RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

«Բուռնաշի», Ծառուկյանի, Գառնիկիչի «մտերիմ», դատախազի «ոստիկանության մայոր» խարդախ դուստրը դատապարտվել է  1574

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


«Բուռնաշի», Ծառուկյանի, Գառնիկիչի «մտերիմ», դատախազի «ոստիկանության մայոր» խարդախ դուստրը դատապարտվել է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գայանե Տաշչյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Գայանեն մեղադրվում է խարդախությամբ մի քանի անձանց գումարները հափշտակելու, ինքնակամ պաշտոնատար անձի կոչում ու իշխանություն յուրացնելու, սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով, 333 հոդվածի 1-ին մասով և 317 հոդվածով:

Խարդախության հոդվածի բոլոր կետերով մարդկանց մոլորեցրած Գայանեն ներկայացել է որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից, ով հատուկ հանձնարարությամբ աշխատում է ՀՀ ոստիկանության «6-րդ վարչության» թրաֆիքինգի, «նարկոմանիայի ու պռաստիտուցիայի» գործերով զբաղվող բաժնում՝ որպես պետի տեղակալ, կոչումով՝ մայոր:

Նա հագել է ոստիկանության մայորի համազգեստ, օգտագործել է կեղծ վկայական: Ասելով, թե իր հայրը եղել է մարզի դատախազ, նա հայտարարել է, թե մտերիմ է հանրապետության հայտնի դեմքերի հետ, մասնավորապես՝ Աղվան Գառնիկի Հովսեփյանի, ում հետ հաճախ հանդիպում ու մտերիմ զրուցում է, Գագիկ Ծառուկյանի, «Բուռնաշի»՝ Աշոտ Աղաբաբյանի և այլոց հետ:

Նա ներկայացել է որպես նախկին դատախազ հայրիկի մեծ ժառանգության ժառանգորդ, ով Երևանում մի քանի տներ, մեծ քանակությամբ ոսկեղեն ունի, սակայն գաղտնի հանձնարարություն կատարելու պատճառով բնակվում է Արեշում գտնվող անհրապույր տանը:

Գայանե Տաշչյանը, ըստ գործի տվյալների, իր՝ հարուստ լինելու, ազդեցիկ կապեր ունենալու, ոստիկանության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու կեղծ տեղեկություններն օգտագործելով՝ մարդկանց գրավել է ու նրանց համար աննկատելի՝ նրանց ներքաշել է իր խարդախությունների մեջ՝ միաժամանակ նաև նրանցից հափշտակություններ է կատարել: Խաբվածները մտածել են, թե մեծ հնարավորությունների տեր կնոջ հետ գործ ունեն, նրա խնդրանքով որոշակի հարցերում «օգնել են» նրան՝ հույս ունենալով, թե իրենց խնդիրների դեպքում էլ կարող են օգտվել Գայանեի մեծ կապերից ու հնարավորություններից:

Ըստ մեղադրանքի՝ Գայանե Տաշչյանը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից, քննիչ, կրել է ոստիկանության մայորի համազգեստ, օգտագործել է կեղծ վկայական՝ ինքնակամ յուրացրել է պաշտոնատար անձի կոչում և իշխանություն, ինչը զուգորդվել է դրանց հիման վրա այլ հանցավոր արարքներ կատարելու հետ:

2014 թվականի ապրիլին Գայանե Տաշչյանը վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ տուժող Արև Գ.-ից հափշտակել է 4 միլիոն 359 հազար դրամ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Բուռնաշի», Ծառուկյանի, Գառնիկիչի «մտերիմ», դատախազի «ոստիկանության մայոր» խարդախ դուստրը դատապարտվել է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (13.08.16) Դիտումներ: 1574 | Տեգեր: Գառնիկիչի, դատախազի, խարդախ, Ծառուկյանի, «մտերիմ», դուստրը, «Բուռնաշի», «ոստիկանության, մայոր», դատապարտվել | - Վարկանիշ -: 0.0/0