեղինակ է:

 Աշխատանքային գործունեություն

Կարեն Կարապետյանը 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2010-2011 թթ. եղել է Երևանի քաղաքապետ: 2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է: 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի ՆՀ-834-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչապետ :

  Աշխատանքային ոճ

Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ եղած ժամանակ ապացուցել է, որ կարողանում է որոշումներ կայացնել և այդ որոշումների համար պատասխանատվություն կրել: Իհարկե քաղաքի կառավարման հետ կային նաև խնդիրներ, բայց նա չէր վախենում քայլեր անելուց և քննադատվելուց: Կարեն Կարապետյանը ի հեճուկս որոշ գործարարների շահերի ամբողջությամբ դատարկեց Մաշտոցի պողոտան  ահռելի մեծ գովազդային վահանակներից: Կարեն կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել նաև Օպերայի տարածքից հանել բոլոր սրճարանները, որպեսզի այն իր նախկին տեսքը ստանա: Իհարկե նա չկարողացավ իրականացնել այս, քայլը քանի որ հրաժարական տվեց, սակայն պետք է նկատել, որ իր նախորդ և հաջորդ քաղաքապետերից ոչ մեկ չի խոսել այդ սրճարանների ապամոնտաժումից: Վերջինս  ունի նաև ռեֆորմատորի ընկալում և կարող է իրականացնել քայլեր, որոնք  չեն բխում իշխող կուսակցությունը ներկայացնող շատ գործարարների շահերից:

Հովիկ Աբրահամյան

Կրթություն

1980-1984 թվականներին սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկում‌

 Աշխատանքային գործունեություն

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ծառայել է խորհրդային բանակում:1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: 1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն: 1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ: 1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ: 2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար: 2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար: 2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով: 2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: 2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են :2012-2014թ պաշտոնավարել է ԱԺ նախագահի պաշտոնում: 2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է: 2014-2016թթ.  եղել է ՀՀ վարչապետ :

  Աշխատանքային ոճ

Հովիկ Աբրահամյանը իր գործունեության ընթացքում հստակ ընդգծել է, որ ինքը զգուշավոր գործիչ է: Նա չուներ համարձակություն հրապարակային քննադատել իր կաբինետում պաշտոնավարող Ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին, կամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Հովիկ Աբրահամյանը ինտելեկտուալ նվազ կարողություններ ունի, ինչը հնարավորություն չէր տալիս նրան  մտնել բանավեճի մեջ կամ հաստատեր իր տեսակետը: Նախկին վարչապետը ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ ինքը գործող նախագահ Սերժ Սարգսյանի ստվերն է և որևէ քայլ չի անի նրա դեմ: իսկ իրականությունն այն էր, որ նա երազում էր ազատվել Սերժ Սարգսյանի գերիշխանությունից: Հովիկ Աբրահամյանը պատրաստ էր լսել բոլորին` ձևացնելով, թե փորձում է կարծիքներ հավաքել, իսկ իրականության մեջ նա անում էր այն ինչ   կա իր սեփական պատկերացումներում:  Նա իր պաշտոնավարման ընթացքում չի գնացել  ոչ մի ռիսկային քայլի, քանի որ վախենում էր պատասխանատվությունից:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հովիկ Աբրահամյան vs Կարեն Կարապետյան. թերություններ և առավելություններ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (16.09.16) | Հեղինակ: Politik.am W Դիտումներ: 120 | Տեգեր: առավելություններ, Կարապետյան., թերություններ, Աբրահամյան, vs, Կարեն, Հովիկ | - Վարկանիշ -: 0.0/0