Գլխավոր էջ » Լրահոսից
Բուլղարիայում հայերը հարձակվել են աղջկա վրա ու կրակել գազային ատրճանակից  155

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

Բուլղարիայի սեւծովյան «Սոլնեչնի բերեգ» հանգստավայրում երկու հայ հարձակվել են բուլղարուհու վրա, վիճել նրա ծանոթների հետ ու կրակ բացել գազային ատրճանակից, գրում է բուլղարական «Տրուդ» թերթը:

Չհաստատված տեղեկություններով Արմանն ու Արթուրը հարձակվել են Բուրգաս քաղաքից 20- ամյա Կ.Տ-ի վրա:

Աղջկան պաշտպանելու են շտապել նրա երեք 20-ամյա գործընկերները ՝ Դիմիտրովգրադ քաղաքի բնակիչներ: Ծեծկռտուքը նկարահանել է մոտակա բենզալցակայանում տեղադրված տեսախցիկը: Արթուրը մի քանի անգամ օդ է կրակել իր գազային ատրճանակից: Նրա հակառակորդները կոտրել են ջիպի ապակիները, որով հայերը փորձել են փախուստի դիմել:

Ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Իսկ Դիմիտրովգրադի բնակիչներից մեկի բնակարանի խուզարկության ժամանակ 70-80 գրամ մարիխուանա են գտել:

Բոլորին մեղադրանք է առաջադրվել

Պարբերականը հայտնում է, որ հարձակվողներից մեկի անունը Արթուր է, նա 28 տարեկան է, ունի ՌԴ անձնագիր ու մշտապես բնակվում է Պլովդիվում: Մյուսի անունը Արման է, 38 տարեկան է՝ Հայաստանից:

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017