RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Հայաստանը պետք է կառուցի սեփական անվտանգության համակարգը, այլ ոչ թե հետևի Պուտինի հանդիպումներին». Եվգենի Սատանովսկի  445

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


«Հայաստանը պետք է կառուցի սեփական անվտանգության համակարգը, այլ ոչ թե հետևի Պուտինի հանդիպումներին». Եվգենի Սատանովսկի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ




Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր՝ եռակողմ ձևաչափով համագործակցության սկսման մասին:

Չպետք է ուշադրություն դարձնել Էրդողանի հայտարարությանը, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են պարզապես «օդի տատանումներ», համարում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

«Լինելով այնպիսի հարևանի կողքին, ինչպիսին Թուրքիան է, ինքնին վտանգավոր է Հայաստանի համար: Էրդողանի խոսքերին ուշադրություն դարձնել չարժե: Նա շատ հայտարարություններ է անում: Պետք է հետևել իրական գործողություններին»,- ասել է Սատանովսկին RUSARMINFO-ին տված հարցազրույցում:

Փորձագետի կարծիքով` այն, թե որքանով Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, կախված է միայն Հայաստանի կառավարությունից:

«Ալիևի և Էրդողանի հետ Պուտինի հանդիպումներին հետևելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է կառուցի սեփական անվտանգության համակարգը և պաշտպանի ազգային շահերը: Նրանք պետք է հիշել մի պարզ կանոն. ձեզ կարող են սիրել և համակրել, սակայն ոչ ոք` նույնիսկ ձեր դաշնակիցները, ձեզ համար ոչինչ չեն անի»,- ասել է Եվգենի Սատանովսկին:

Հայաստանը անկախ պետություն է, և որքան քիչ նա նայի այս կամ այն պետության կողմը` ակնկալելով իր շահերի պաշտպանությունը, այնքան երկար նրան կհաջողվի գոյություն ունենալ, համարում է փորձագետը:

«Հայաստանին անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը և ռազմական արդյունաբերությունը: Դա հնարավորություն կտա նրա դաշնակիցներին և հակառակորդներին դնելու այն վիճակի մեջ, երբ դաշնակիցները ստիպված կաջակցեն նրան կամ գոնե չեն խանգարի, իսկ հակառակորդները ստիպված կլինեն չդիպչել: Միայն Հայաստանից է կախված դաշնակիցների և հակառակորդների վերաբերմունքը երկրի նկատմամբ»,- նշել է Եվգենի Սատանովսկին:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Հայաստանը պետք է կառուցի սեփական անվտանգության համակարգը, այլ ոչ թե հետևի Պուտինի հանդիպումներին». Եվգենի Սատանովսկի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (10.08.16) Դիտումներ: 445 | - Վարկանիշ -: 0.0/0