RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Հանրայինում կադրային ջարդ է. Նվեր Մնացականյանին հեռացրել են  206

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հանրայինում կադրային ջարդ է. Նվեր Մնացականյանին հեռացրել են

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Hraparak.am-ը գրում է՝
 

Տեղեկություն ստացանք, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից: Ասում են` նրա «Հարցազրույց» հաղորդումը փակել են, այժմ հաղորդավարը շատ նեղված է: Փորձեցինք այս թեմայով զրուցել վերջինիս հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Մեզ հասած տեղեկություններով` սա Հանրային հեռուստաընկերությունում սկսված կադրային ջարդի սկիզբն է, ամեն ինչ դեռ առջեւում է: Բացի «Հարցազրույցից» փակվել են նաեւ այլ հաղորդումներ` «Հանրային օրակարգ», «Տեսանկյուն» եւ այլն: Տեղեկացանք նաեւ, որ առանց որեւէ հիմնավորման աշխատանքից ազատվել է նաեւ մեկնաբան Զարուհի Ռշտունին, ով Գեւորգ Ալթունյանի սանիկն է: Ասում են` տեղի ունեցող փոփոխությունների պատճառով հեռուստաընկերությունում իսկական խուճապ է, չգիտեն` ովքեր կմնան, ովքեր կհեռանան:

Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած փոփոխությունները համակարգում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը: Ավելի վաղ Գեւորգ Ալթունյանը եւս հեռացավ Հանրայինից, իսկ Հ1 եկան Հարություն Հարությունյանը եւ Արտակ Հերիքյանը: 

Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերության լրագրող եւ մեկնաբան, «Հորիզոն» եւ «Տեսակետ» ծրագրերի վարող Նվեր Մնացականյանը տեղափոխվել էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն 2011թ: Որոշ տեղեկությունների համաձայն` Հանրային հեռուստաընկերությունում Նվեր Մնացականյանի աշխատավարձը հասնում էր մինչեւ 2 մլնի:

Հանուն արդարության պետք է ասել, որ Նվեր Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերությունում ավելի լավ էր նայվում, իսկ Հանրայինում լրիվ վարկաբեկվեց իր իշխանամետ հարցազրույցներով: Այժմ փաստորեն իշխանություններին մատուցած ծառայությունները մոռացվեցին:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հանրայինում կադրային ջարդ է. Նվեր Մնացականյանին հեռացրել են  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (17.11.16) Դիտումներ: 206 | Տեգեր: ջարդ, կադրային, Են, նվեր, է., հեռացրել, Հանրայինում, Մնացականյանին | - Վարկանիշ -: 0.0/0