RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Եթե անհրաժեշտ լինի, ես որոշ հստակեցումներ կարող եմ մտցնել, որպեսզի այս Բալասանյան-Ենիգոմշյան էջը վերջնականապես փակվի  132

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Եթե անհրաժեշտ լինի, ես որոշ հստակեցումներ կարող եմ մտցնել, որպեսզի այս Բալասանյան-Ենիգոմշյան էջը վերջնականապես փակվի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Օրեր առաջ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ազատ արձակվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Իր հետագա ծրագրերի, Արցախյան հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարության, անցկացվող հավաքների մասին զրուցեցինք Ալեք Ենիգոմշյանի հետ:

- Ինչպե՞ս եք, պարոն Ենիգոմշյան:

Շատ լավ:

- Դուք անցկացվող հանրահավաքներին, երթերին մասնակցելո՞ւ եք:

Ես իմ ազատ արձակվելուց հետո չեմ մասնակցել, բայց դրանից որևէ հետևություն չպետք է անել:

- Երեկ Վիտալի Բալասանյանը news.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ դուք իրականության չհամապատասխանող հայտարարություններ եք արել՝ հավանաբար դիվիդենտներ շահելու նպատակով:

Նախ և առաջ ես գտնում եմ, որ այդ թեման՝ Բալասանյանը, թե Ժիրայր Սեֆիլյանը ինչ է ասել, արհեստականորեն մեծացվում է, ես չեմ մասնակցի այդ հարցերի արհեստական մեծացման խաղին. հիմնական խնդիրը քողարկելու և երկրորդական, երրորդական հարցերը առաջ բերելու միտում եմ ես այնտեղ տեսնում: Երկրորդը՝ ես գտնում եմ, որ այդ խնդիրը, այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանը ինչ է ասել Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին և այլն, Բալասանյանը ինչ ձևով է դա ներկայացրել կամ մեկնաբանել, ես ինչ եմ ասել և այլն, այդ էջը փակված է, որովհետև «Սասնա Ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման այդ էպիզոդը տեխնիկապես փակված է, հետևաբար փակված էջի շուրջ խոսակցությունները շարունակել անիմաստ եմ գտնում: Երրորդը, եթե անհրաժեշտ լինի, ես պարզապես հստակեցում անելու միտումով որոշ հստակեցումներ կարող եմ մտցնել, որպեսզի այս Բալասանյան-Ենիգոմշյան էջը վերջնականապես փակվի, պարզապես այդ նպատակով: Ամենավերջում ասեմ, որ ես ինքս խնդիրը չեմ անձնավորեցնում, մենք ի՞նչ ենք այստեղ, Ենիգոմշյանն ո՞վ է, Բալասանյանն ո՞վ է այս ամբողջ մեծ խնդրի մեջ, հասկանո՞ւմ եք մեր խնդիրը շատ ավելի լուրջ է, շատ ավելի մեծ է:

- Այսօր տեղի են ունենում հանրահավաքներ, երթեր, բայց գնալով մասնակիցների թիվը նվազում է: Ի՞նչ է անհրաժեշտ ժողովրդի համախմբման, ավելի մեծ թվով մարդկանց ընդգրկման համար:

Այս օրերի համար դա նորմալ երևույթ է և նույնքան նորմալ երևույթ կլինի, որ մոտակա օրերին այդ կացությունը կփոխվի և ամեն ինչ վերստին իր տեղը կգտնի: Բոլորի համար պարզ է, որ ռեժիմը, իշխանությունը իսկապես վախենալով, որ մեծ ընդվզում է առաջանում, ամեն ինչ արեց, որ այդ համակարգող խմբի անդամները մեկուսացվեն և այնտեղ կազմակերպվածությունը չլինի, դա շատ կարճ ժամանակվա համար գուցե իրենց հաջողվեց, բայց մենք տեսնում ենք, որ, այո, քչանում է այդ մարդկանց թիվը, բայց այսքան օրեր հետո, մինչև երեկ, եթե մասնակիցների թիվը 1000-ից պակաս էր, երեկ 1000-ից ավելի էր, այդ ամեն ինչը երկրորդական բաներ են: Իրենք փորձեցին քաղաքական հետապնդում կատարել ամեն ձևով՝ ջարդով, ծեծով ժողովրդին վախեցնել, համակարգողներին մեկուսացնել, ընդամենը մի քանի օրվա համար դա իրենց հաջողվեց, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Ժողովուրդը գիտակից է և ժողովրդի միջից ակտիվ, խելացի մարդիկ դուրս կգան:

- Պարոն Ենիգոմշյան, Ձեզ և Եղիշե Պետրոսյանին ազատ արձակեցին, այդ փաստերը գուցե՞ նախադեպ դառնան մյուս համակարգող խմբի տղաներին ազատելու համար:

Իմ պարագան մի քիչ հատուկ է, հասկանալի հանգամանքներից ելնելով` իմ հաշմանդամությունը ինչպես ներսում, նաև դրսում, առանց անհամեստության, ճանաչվածությունը և աղմուկը մի քիչ շատ էր, այստեղ իրենց պաշտպանվելու քիչ տեղ էր մնացել, նույնը Եղիշե Պետրոսյանին, որի նկատմամբ ձեռնարկված քայլերը ոչ մի ձևով հիմնավորում չունեին, մնացածի պահով ոչ մի նախանշաններ չկան, որ իշխանությունը մեղմ քայլերի կդիմի, տեսնենք ընթացքը, ինչպես կլինի: Ռեժիմը պաշտպանության տեղ չունի, որովհետև ժողովուրդը բացահայտ կերպով իրենց մերժում է, սփյուռքի մի մասին, եթե այսքան տարի հաջողվում էր խաբել, ապա այժմ այլ  վերջ է  գտնում, թեկուզ միայն մարդու իրավունքների ոլորտում լուրջ խնդիրների մեջ են Արևմուտքի հետ, որը չի ավարտվի միայն մարդու իրավունքների թեմայով, ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց դրանից կարող է նաև ֆինանսական հոսքերը, վարկերը, այդ իմաստով բաներ լինեն: Ղարաբաղի հարցով ցանկացած դավաճանական, զիջողական քայլ ժողովրդին վերստին ոտքի կհանի, ցավոք, ունեն մեկ հենարան, որը Մոսկվան է, բայց այս իրավիճակում ես խիստ կասկածում եմ, որ այդ միակ հենարանը կբավարարի: Ռեժիմը ճգնաժամի մեջ է:

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Եթե անհրաժեշտ լինի, ես որոշ հստակեցումներ կարող եմ մտցնել, որպեսզի այս Բալասանյան-Ենիգոմշյան էջը վերջնականապես փակվի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (10.08.16) Դիտումներ: 132 | - Վարկանիշ -: 0.0/0