Գլխավոր էջ » Լրահոսից
Ախպեր, էս լավությունը խի՞ ես անում...  1197

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

Գիտե՞ք՝ երբ են ասում՝ մեր հալը հալ չի. էն որ պաշտոնյան ժամերով իր արած ներդրումների ու էլի իր արած լավ- լավ բաների մասին է խոսում, իսկ դու մտքումդ ասում ես՝ ի՞նձ ինչ... Սա նշանակում է, որ արած առկա ոչ մի բան չես զգում ու քամու նման խոսքեր են ֆռֆռում: Անընդհատ մեր մտքում նույն բանն է՝ մեզ ինչ, մե՜զ ինչ: Ոնց որ ասենք վարչապետի տնտեսական աճի ժամանակ:

Երբ անցյալ տարի կարդացել էի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի «Սիրելի՛ հայրենակիցներ... » -ով սկսվող ելույթը ու աչքերս հազարի տակ սահում  էր մինչև վերջին տողը՝ տեսնենք, էս ժողովրդի համար մի բան արե՞լ է, թե՞ միայն իր արած- թափածի մասին է խոսում:

Վերջին տողին ընդառաջ մեր օգտին մի բան էի գտել.

«Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար»:

Ընկա մտքերի բաղը՝ տեսնես ինչու՞ է անում, հը՞, ընտրության հոտ է քթովս ընկնում, մի լավ բան մտքովս չանցավ: Լավը էն է, որ առկա անում է: Բայց քանի որ ամեն լավ չար հեքիաթի պես քթներովս հանվում է, քիչ էր մնում Արթին պապի ոճով մի նամակ գրեի Տաշիրի Սամվելին՝ ախպեր էս լավությունը խի՞ ես անում... Մենք քեզ ի՞նչ վատություն ենք արել: Կառավարությանն էլ չե՜մ ասում: 

Վերջում էլ որ ասաց.

«Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը:

Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար», քիչ էր մնում հարցնեի՝ հիմա մենք ի՞նչ պիտի անենք, եղբայր Սամվել...

ՀԳ Ներող կլինեք, ախր էդ լավը էնքա՜ն է քթներովս մխացել, որ պիտի այս հարցը տայի...Բայց չտվի ու այս տարի ոնց որ թե մոռացվել է անցյալ տարվա սակագնային թեթևացումը և ուզում եմ այս հարցը նորից բարձրացնել՝ եղբայր,  էս լավությունը խի՞ արիր,  որ էլի նույն կոտրած տաշտակի առաջ կանգնե՞նք:   Էլի օգոստոսին: Հա արածիցդ գոհ ենք, բայց ի՞նչ փոխվեց, որ նորից սակագին փոխվեց: Մենք որ չենք փոխվել, մի տոկոսի աճ մեզ վրա չկա: 

Սպասենք հաջորդ օգոստոսների կառուցողական գործընկերությանը: Ես լավատես եմ:  

Հասմիկ Բաբաջանյան
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017