Գլխավոր էջ » Լրահոսից
Եթե նախագահը փոփոխությունների չգնաց, կարող է արդեն իր անձնական կյանքը վտանգվի  675

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

hraparak.am/
 

Հարցազրույց գրող Լևոն Ջավախյանի հետ

- Պարոն Ջավախյան, նախօրեին նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ գոհունակություն եւ մի շարք շնորհակալություններ հայտնեց իրավապահներին, ոստիկաններին իրենց աշխատանքի համար, միաժամանակ լրագրողներից ներողություն խնդրեց, հորդորելով մոռանալ իրենց հետ կատարվածի մասին, խոստացավ նաեւ, որ փոփոխություններ կլինեն, այդ թվում առաջ քաշելով ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունը, որի մասին նաեւ Դուք էիք բարձրաձայնել օրեր առաջ։ Ինչպե՞ս կգնահատեք այդ ելույթը։

- Դժվար է նախագահի ելույթին սթափ գնահատական տալ, որովհետեւ հասարակության մեջ նրա նկատմամբ անվստահությունը, առավել եւս ատելությունը այնքան շատ է, որ այնպիսի ազատամիտ մարդ, ինչպիսին ես եմ՝ չեմ կարողանում սթափ պատասխան տալ, բայց այնուամենայնիվ, փաստ է, որ իր կողմից խիստ մտահոգություն է նկատվում, ինչ- որ տեղ նաեւ վախ։ Նախագահը խոսեց լրագրողների աշխատանքի մասին եւ քանի որ այդ իրադարձություններն իմ տան մոտ էին տեղի ունենում, ես տեսնում էի լրագրողների աշխատանքը։ Ավելին ասեմ՝ էն տղերքը այնտեղ էին հերոսամարտ տալիս, թեեւ չեմ ընդունում ավտոմատով հերոսությունը, այստեղ էլ լուրջ մարտի էին բռնված լրագրողները, իսկապես ինչ հերոսաբար էին աշխատում, շատ հուզիչ էր տեսնել նրանց աշխատանքը, այդ բոցերի մեջ մի նոր հայկական ժուռնալիստիկա էր ծնվում եւ չի կարելի չգնահատել այդ աղջիկների եւ տղաների աշխատանքը։ Ես ուրախացա, որ այդպիսի լրագրություն կա Հայաստանում։  

Նորից անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին նշեմ, որ այն ինձ մի քիչ զարմացրեց, մի քիչ ուրախացրեց, մի քիչ էլ ինձ լավ զգացի, որ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու իմ գաղափարը ինքն էլ առաջ քաշեց։ Ես դեռ ասուլիսի ժամանակ ասեցի, որ վիճակը այնպես է լարված, իշխանությունների հանդեպ վստահությունը այնպիսին է, որ այս իշխանության հետ այլեւս հնարավոր չէ երկիրը հին ձեւով առաջ տանել։ Իսկական հեղափոխական իրավիճակ է ստեղծվել, երբ հինը չի կարող հին ձեւով կառավարել, ներքեւն էլ այլեւս չի կարող հին ձեւով կառավարվել։ Ինչ- որ կարդինալ փոփոխություն է պետք եւ դրա համար իմ կարծիքով հարկավոր է ազգային համաձայնության կառավարության ստեղծում, բայց իմ ազգային համաձայնության կառավարության ստեղծումը գուցե ուրիշ բան է, իսկ Սերժ Սարգսյանինը հնարավոր է այլ բան, ինչը կարող է ենթադրի ընդամենը կոսմետիկ վերափոխումներ, ծածկադմփոց։ Ըստ իս, դա արմատական փոփոխություն է ենթադրում, այլ կերպ ասած, կոմպրոմիսի է գնում ժողովուրդը Սերժ Սարգսյանի հետ, ժամանակավոր հանդուրժում է նրա նախագահությունը մինչեւ նոր ընտրություն, իսկ մինչեւ նոր ընտրություն, ժամանակավոր կառավարություն է ստեղծվում, որը ապահովում է իշխանության սահուն անցումը Հանրապետականից ժողովրդին։ Պատմությունն ունի այդ ազգային համաձայնության կառավարության փորձը, դրանցից մեկը ֆրանսիական բուրժուական հեղափոխության ժամանակ ստեղծվեց։ Հիմա ազգային համաձայնության կառավարություն ասելով ես հասկանում եմ նախեւառաջ կառավարության հրաժարականը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, վարչապետի պաշտոնին նշանակել լրիվ չեզոք անձնավորության, որը կառաջնորդվի միայն հանրապետության շահով, ոչ թե այս կամ այն կլանի շահերով եւ քաղաքական ներկա ներկապնակից արմատական մարդկանց ներգարվումը իշխանության մեջ, որոնք կապահովեն նոր դեմոկրատական ընտրություններ։ Այդպիսի իշխանություն պատկերացնո՞ւմ է Սերժ Սարգսյանը, կգնա՞ այդ քայլին, եթե կգնա, ես 2 ձեռքով կողմ եմ։ Իսկ եթե ձեւական նկարազարդումներ է անելու՝ դրանով ոչինչ չի փոխի, նորից ամեն ինչ լինելու է անպես, ինչպես եղավ։

- Մենք տեսանք նաեւ, որ Սերժ Սարգսյանը երկխոսության չգնաց, բանակցությունների չնստեց «Սասնա Ծռերի» հետ, եւ քանի որ տղաները չուզեցին արյուն թափվի, հանգուցալուծումը եղավ այսպիսին։ Ոմանց գնահատմամբ սա պարտություն էր, ոմանց կարծիքով` հաղթանակ, որոշ մարդիկ ասում են՝ վերջն էր, որոշներն էլ՝ սկիզբն է պայքարի։ Ձեզ համար ի՞նչ էր։

- Տղաները անխոհեմաբար գնացին զինված ապստամբության փորձի եւ խոհեմաբար զենքը վայր դրեցին։ Այստեղ իշխանությունները գրեթե գործ չարեցին, ամեն մեկը մի ծակ էր մտել ու առաջ էին գցել մտավորականությանը, որոնք ավելի շատ իրենց շահի մասին էին խոսում, իրենց փիառն էին անում, իսկ Հանրապետականներից ոչ մեկ, չգիտեմ Սերժի ցուցումով էր, թե իրենց վախկոտությունից, ոչինչ չխոսեց։ Իրավիճակը զարգացավ ինքն իր հունով եւ ավելի շատ տղաների խոհեմությունը այստեղ խոսեց, քան թե իշխանությունների ճկունությունը։ Հետո դուք պատկերացնում եք, թե ինչ կարող էր լինել, երբ հստակ է, թե իշխանությունն ով է՝ իր կոռումպացված դեմքով հանդերձ, բայց հստակ չէր, թե այդ զինյալները ինչ էին ուզում, ում էին տեսնում կառավարության մեջ։ Բացի Ժիրայր Սեֆիլյանին ազատելուց, նրանք հստակ ուրվագծված ծրագիր չունեին։ Ասենք վերցրեցիք իշխանությունը, բա հետո ինչ է լինելու, կոնկրետ նպատակը իշխանություն վերցնելն էր, բայց կատարում չկար, դրա համար էլ դատապարտված էր այս շարժումը։ Արդեն ջրի երես էին դուրս եկել քաղաքական գործիչներ որոնց գոլորշին բացթողած էր, իսկ լիդեր, կազմակերպիչ չկար։ Նիկոլի նման տղերքը հետ շպրտվեցին։ Ես այդ ցույցերին ներկա էի եւ տեսնում էի, որ մի տեսակ էյֆորիա էր տարածվել ժողովրդի մեջ եւ դեռ իշխանությունը չհեռացած, հեռվում աթոռակռվի ուրվականն էր թափառում։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական անհեռատեսություն ունեցավ իր կուսակցությունը փիառելու, բայց ես կուզեի, որ ինքը խոսեր, ոչ թե որպես կուսակցության լիդեր, այլ որպես Նիկոլ Փաշինյան։ Դա էլ այն կողմը սկսեց օգտագործել եւ ամեն ինչ արեցին, որ այդ մարդուն հետ մղեն, թեեւ, ըստ իս, միակ ողջամիտ մարդը, որ ճիշտ հունով էր տանելու շարժումը, դա Նիկոլ Փաշինյանն էր։ Դա պատճառ եղավ, որ մի անգամ արդեն օգտագործված քաղաքական գործիչներ ասպարեզ եկան եւ շարժումը մեկ այլ ձեւով գնաց։ Բայց փառք ու պատիվ տղաներին, որոնք խոհեմություն ցուցաբերեցին ու մեծ արյունահեղությունից հայ ժողովրդին ազատեցին։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017