RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Գրիգորյանի բակում կատարվածը ձայնագրվել է. Տեսանյութ  1749

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Գրիգորյանի բակում կատարվածը ձայնագրվել է. Տեսանյութ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Գյումրիում այսօր չհայտարարված սուգ է: Մանկավարժականի նախկին ռեկտոր, ԲՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ չեղյալ են համարվել անկախության 25-ամյակի միջոցառումները, ավագանու ընտրությունների քարոզարշավը դադարեցված է: Միաժամանակ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Ինչպես հայտնի է, ըստ դատախազության վարկածի, Արշակն ինքնասպան է եղել Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող Գրիգորյանների տան նկուղում: Գրիգորյանները հարազատներով բակում են եղել, երբ նկուղից կրակոցներ են հնչել: Բակում կանգնածները չորսն են եղել: Նրանք շտապել են ձայնի ուղղությամբ:

Դիակը առաջինը հայտնաբերել է հանգուցյալի հորաքրոջ որդին: Հենց նա էլ հանել է մարմինը նկուղային հատվածից: Գրիգորյանների տան բակում տեղադրված են եղել արտաքին զննության տեսախցիկներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած իրավապահները առգրավել են տեսագրող սարքերի ժապավենները: Սա նշանակում է, որ բակում կատարվածը տեսագրվել է:

Թե հատկապես ինչ են ֆիքսել տեսասարքերը, քննչական կոմիտեից չեն մանրամասնում: Հնարավոր է, որ նկարահանվել է նաև այն, թե ինչպես են Արշակ Գրիգորյանի մարմինը դուրս բերում նկուղից, և եթե կան նման նկարահանումներ, ապա կարելի է համարել, որ բոլոր խոսակցությունները, թե տղայի մարմինը հիվանդանոց են տարել Պոլիգոններ կոչված թաղից և որ նա ռազբորկայի զոհ է, բամբասանք են: Մինչդեռ ըստ ոստիկանության խողովակներով տարածած հաղորդագրություններից մեկի, shamshyan.com կայքի վրա հղումով, Արշակ Գրիգորյանին հիվանդանոց են տարել Պոլիգոններից:

Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Աղբյուրը` 1or.am

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գրիգորյանի բակում կատարվածը ձայնագրվել է. Տեսանյութ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (24.09.16) Դիտումներ: 1749 | Տեգեր: Գրիգորյանի, կատարվածը, ձայնագրվել, բակում, է., տեսանյութ | - Վարկանիշ -: 0.0/0