RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Երևանում ամուսինը վիճելիս փորձել է ազոտական թթու ներարկել իր 3 երեխաների մորը  3105

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Երևանում ամուսինը վիճելիս փորձել է ազոտական թթու ներարկել իր 3 երեխաների մորը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ընթանում է Հայկ Բ.-ի գործի դատական քննությունը:

Հայկը մեղադրվում է սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը Հայկի նախկին կինն է:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում «իրեն պարբերաբար խաբելու շուրջ նախկին կնոջ հետ վիճաբանության ժամանակ Հայկ Բ.-ն ննջասենյակից վերցրել է նախապես այնտեղ թաքցրած ներարկիչը՝ ազոտական թթվով լցված, աննկատ թիկունքից մոտեցել է կնոջը, փորձել է ներարկել, բայց կինը ասեղի ծակոցից շրջվել է, ներարկիչի ասեղը կոտրվել է, ներարկում չի կատարվել…»:

Եվ այսպես, ըստ մեղադրանքի, Հայկ Բ.-ն փորձել է ազոտական թթու ներարկելով՝ սպանել իր նախկին կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ չի կարողացել, քանի որ ներարկիչի ասեղը կոտրվել է…

Դատարանը հարցաքննեց տուժող կնոջը՝ Արփի Հ.-ին(անունը փոխված է):

Տուժողն ու ամբաստանյալը համատեղ ամուսնական կյանքում երեք երեխա են ունեցել: Տուժողի խոսքով՝ իրենց միջև անընդհատ վիճաբանություններ են եղել՝ Հայկի անիմաստ խանդի պատճառով: Հայկը չի թողել անգամ, որ Արփին հեռախոսով խոսի իր ծնողների, եղբոր հետ, այդ պատճառով Արփին խոսել է նրանց հետ ու անմիջապես ջնջել է համարը, իսկ այդ հանգամանքը լրացուցիչ խանդի պատճառ է հանդիսացել:

Միմյանցից հեռանալուց հետո Արփին չի խոչընդոտել երեխաների հանդիպումները հոր հետ, սակայն նրա խոսքով՝ Հայկը ուշ-ուշ էր այցելում երեխաներին: Երբեմն երեխաները կարոտում ու լաց էին լինում, և Արփին զանգում-կանչում էր Հայկին կամ երեխաներին տանում էր նրանց տուն՝ ասելով, որ երեխաները կարոտել են:

Հայկը կարող էր երեխաներին մոտենալ փողոցում և առանց Արփիին կամ նրա ծնողներին զգուշացնելու՝ երեխաներին տանել իրենց տուն:

Հայկը, ըստ Արփիի, ավելի շատ ձգտում էր իրեն տեսնել, քան՝ երեխաներին…
Տուժողը նշեց, որ Հայկը պարբերաբար սպառնացել է իրեն. «Ասում էր՝ հաշմանդամ կդարձնի, կսպանի, միայն թե ես չամուսնանամ ուրիշ տղամարդու հետ»:

Տուժողի այս միտքը դրդեց, որ ամբաստանյալը հանդես գա հարց- հայտարարությամբ: Նա ասաց, թե ինքը դեմ չէր լինի, եթե Արփին օրինական ընտանիք կազմեր կարգին տղամարդու հետ: Ինքը դեմ էր, որ Արփին այլ կենսակերպի անցնի ու հանկարծ «խայտառակի իր որդիների անունը»:

Տուժողը հակադարձեց, որ Հայկը ոչ մի կոնկրետ փաստ չուներ, որ ինքը ինչ-որ կերպ անարժան կյանքով է ապրում, անարժան տղամարդու հետ է հանդիպում ու կարող է խայտառակել երեխաներին:

Դեպքի օրը Արփին գնացել է Հայկի տուն՝ այնտեղ գտնվող երեխային իր տուն տանելու: Մտել է հյուրասենյակ, երեխային ասել է՝ պատրաստվիր, գնում ենք: Հայկն էլ ասել է, թե երեխան չի գնալու: Այդ հողի վրա վիճել են:

Արփին երեխային ուղարկել է միջանցք, ինքն էլ գնացել է երեխայի հետևից: Հայկը հետևից անսպասելի հարձակվել է, Արփին ուժեղ ծակոց է զգացել թիկունքին ու շրջվել է:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երևանում ամուսինը վիճելիս փորձել է ազոտական թթու ներարկել իր 3 երեխաների մորը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (24.08.16) Դիտումներ: 3105 | Տեգեր: Երևանում, ներարկել, ամուսինը, երեխաների, փորձել, իր, վիճելիս, մորը, ազոտական, թթու | - Վարկանիշ -: 0.0/0