RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Բոլոր տղաներին բերդից դուրս ենք բերելու, չկասկածէք. Թորոս Սէֆիլյան  2568

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Բոլոր տղաներին բերդից դուրս ենք բերելու, չկասկածէք. Թորոս Սէֆիլյան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ




«Համաձայն չեմ «հանձնուիլ» բառը օգտագործել տղաների այս որոշումի կապակցութեամբ».- կարծիք է հայտնում Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» շարժման անդամ Թորոս Սէֆիլյանը, ով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն է: Hraparak.am-ի հետ զրույցում Թորոս Սեֆիլյանը խոսել է վերջին օրերի իրադարձությունների և պայքարի հետագա ընթացքի մասին:

- Պարոն Սէֆիլյան, Ձեզ համար սպասելի՞ էր եւ ընդունելի՞ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների զենքը վայր դնելը:

- Ես գրեթէ բոլոր տղաներին ծանօթ եմ եւ հպարտ եմ, որ նրանք կան մեր կեանքում:
Ի՞նչ կսպասէիք ոչ անկախ եւ ոչ ազատ եւ կեղեքուած այսօուայ Հայաստանեն: «Սասնա ծռեր»-ի մեր ըմբոստ տղաները գտան այն բանալին, որ Ժիրայր Սէֆիլեանը յաճախ ասում էր, ի վերջոյ մեզ յաջողուելու է գտնել այն բանալին, որ մեր արժանապատիւ ժողովուրդին համախմբելու եւ միաւորելու է: Ահաւասիկ, ապստամբ տղաներու զինուած հարձակումը պարեկապահակային ծառայութեան գնդի վրայ ինչ-որ բոլորիս կեանքեն ներս նորութիւն էր եւ վերածուեց համաժողովրդական շարժման: Թէ որքանով ընդունելի էր հասարակութեան կողմէ այս ձեւի պայքարը, դա արդէն իսկ ուրիշ խնդիր է:

Եթէ Ժիրայրը գտնուեր բանտեն դուրս եւ իմանար, որ տղաները այս քայլին են դիմելու, վստահ եմ, որ դարձեալ Ժիրայրը պիտի յաջողեր կասեցնել տղաների ծրագիրը եւ ինչպէս շատերը չգիտեն տարիներ շարունակ այլ խումբերու կողմից նման գործողութիւններու առաջարկները: Ամենայնդէպս այս ինչը, որ կատարուեց բռնապետական ոստիկանական համակարգի մեծագոյն սխալն էր անհիմն ու անարդար ձեւով Ժիրայր Սէֆիլեանի ձերբակալումը:

Նախ ասեմ, որ համաձայն չեմ «հանձնուիլ» բառը օգտագործել տղաների այս որոշումի կապակցութեամբ: Այո, զէնքերը վար դնելու որոշումը եւ սպասելի եւ ընդունելի էր... Անկեղծ ասած առաջին շաբաթը ոչ, բայց անկէ ետք այո... որովհետեւ ես նժարին էի դրած ժողովուրդի գիտակցութիւնը, վճռականութիւնը եւ մասնակցութեան որոշումը: 
Հակառակ, որ ես եւ շատեր չգիտենք, թէ ճշգրիտօրէն ինչպէս են զոհուել երկու ոստկանները: Ես իսկապէս կը ցաւիմ եւ ցաւակցութիւններս կը յայտնեմ մեր ազգի երկու զոհուած ոստիկաններու ծնողներին:

Բացայայտ էր բոլորիս, որ իշխանութիւնները «Սասնա ծռեր»-ի տղաներուն չէին սպանում, այլ վիրաւորում էին, բայց, ամենայնդէպս ժողովուրդը չի ներելու իշխանութիւններուն, յիշէք ինձ: «Սասնա ծռեր»-ի տղաները այնպիսի գործողութիւն արեցին, որ ՀՀ բոլոր քաղաքացիները եւ սփիւռքահայեր արդէն սկսել են լաւ մտածել, թէ ինչ պէտք է անել այսօր եւ ասկէ ետք: Պատկերացուցէք, Հայաստան երկրի նախկին բոլոր ազատամարտիկները ամառ օրով «Կրիբ» էին պառկել, ձայն-ձոյն չկար: «Ամօթառողջութիւն» բոլորին...
Արցախեան պատերազմին շատեր ապացուցեր էին, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնութիւն ստանար, հետեւաբար՝ մեր ապստամբ տղաներին առանց սնունդի եւ բուժօգնութեան թողնելը ես համարում եմ ահաբեկչութիւն...: Դժբախտաբար, սիրելի հայրենակիցներ, անոնք որոնք չգիտեն «ԱԱԾ»-ն, թող իմանան․ ԱԱԾ-ն հավասար է «Ա-հավոր Ա-հաբեկիչների Ծ-առայություն», որ պէտք է ըլլար, «Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն»:

- Ի՞նչ եք կարծում, այսքանով պայքարն ավարտվե՞ց, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարի հետագա ընթացքը:

-Քանի նրանք իրենց զոհաբերութեամբ ստիպեցին մեր տարիներու փտած քաղաքական դաշտը մաղ է անցնել եւ պարզուեց, որ կարողացան մաղել, նոյն ժամանակ թաղեցին բոլոր անոնց, որոնք մատներու ետեւ էին պահուըտած տարիներ շարունակ լիքը քաղաքական ողորմելիներու եւ նիւթապաշտ դիակներու, մաղեցին մեր ամբողջ ՀՀ-ան հասարակութիւնը, ներարեալ սփիւռքը, մաղեցին բոլոր կուսակցութիւններու, կազմակերպութիւններու, Եկեղեցին, որ «Ժողովուրդի աղքատութեան, ողջախոհութեան, հնազանդութեան ուխտերը կատարող հոգեւորականներու», մաղեցին, մերկացուցին, եւ բացայայտեցին մտաւորականներու, լրատուամիջոցներու, քաղաքական վերլուծաբաններու եւ այլ մասնագէտներու, ուսած բայց երես արած երիտասարդներու իսկական դէմքերը եւ ի վերջոյ մէկ խօսքով բացահայտեցին, թէ ո՝վ-ո՞վ է: Քանի տղաները կարողացան բացայայտել ցեխերու մէջ լճացած երկրի վիճակը, քաղաքական դաշտի իսկական դէմքը: Հասարակութիւնը նաեւ ամբողջ հայութիւնը համոզուեցաւ այս ամէն ինչին: Ուրեմն, ասկէ ետք հնարւոր չէ պայքարը կասեցնել, պարզապէս եկող օրերուն մինչ օրս բոլոր գիտակից ու անկեղծ պայքարողները պիտի անցնին դժուար ու նեղ փողոցներէ մինչեւ ուժեղօրէն դուրս գան մայրուղի: Նամանաւանդ Սերժ Սարգսյանի ելոյթը դարձեալ պատճառ պիտի հանդիսանայ շարժումը չիմարելու, որովհետեւ այդ ոճով ելոյթները պայքարող քաղաքացին չընդունելով ալ աւելի ըմբոստ կը դառնայ եւ պայքարողի իրաւունքն է՛, երբ երկրի ղեկավարի ելոյթի մէջ չլսեցին պատճառներու մասին որեւէ խօսք:

- Խաղաղ հանրահավաքներ, երթեր, փողոցներ փակել. կարծում եք սա պայքարի լավագույն տարբերա՞կն է:

Անշուշտ , որ ոչ... Փոքր ալիքներով բերդի պարիսպները չի փլիր եւ միայն խօսքերով դռներ չեն բացուիր: Պէտք է լրջանալ ամէն իմաստով, պէտք է բանականութիւնը առաջնորդէ բոլորին եւ ոչ այլ մանկունակ մտքերը: Մեր երկիրը յայտնուել է ամուսնութենէ դժգոհ կնոջ կամ տղամարդու կարգավիճակին... Ես համաձայն եմ Լուսինե Բադալյանին եւ այս նախադասութիւնը հասկնալ է պէտք: Այսօրուանից լիքը գործ ունենք անելու, ո՞նց ենք մենք տղաներու աչքին նայելու, պայքարը չի մարելու եւ նուազագոյնը մինչեւ 250.000 հազար հոգի դուրս ենք գալու փողոց եւ պահանջելու ենք այն պահանջները, որ մեր ազգի հերոսները բարձրացուցեր էին Յուլիսի 17-ին, եւ այս ամէնը մեր արժանապատիւ հայ ժողովրդի իրաւունքն է: Յատուկ ողջոյններս բոլոր Սարի-թաղցի մեր հայրենակիցներուն, որ առաջին քայլն իսկ գործնական արեցին:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բոլոր տղաներին բերդից դուրս ենք բերելու, չկասկածէք. Թորոս Սէֆիլյան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (03.08.16) Դիտումներ: 2568 | Տեգեր: Սէֆիլյան, չկասկածէք., բերելու, բոլոր, դուրս, Թորոս, բերդից, ենք, տղաներին | - Վարկանիշ -: 0.0/0