Գլխավոր էջ » Լրահոսից
Ես թքած ունեմ «Սասնա Ծռեր»-ի և Ժիրայր Սեֆիլյանի վրա.Շահե Աճեմեան  2867

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 


Երկար սպասեցի, որպեսզի այսօր արտահայտվեմ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իմ ներքին ապրումների մասին: Երկու խոսք ասեմ: Այո, ես պետականամետ մարդ եմ և անցյալ ունեցող` ավելի, քան արցախյան ազատամարտիկները:

Հունիսի 17-ին ինձ թղթակիցներ զանգահարեցին և հարցրեցին իմ կարծիքը ՊՊԾ գրավածների մասին: Եվ ես, մինչ այդ չիմանալով թե ովքեր են (ինչը կարևոր էլ չէր), ասացի` ահաբեկիչներ են և խստագույնս պետք է պատժվեն: Ես իմ խոսքերի համար չեմ զղջացել:

Հետո իմացա, թե ովքեր են: Ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի, ինչ անցյալ ուզում է ունենան, այդ քայլով նրանք խարխլել են Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը: Սա իմ համոզմունքն է, որի իրավունքն ունեմ: Շաբաթներ առաջ սեֆիլյանական մանկլավիկները ինձ անպատվեցին, կեղտոտ հայհոյանքներ սփռելով` ինչ ասես ասեցին: Էլ ԿԳԲ, էլ ՀՀԿ, իշխանության և երկրի նախագահի ո...ը պաչող, նույնիսկ իմ ազատամարտիկ լինելս կասկածի տակ արան և մի սեֆիլյանական ճիճու ինձ անվանեց և շառով արեց, իբր ես պատերազմի դաշտում վիրավոր ընկերոջս թողել, փախել եմ:

Իրեն գրեցի.«Այ, ք-քի մեջ կորած սեֆիլյանական, դու ինձ ճանաչո՞ւմ ես: Այդ ում եմ երբևէ թողել և կամ երբ եմ փախել: Բեր այդ վիրավորին դիմացս կանգնեցրու, անամոթ ստախոս: Դու էլ կողքին կանգնիր ու նայիր երեսիս!»:

Այս բոլորից հետո նույնիսկ ինձ նամակներով սպառնացին` «տանդ հասցեն գիտենք»: «Բարի գալուստ, թե տղամարդավարի խոսել գիտեք»,- գրեցի:

Ասածս այն է, որ թքած ունեմ Սեֆիլյանի և նրա համախոհների վրա, ովքեր տգիտության մարմնացում են և գիտակցաբար, թե անգիտակցաբար արևմուտքի մասոնների ծախված խամաճիկներն են:

Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում:  Ես թքած ունեմ «Սասնա Ծռեր»-ի և Ժիրայր Սեֆիլյանի վրա:

Հ.Գ. Դեռ մինչև վերջ, մինչև քոքը չեմ արտահայտվում, որովհետև այս ամենը մի մրրիկ է բաժակի մեջ: Եվ գոնե այսքանը չասել չէի կարող:

Շահե Աճեմեան, Ֆեյսբուք:
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017