RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ինչու է ձերբակալվել բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետը. Մանրամասներ  146

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   «Ժողովուրդ»


Ինչու է ձերբակալվել բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետը. Մանրամասներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ։

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց ձերբակալության լուրը՝ ասելով որ Ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը։ Իսկ որևէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պատասխանեց. «Չգիտեմ, հետաքննություն է գնում, չեմ կարող ասել»։

«Հիշեցնենք, որ ArmLur-ը 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել էր, որ ԵՊԲՀ– ի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները բողոքել էին իրենց ԲՈՒՀ-ում առկա չարաշահումների դեմ։ Նրանք մասնավորապես բողոքել էին ավարտական քննությունների արդյունքներից։ Մեկ կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար գնահատականներ էին ստացել։ Արդյոք վերը նշված ձերբակալությունը կապ ունի ուսանողների բողոքից հետո ԲՈՒՀ-ում սկսված ստուգումների հետ, առայժմ հայտնի չէ»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 15.09.16թ. համարում:
 




Ինչու է ձերբակալվել բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետը. Մանրամասներ

«Իրավունք» թերթը գրում է. «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն. «Ձեր հարցին պատասխանել ներկա պահին չենք կարող։ Այժմ նախաքննություն է ընթանում։ Ուստիև մանրամասներ, թե ինչ կապ ունի կալանավորումը բուհի հետ, հայտնել չենք կարող»։

Նշենք նաև, որ ըստ համալսարանում տարածված լուրերի՝ Վ. Գինոսյանը կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Իսկ որոշ աղբյուրներ ակնարկեցին, որ խոսքը կարող է ընդունելության քննությունների ժամանակ բուհական վերին հովանու ներքո գործ «դզելու» մասին լինել։ Պարզաբանումների համար դիմեցինք նաև ԱԱԾ։ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը որոշ պարզաբանումներ տվեց։ Նրա խոսքով՝ Վանիկ Գինոսյանը ձերբակալվել Է սեպտեմբերի 8-ին և, իրոք, բժշկականի հետ կապված չարաշահումների գործի շրջանակներում. «Քննությամբ պարզվել Է, որ Վ. Գինոսյանը որոշ ուսանողների ապահովել Է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը։ Քննությունը շարունակվում է»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու է ձերբակալվել բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետը. Մանրամասներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (16.09.16) | Հեղինակ: «Ժողովուրդ» W Դիտումներ: 146 | Տեգեր: Հերացու, Են, բժշկական, անվան, Պետական, համալսարանի, կազմի, Մ., ղեկավար, ձերբակալվել | - Վարկանիշ -: 0.0/0