RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Դուք մաֆիա խաղացած կա՞ք». զրույց ոստիկանի հետ  190

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


«Դուք մաֆիա խաղացած կա՞ք». զրույց ոստիկանի հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 

Բարձրաստիճան ոստիկանին հարցնում եմ.

-Ինչու՞ եք Սերժ Սարգսյանին կրծքով պաշտպանում:

-Մեզ համար մեկ է՝ ում կպաշտպանենք:

-Բա որ մեկ է, ինչու՞ եք նրա դեմ դուրս եկածներին ծեծում:

-Բա հենց դրա համար, որ մեր համար մեկ է՝ ում ենք ծեծում:

-Այսի՞նքն:

-Շատ պարզ, մենք խնդիր չունենք որեւէ մեկի կողքին կանգնելու: Մեր խնդիրն էն է, որ մեզ հետո չասեն, թե ինչու՞ չծեծեցիք: Ու չեն ասում:

-Ո՞վ չի ասում:

-Ղեկավարությունը:

-Դուք հատու՞կ եք ընտրում ծեծողներին:

-Չէ, մեթոդն է նրանց դարձնում ծեծող: Էս ոլորտը հաստատուն գումարի աղբյուր է, մենք էստեղ դեմ չենք, որ մարդիկ հերոսանալու հույսեր ունենան: Էդ մեր խայծն է: Դու գրել ես էդ մասին: Հենց բռնում ենք էդ հովի վրա, հասկանում ենք՝ սա հրամանները լավ կկատարի:

-Գիտե՞ք, ես նախ ծեծողների կիրքը չեմ հասկանում: Բաժին տարված մեր հարեւանը պատմում է, թե ինչ հաճույքով եք դա անում՝ հայհոյանք, տարերային, անսպասելի հարվածներ:

-(Քմծիծաղ) Մենք հեռատես ենք: Էդ էսօրվա համար չենք ծեծում: «Սասնա ծռերի» հերն էլ անիծած:

-Այսինքն, ո՞նց՝ հեռատես եք:

-Մենք «հավաքագրում» ենք էդ մարդու վախը: Դու գրե՞լ ես իր մասին:

-Դեռ ոչ: Բայց գրելու եմ:

-Քեզ ասե՞լ է, որ իր անունն ու ոստիկանության բաժինը չհրապարակես:

-Ասել է:

-Ընտրություններին ինքը լինելու է մեր «կլիենտը»:

-Դուք անձամբ մարդ ծեծե՞լ եք:

-Նեղացնում ես: Ես ոչ մեկին չեմ խփել երբեք:

-Բա ինչպե՞ս եք թույլ տալիս, որ ուրիշները խփեն:

-Հիմա պիտի նստեմ, քեզ բացատրեմ, թե ինչու՞ է Գասպարյան Վովան աղոթում, իսկ Երանոսյան Լյովան հայհոյում: Երկուսն էլ լավ հայր են, գիտե՞ս: Էրեխեքն իրենց արեւով են երդվում:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Դուք մաֆիա խաղացած կա՞ք». զրույց ոստիկանի հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (05.08.16) Դիտումներ: 190 | Տեգեր: հետ, զրույց, կա՞ք»., մաֆիա, ոստիկանի, «Դուք, խաղացած | - Վարկանիշ -: 0.0/0