RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի արվեստի մեջ  92

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի արվեստի մեջ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Զինված խմբի ապստամբությունը հուլիսի 17-ից հետո շատ բան փոխեց մեր իրականության մեջ: Վերջին 2 շաբաթվա իրադարձություններն ինչպե՞ս ազդեցին մեր կյանքի վրա, ի՞նչ ազդեցություն եւ ի՞նչ հետեւանքներ թողեցին:

- Մի քիչ հեռվից պետք է սկսեմ․ եթե թերթեք վերջին 5-8 տարվա լրահոսը, որտեղ խոսում են երաժիշտները, գրականագետները, նկարիչները, թատերական գործիչները, արվեստի մարդիկ, կնկատեք, որ գլխավոր թեման ժամանակակից արդի արվեստում հերոսի բացակայությունն է: Անգամ նման թեզ կա, որ մենք անհերոս իրականություն ունենք, որովհետեւ անկախությունը ձեռք բերելուց հետո այն հերոսական տիպարը, որ ի հայտ եկավ, ընդհանրապես չտեսնված բան էր մեր պատմության մեջ: Այդ որակը մենք կամ անտեսեցինք, կամ հատուկ այդ որակն արժեզրկվեց: Կարծում եմ՝ ամենամեծ ձեռքբերումը, որը կապված է ամենավերջին իրադարձությունների հետ, այն է, որ այդ հերոսը վերադարձավ մեր իրականություն, այսինքն՝ տեղի ունեցավ մեր իրականության հերոսացում, որովհետեւ այդ հերոսը վերադարձավ՝ ընդգծված բոլոր ասպետական հատկանիշներով, բարոյական կեցվածքից սկսած, վերջացրած կուռ տրամաբանությամբ եւ գործողությունների ու նպատակների հստակությամբ, որոնք որ շաղկապված են ոչ թե կոնկրետ տվյալ հերոսների հետ, այլ այդ խնդիրները շաղկապված են հասարակության, ազգի ապագայի հետ:

- Խոսեցիք հերոսի բացակայության եւ նրա վերադարձի մասին՝ ի դեմս «Սասնա ծռերի», այդ տղաների կողքին այս օրերին շատ խոսվեց նաեւ մի մարդու ֆենոմենի մասին՝ տղաներին հաց տանող Արթուր Սարգսյանի, որը ոչ հերոս էր, ոչ էլ ուզում էր հերոսանալ, այլ մարդ էր իր մարդկային քայլով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:

- Միանշանակ համամիտ եմ Ձեր հարցադրման հետ, այս պարագայում էլ կընդգծեի այդ կապը, մենք տեսնում ենք համընդհանուր մի պրոցես, այդ ասպետական հատկանիշների ինքնադրսեւորումը ոչ միայն «Սասնա ծռերի» կողմից, այլ այդ նույն ինքնադրսեւորումը նաեւ ժողովրդի միջից է դուրս գալիս, ժողովուրդը շարունակում է ծնել որակներ, եւ այդ հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի եւ արվեստի մեջ, եւ ժամանակակից միֆոլոգիայի մեջ: Մենք ականատես ենք այնպիսի երեւույթների, որոնք որ, համոզված եմ, միանշանակ ազդեցություն ունենալու են ազգային կյանքի եւ ազգային մտայնության վրա: Կարծում եմ՝ սա ամենամեծ ձեռքբերումն է, որովհետեւ «Սասնա ծռերի» ընտրած ճանապարհը երկար ճանապարհ է, այսինքն՝ դասական հեղափոխականի ճանապարհ է, ինչ ասես կլինի՝ եւ վերելքներ, եւ անկումներ: Այն ուղին, որ իրենք են վերցրել, մի քիչ երկար ճանապարհ է, օրինակ՝ Նելսոն Մանդելան 27 տարի նստեց բանտում եւ հետո դարձավ երկրի նախագահ: Բայց զուգահեռ այդ ընթացքին մենք տեսնում ենք, թե ինչպիսի որակական փոփոխություն կա մտայնության մեջ, ինչպիսի հսկայական բեւեռացում կա նոր կամ հնագույն բարոյականությունն ընդունողների բեւեռում եւ այդ ասպետական բարոյական կեցվածքի մերժողների բեւեռացումը հակառակ բեւեռի ուղղությամբ. մենք սրա ականատեսն էինք, եւ դա չտեսնված է: Եվ, ընդհանրապես, մեր կյանքը շատ բեւեռային է, սոցիալական, տնտեսական բեւեռացումին գումարվեց այնպիսի մի բեւեռացում, որն այդ երկու բեւեռների տարածքում միանշանակ պետք է ծնի նոր որակներ, նոր շարժումներ եւ նոր տեսակներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հաց բերողի կերպարը դեռ իր արտահայտությունը կգտնի արվեստի մեջ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (10.08.16) Դիտումներ: 92 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ