RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել  208

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Տարբեր մերձքաղաքական շրջանակներ, տարիներ շարունակ, ինչ-ինչ մղումներից ելնելով, դավադրական տարբեր տեսությունների հիման վրա փորձել են ստվեր նետել Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) վրա՝ վերագրելով նրան տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք հանդիսանալու մեղադրանքներ, ընդ որում` այդ մեղադրանքները հնչել են թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ գունավորումով, որը հասկանալի է, քանի որ ՀԽ-ը մշտապես հանդես է եկել հստակ հայակենտրոն կողմնորոշումով:

Ապրիլյան քառօրյա պատերազմից և դրան հետևած «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունից հետո, երբ մեր ամբողջ ժողովրդի համար ակնհայտ դարձավ ՀԽ-ի հայակենտրոն հստակ կողմնորոշումը, այդ մեղադրական հարձակումները դարձան էլ ավելի կատաղի… ՀԽ-ն իր արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգը, որը արդյունք է հանրային երկարատև քննարկումների, մշակել և հրապարակել է դեռևս 2012 թ.-ին: Դրանից հետո արված բազմաթիվ քաղաքական հայտարարությունները, ելույթներն և մամլո ասուլիսները հենված են եղել այդ փաստաթղթի վրա և ընդամենը շտկումներ են մտցրել նրանում՝ կապված ընթացիկ քաղաքական զարգացումների հետ:

Արցախյան հարցի կարգավորման հետ կապված հայկական կողմի վրա բանեցվող ներկայիս ճնշումների համատեքստում վերստին անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու 2012 թ.-ին ընդունված արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգից այն հատվածը, որը կապված է Հայաստանում գաղութային ադմինիստրացիայի հեռացման որպես Հայաստանի ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նախապայմանի ներկայիս հրամայականների հետ … Ըստ վերոհիշյալ հայեցակարգի, անցնող քսան տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն գլոբաբալացված, համակցված և հարափոփոխ արդի աշխարհի պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով, այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի: Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր:

Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով նրան իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն: Իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս նորգաղութային կախյալության իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է վերոհիշյալ նորգաղութային ձևաչափը սպասարկող հիմնական գործիքի: Ուստի ներքին քաղաքական փոփոխություններով և ոստիկանապետական վարչախմբի հեռացումով է սկսվելու ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նոր փուլը հայաստանում:

ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ… Գարեգին Չուգասզյան 08.08.16

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (10.08.16) Դիտումներ: 208 | Տեգեր: հայտարարություն, Չուգասզյանը, տարածել, Գարեգին | - Վարկանիշ -: 0.0/0