RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է  859

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ինչի՞ համար ենք նեղվում, երբ սփյուռքահայերը բախվում են հայրենիքի դժվարություններին.

Վերջին օրերը անկախ Հայաստանի կյանքում շատ տարբերվում են մնացած օրերից: Զենքով զորամասի գրավում Երևանում, ցույցեր, ձերբակալություններ, մի խոսքով խառը պատմություններ: Ֆիքսվենք ցույցերի վրա: Այդ ցույցերին մասնակցում են գրեթե բոլորը՝ մեծից փոքր: Այդ ցույցերին մասնակցում էին նաև սփյուռքից եկած հայեր: Նրանցից մեկը Արսինե Խանջյան էր ՝ Ատոմ Էգոյանի կինը:

Ցույցերից մեկի ժամանակ մոտ 1000 ձերբակալվածների հետ տարան նաև տիկին Խանջյանին: Մոռացանք, թե ինչի համար էինք հավաքվել ու բոլորս սկսեցինք նրա ձերբակալության մասին մտածել ու ևս մեկ անգամ հայհոյել երկրիս ոստիակնաներին: Բայց ինչի՞ համար պետք է խտրականություն դնենք տիկին Խանջյանի և մնացած ձերբակալվածների մեջ: Կարծում եք Արսինեն Կանադայում ձերբակալություններ չի՞ տեսել: Տեսել է: Մի բան էլ ավել է տեսել:

Վերջիվերջո դրսում ապրող բոլոր հայերը ապրում են հայրենիքի կարոտով, անհագ ցանկություն ունեն լինեն հայրենիքում և այլն: Բայց հայրենիքը միայն քյաբաբ-խորոված, Գառնի-Գեղարդ և երեկոյան Երևանի գիշերները չեն: Հայրենիքը նաև անորակ ասֆալտի պատճառով մեքենայի անիվի պայթելն է, հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է, հայրենիքը նաև խոնութի վաճառողուհու մուննաթ դեմքն է,հայրենիքը նաև տիրող անարդարություններն են:

Տիկին Խանջյանը ցույցին գնալուց առաջ հաստատ պատկերացում կազմել է, որ հնարավոր է իրեն ձերբակալեն և դրանից հետո , եթե գնացել է այնտեղ ուրեմն պետք չի նրա համար սուգ անել: Պետք չի առանձնացնել մեզ իրարից: Եթե քեզ հայ ես համարում , ուրեմն պատրաստ եղիր մոռանաս անձնագրով գրանցումիդ մասին ու մյուս հայրենակիցներիդ հետ վայելիս հայրենիքդ՝ իր լավ ու վատ կողմերով:

Աշոտ Ասատրյան


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (29.07.16) Դիտումներ: 859 | Տեգեր: սեփական, կողմից, երկրի, նաև, ոստիկանության, ուտելն, ծեծ, Հայրենիքը | - Վարկանիշ -: 0.0/0