Գլխավոր էջ » Լրահոսից
«Արյամբ ձեռք բերված հողերը դրել են վաճառքի... հասեʹք օգնության». Թամար Հովհաննիսյան  2873

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

     Ֆրանսիայի մեր հայրենակիցներ, առաջինից՝ որ Շառլ Ազնավուրն է մինչև վերջին հայը: Սա ամենաիրական վերջը կարող է լինել մեր փոքրիկ հայրենիքի համար: Արթնացե՛ք, դիմեք Ֆրանսիայի իշխանություններին: Սա մի նոր ավելի սոսկալի Մուսա Լեռ է: Հասեք օգնության: Արյամբ ձեռք բերված հողերը դրել են վաճառքի: Քսանհինգ տարի շարունակ հայ ազգը կեղեքվում է, կողոպտվում է սեփական ապօրինի իշխանությունների կողմից: Սասնա Ծռեր խմբի հերոսները արտահայտում են համայն հայության կամքը: Ազատեք մեզ «հայ» կեղեքիչներից: Ձեր բաց աչքերի առաջ օրը ցերեկով, քսանմեկերորդ դարում հայ ժողովրդի որերորդ ցեղասպանությունն է տեղի ունենում, այս անգամ հայի ձեռքով: Պահանջեք Ֆրանսիայի իշխանություններից ազատել մեզ մեր իսկ ոչ իրավական իշխանություններից: Սա միայն մեր խնդիրը չէ: Սա միջազգային խնդիր է: Ներսում փակված հերոսները չեն կարող հավերժ մնալ այնտեղ, նրանց սովի են մատնել ահաբեկիչ իշխանությունները, հատիկ հատիկ կվերացնեն, ոչ թե կսպանեն այլ կվիրավորեն ոտքերից ու բանտերը կնետեն, ինչպես արեցին, իսկ Հայաստանի արդարադատությունը միայն մենք գիտենք հայաստանցիներս: Նրանց այնտեղ խոշտանգումների կենթարկեն: Արձագանքեք: ՇՏԱՊ...

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017