RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Այն, ինչ ասել էր Քոչարյանը 1998-ին  170

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Այն, ինչ ասել էր Քոչարյանը 1998-ին

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Սահմանադրության փոփոխությունից հետո քիչ հավանական է, որ կլինի ոչ կոալիցիոն կառավարություն, անցյալ շաբաթավա վերջին հայտարարել էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այդ թեմայով երևանյան քննարկումներից մեկի ժամանակ:

Այդ հայտարարությունը շատ է հիշեցնում 1998թ. փետրվարը, Հայաստանի և իշխանական համակարգի համար բախտորոշ մի ժամանակաշրջան, որի ընթացքում էլ հնչեց «քիչ հավանական է» հայտարարությունը: 1998թ. փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահի պարտականությունը կատարող վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հենց այդպես պատասխանեց լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ինքն առաջադրվի նախագահի թեկնածու: Ռ.Քոչարյանն այն ժամանակ պատասխանեց, թե դա «քիչ հավանական» է: Հետո նա ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց 1998-2008թթ.:

Եվ ըստ այդ քաղաքական նախադեպի՝ կարող ենք ենթադրել, որ եթե ինչ-որ դեպքում հայտարարվում է «քիչ հավանական է» արտահայտությունը, ուրեմն դա իրականում շատ հավանական է, և ըստ այդմ՝ շատ հավանական է, որ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունից հետո ձևավորվի ոչ կոալիցիոն կառավարություն: Համենայնդեպս, կոալիցիոն կառավարություն հնարավոր է մի՝ «ջենտլմենական համաձայնության» դեպքում, որ կարող է կնքված լինել ՀՀԿ-ի և մի քանի այլ ուժերի միջև: Ասենք՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև, որոնք ՀՀԿ-ից բացի սահմանադրական փոփոխություններին «այո» ասող մյուս ուժերն էին, և ավանաբար հենց դրա համար էլ ասացին իրենց բաժին «այո»-ն:

Բանն այն է, որ նոր Սահմանադրությունը տալիս է միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն: Դա տխրահռչակ «երկրորդ փուլի» տարբերակն է: Եթե առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, լինում է երկրորդ փուլ, որտեղ մրցում են առավելագույն ձայն ստացած երկու ուժերը: Հաղթողն էլ ստանում է միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն: Ենթադրվում է, որ ըստ Հայաստանում գործող ընտրական «ավանդույթների»՝ առաջին փուլում առավելագույն ձայն ստանալու է ՀՀԿ-ն: Դատելով նախադեպերից՝ գուցե մոտ 40 տոկոս «կխփեն»: Հիմա, ինչո՞ւ պետք է ՀՀԿ-ն բաց թողնի այդ 40 տոկոսին երկրորդ փուլի տոկոսներն էլ ավելացնելու հնարավորությունը և միանձնյա կառավարություն ձևավորելու «իրավունքն» ու գնա կոալիցիոն կառավարություն ձևավորելու:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է մի պատճառ՝ որպեսզի կոալիցիա չկազմեն երկրորդ, երրորդ տեղերը գրաված ուժերը և չձևավորեն կառավարություն: Բայց այդ դեպքում էլ արդյո՞ք հայաստանյան քաղաքական իրողությունների պայմաններում իրատեսական է, որ ՀՀԿ-ն «խփի» 40 տոկոս, այսինքն՝ կարողանա այդքան գրել իր դիմաց, բայց չկարողանա արգելել մյուս ուժերին կազմել կոալիցիա: Դա իրատեսական չէ: Ավելին՝ բանը ՀՀԿ-ի արգելելուն կամ խանգարելուն երևի թե չի էլ հասնի, քանի որ մյուսներն առանց նրա էլ միմյանց կարգին կխանգարեն:

Այնպես որ, մնում է երկու ոչ քաղաքական տրամաբանություն, որը կարող է ՀՀԿ-ին տանել դեպի կոալիցիայի, ոչ թե երկրորդ փուլի: Մեկը հենց «ջենտլմենական համաձայնությունն» է, որ կայացել է առնվազն ՀՅԴ-ի ու Ծառուկյանի հետ: Միգուցե նաև այլ ուժերի, սակայն քիչ հավանական է, որ ՀՀԿ-ն գնա երեքից ավելի անդամ ունեցող կոալիցիայի, թեև առավելագույնը կարող են չորսով լինել՝ մի տեղ էլ Արթուր Բաղդասարյան Հայկական վերածնունդի համար: Բայց այս պայմաններում հարց է, թե ինչ կանեն այդ ուժերը, եթե ՀՀԿ-ն որոշի խախտել «ջենտլմենական պայմանավորվածությունները»: Այսինքն՝ ինչքանով է հավանական, որ ՀՀԿ-ն այսօր տա կոալիցիոն խոստումներ, վաղը պարզապես հրաժարվի դրանցից՝ հատկապես, եթե չկան մեխանիզմներ, որոնք պարտադրում են դա:

Ի՞նչ կանեն ՀՅԴ-ն, Ծառուկյանը, կրկի՞ն կկազմեն ոչ իշխանական մի բևեռ: Այսօր ծիծաղելի է խոսել այդ մասին, պատկերացնել անգամ: Եվ այստեղ, փաստորեն, ամեն ինչ մնում է ՀՀԿ-ի բարի կամքին, և մեկ էլ՝ ֆինանսական հնարավորություններին: Բանն այն է, որ ոչ կոալիցիոն կառավարության  և երկրորդ փուլից հրաժարվելու մյուս պատճառը կարող է ֆինանսական լինել, երբ ՀՀԿ-ն պարզապես չի ցանկանա ավելորդ միջոցներ ծախսել դրա համար՝ ելնելով տնտեսական ճգնաժամից և գերադասի պարզապես առաջին փուլից հետո ձևավորել կոալիցիոն կառավարությունը: Դա կլինի ձևով կոալիցիա, իսկ բնույթով, իհարկե, ամեն ինչ կրկին ՀՀԿ-ն կթելադրի:

Ընդ որում՝ ֆինանսականը բավական իրատեսական պատճառ է, քանի որ այսօր Հայաստանի տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, և դա ազդելու է և՛ պետական բյուջեի սղության վրա, որով իրականացվելու է ընտրական պրոցեսի երկրորդ փուլի կազմակերպական ոչ քիչ ծախսը, և՛ ստվերային բյուջեի վրա, որով իրականացվելու են ընտրակաշառքի հետ կապված հարցերը

Եվ ըստ էության, ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանում կոալիցիայի կարող է բերել ոչ թե քաղաքական կամ սահմանադրական, այլ ֆինանսատնտեսական տրամաբանությունը:

1in.am





 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Այն, ինչ ասել էր Քոչարյանը 1998-ին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (05.02.17) Դիտումներ: 170 | Տեգեր: ԻՆՉ, Այն, Քոչարյանը, Էր, 1998-ին, ասել | - Վարկանիշ -: 0.0/0
loading...