Գլխավոր էջ » Լրահոսից
Հողերի հանձնում չի լինելու...  874

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Եթե շատերին թվում է, թե հող հանձնելու թեման կարող է անհանգստացնել իշխանությանը, չարաչար սխալվում է: Ու եթե ոմանք էլ հերոս են ձևանում, թե տեսեք՝ մենք հող հանձնելու թեմայով ամենաբարձրն ենք գոռում, քաղաքական դաշտում մեզ արժանի տեղ տվեք, ու երբեմն ստանում են նաև, դա էլ է սուտ, օդում առանց հիմքի տարուբերվող շենքի նման:

Ըստ իս, դա այնպիսի թեմա է, որը միշտ պետք է վառ պահել՝ անմար կրակի նման: Նախագահը պիտի շահագրգռված լինի այդ թեման կրակի նման անմար պահելու, անգամ ջանքեր գործադրի այդ ուղղությամբ: Հենց այդ առումով գերհայրենասերների աղմուկ- աղաղակից, իրենց կոտորելուց ոչ թե պետք է ընկնել էյֆորիայի մեջ, հերոսական բալլադներ ձոնել, այլ սառնասրտորեն դատել՝ այդ մարդիկ հասկանալո՞վ են օգնում իշխանությանը, թե՞ չհասկանալով:

Տեսեք, թե ինչ է ստացվում: Փաստորեն վերջին տասնամյակներին մեր նախագահներն այդ կրակը միշտ անմար են պահել: Երբ զգացել են, որ իշխանության ոտքերի տակ հողը թուլանում է, ծոցագրպաններից հանել ու շրջանառության մեջ են դրել այդ թեման: Անգամ ընդդիմությունն է հասկացրել ժողովրդին՝ բա դուք նամուս- թասիբ չունե՞ք, հայրենիքի համար այս վտանգավոր պահին աթոռի համար եք կռվում:

Այնպես որ երբ հող հանձնելու թեման շրջանառվում է, պետք է մտածել՝ իշխանությունը իր դիրքերն ուզում է ամրապնդել, դիրքերը նորմայից մի քիչ ավելի են սասանվել: Դրա համար չի բացառվում, որ օգտագործվի նաև հայրենասերների կրակը: Օգտագործվի այնպես, որ նվիրյալներն անգամ չիմանան:

Շատերն ասում են, որ Սերժ Սարգսյանն այս իրավիճակում այնպես է իրեն պահում, ասես ոչ մի բան էլ չկա: Իրոք, միակ բանը որ կա, հանության ահագնացող տագնապն է՝ ո՞նց թե հողերը հանձնենք: Ու կրակը բորբոքվում է:

Ախր մի քիչ «քթածակ է պետք՝ հասկանալու», որ Սերժ Սարգսյանի ամենամերձ շրջապատի մարդիկ ասում են՝ ոչ մի թիզ հող չենք հանձնելու: Դուք ձեզ հարց չեք տալի՞ս՝ այդ ո՞նց են ընդդիմանում իրենց նախագահին: Հայրենասեր են, հա՞... Մի հատ այդ հայտարարություն անողների ելք ու մուտքին նայեք, տեսեք, թե ինչ միջոցների են տիրապետում, նրանց օխտը պորտին նայեք, տեսեք, թե ինչ աթոռների են նստած ու աշեցեք՝ նրանց ԴԵՄ- ին: Մեկ- մեկ էլ, որ լավ չենք տաքանում, իրենց միջից մեկը ելնում ու իբր թե բերանից թռցնում է հողեր հանձնելու մասին: Ականջը կանչի Հերմինեի: Տեսնես ո՞նց են նրա ֆինանսական գործերը:

Այնպես որ արյունով վերցված հողը արյունով էլ պահելու կամ չենք կարողանալու պահել: Դա գիտի և՛ Հայաստանի նախագահը, և՛ Ադրբեջանի նախագահը: Մեզ մնում է զինվել, զինվել ու էլի զինվել, հզորանալ, հզորանալ և ավելի հզորանալ: Մեզ համար քաղաքական հերոսներ չկերտենք: Հերոսը միայն մեր զինվորն է՝ դիրքում կանգնած, մյուս «հերոսներին» ես չեմ ընդունում, առավել ևս չեմ հավատում:

... Հողերի հանձնման թեման ռուսներին էլ է ձեռք տալիս: Այս թեման ջութակը ձեռն է առել ու տեսեք, թե քանի երկրի ու նախագահի է պարեցնում: Նախընտրական շրջանում ավելի կակտիվանա այդ թեման (Թեման ու հանձնումը տարբեր բաներ են): Ադրբեջանում էլ կարծիք կձևավորվի, թե իրենց հերոս Ալիևը Արցախը, Հայաստանն էլ հետը համարյա վերցնելու վրա է...Ռուսաստանը, որ ջութակի փայտիկը ձեռն առավ, այնպես հավասարակշի՜ռ է նվագելու՝ մեկ մեզ է դաղելու, մեկ Ադրբեջանին, ձեռի վրա էլ Թուրքիայի քթի հետ է խաղալու... Ոնց հասկացա՝ Իրանն էլ անմասն չի մնալու:

Այնպես որ հողերի հանձնման թեման կարող է հա՜ ընդարձակվել, երկարել ու ծավալվել:

Հասմիկ Բաբաջանյան

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017