Գլխավոր էջ » Լրահոսից
Աստղերը հուշում են... 09 Հունվարի  1680

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Խոյ

Խոյերի ծրագրերն ու գործողությունները զգալիորեն կախված կլինեն գործընկերոջ դիրքորոշումից, ինչպես նաև գործունեության իրավական դաշտից: Բացառված չէ կախվածությունն ուրիշի ռեսուրսներից: Հանգամանքները պահանջում են հաշվի նստել ուրիշի տրամադրությունների, ծրագրերի, սկզբունքների հետ: Հակառակ դեպքում` հավանականություն կա բարդացնելու հարաբերությունները կյանքի ուղեկցի, գործատուի, այլ նշանակալի դեմքի հետ:

Ցուլ

Գործողությունների համար դաշտ ունենալու համար Ցուլերը ստիպված կլինեն լեզու գտնել շրջապատողների հետ: Այժմ դրանից կարող է կախված լինել կարիերան, բուժման արժեքը և արդյունքը, հանգստի որակը, իրավունքների պաշտպանությունը վեճում: Չարժե թերագնահատել հարաբերությունների հոգեբանական աստառը: Եթե ինչ-որ մեկը ձեզանից դժգոհ է, կարող է դա բացահայտ ցույց չտալ: Եթե պայմանագիր է կնքված, կարևոր է կատարել պարտականությունների ձեր բաժինը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են նոր էջ բացել ստեղծագործական կենսագրության մեջ, անձնական կյանքում: Հաճելի հոգսեր ի հայտ կգան` կապված ծնողական պարտականությունների հետ, հնարավոր են կարևոր փոփոխություններ երեխաների կյանքում: Դրական տեղեշարժերն առիթ չեն իրավիճակն ինքնահոսի թողնելու համար: Ցանկացած նախաձեռնության մեջ արժե հոգ տանել անվտանգության միջոցների մասին և պատրաստ լինել հնարավոր դժվարություններին:

Խեցգետին

Այս օրը կընդգծի Խեցգետինների սովոր կենսակերպում փոփոխությունները: Շատերին սպասվում են բավականին կոնկրետ փոփոխություններ, որոնք կանդրադառնան գործնական հարաբերությունների, կարգավիճակի, ամուսնական և ընտանեկան կյանքի վրա: Իրադարձությունների ընդհանուր տոնը դրական է: Հնարավոր է բնակարանային կամ աշխատանքային պայմանների լավացում, ընտանիքի համալրում, կարևոր մտահղացման իրականացում:

Առյուծ

Առյուծների համար իրադրությունը բարենպաստ է, սակայն պահանջում է արագ արձագանք: Անցանկալի է չափից դուրս կասկածելը, տարբերակներ ընտրելը, սեփական բացառիկության վրա խաղադրույք կատարելը: Օրը բացում է գերազանց հնարավորություններ, որոնք կարևոր է բաց չթողնել, այլապես ձեր դանդաղկոտությունից կօգտվեն մրցակիցները: Գործերում և հարաբերություններում անհրաժեշտ է պահպանել քանակի և որակի խելամիտ հավասարակշռությունը:

Կույս

Կույսերի համար հատուկ կարևորություն են ձեռք բերում նյութական թեմաները, եկամտի աղբյուրները: Կապված դրա հետ` կարևոր է վերագնահատել ակտիվները, վերանայել անձնական և ընտանեկան պահուստներն օգտագործելու մոտեցումները: Կարելի է ծրագրել խոշոր գնումներ և ներդրումներ: Շատ իրավիճակներում բարոյագեղագիտական բաղկացուցիչը պակաս ակտուալ չի լինի, քան գործնականը: Արժեքային համակարգը կարող է ազդել ֆինանսական քաղաքականության վրա:

Կշեռք

Աստղերն ընդգծում են այսօրվա կարևորությունը Կշեռքների համար և բոլորին խորհուրդ են տալիս կենտրոնանալ իրենց վրա: Լավ պահ է մեկնարկի համար, սակայն արժե հաշվի առնել ձեր հնարավորությունների իրական աստիճանը: Եթե ընտրեք թիրախներ, որոնք այժմ ձեր ուժերից վեր են, առաջին անհաջողությունը կարող է ինքնավստահության կորստի պատճառ դառնալ: Հնարավոր է, որ ակտիվության փոխարեն այժմ ավելի լավ է զսպվածություն ցուցաբերել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում հաշվի առնել, որ գործընկերային ոգին այսօր ավելի կարևոր է, քան անսահմանափակ անձնական ազատությունը: Հնարավոր է ինչ-որ մեկի հավանությունը ստանալու, մեկ հետ ձեր մտադրությունները համաձայնեցնելու կարիք լինի: Չարժե այս օրն ընտրել անհատական նախաձեռնության համար. արագ հաջողությունը կարող է խնդիրներ առաջացնել: Դրանցից խուսափելու համար ստիպված կլինեք ժամանակին գործել ի հեճուկս ձեր շահերի և սկզբունքների:

Աղեղնավոր

Աղեղնավորների առջև օրը հավելյալ հեռանկարներ է բացում` կապված անձնական աճի, կրթության, դասավանդման, մասնագիտական կամ ոչ պաշտոնական գործունեության հետ: Շատերը հնարավորություն կունենան լուրջ ռիսկի չդիմելու և մասնակիորեն օգտվելու ազդեցիկ դեմքի, օրենքի կամ մարդկանց որոշակի խմբի աջակցությունից: Միևնույն ժամանակ, աստղերն ակնարկում են փոխարենն ինչ-որ զոհաբերություն մատուցելու անհրաժեշտության մասին:

Այծեղջյուր

Այծեղջյուրների գլխավոր որակն այսօր նպատակասլացությունն է: Հենց այն կարող է դառնալ առաջընթացի շարժիչը և միաժամանակ` խնդիրների աղբյուրը: Հիանալի օր է գործունեության ուղղության, վերջնական նպատակի, իմիջի, արժեքային համակարգի կամ ընդօրինակման արժանի առարկայի հարցում կողմնորոշվելու համար: Սակայն որոշակի քայլի գնալիս արժե շրջահայաց լինել: Ցանկալի է առավելագույն կոռեկտություն դրսևորել կարևոր մարդկանց հետ շփման մեջ:

Ջրհոս

Ջրհոսների համար մեծ հույսերի օր է, որոնք լիովին կարող են իրականություն դառնալ: Սակայն աստղերը հուշում են, որ դա աստիճանական գործընթաց է և չարժե հույս ունենալ, որ ցանկությունները կիրականանան մեկ-երկու ամսվա ընթացքում: Օրը հարմար է գլոբալ ծրագրման համար: Արժե ստուգել ծրագրերի խոցելիությունները, այդ թվում` ֆինանսական և իրավաբանական: Միևնույն ժամանակ, չարժե տրվել ներշնչանքներին և կպչուն վախերին:

Ձկներ

Ձկներին աստղերն անսպասելի հաջողություն են խոստանում կրիտիկական պահին. ինչ էլ, որ տեղի ունենա, վերջիվերջո կհաղթի հավասարակշռության օրենքը: Կարող է կշիռ ստանալ փաստաբանի, ազդեցիկ գործընկերոջ կամ միջնորդի, հարկային կամ ֆինանսական խորհրդատուի անձը: Այնուամենայնիվ, չարժե ամբողջությամբ ապավինել բախտին, հույսը դնել միմիայն ուրիշի հովանավորության և քսակի վրա: Շփման մեջ չարժե խախտել էթիկայի կանոնները:
 

Hraparak.am

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog