RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ. Երևանում տղամարդը մեղադրվում է 82-ամյա հորը երկու չափաբաժին «Կետոնալ» ներարկելու, ապա նրան խեղդամահ անելու մեջ  2463

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ. Երևանում տղամարդը մեղադրվում է 82-ամյա հորը երկու չափաբաժին «Կետոնալ» ներարկելու, ապա նրան խեղդամահ անելու մեջ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Երևանում 82-ամյա տղամարդու սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Հոր սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա որդուն։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորը սպանելու դիտավորությամբ, երկու չափաբաժին «Կետոնալ» տեսակի դեղամիջոցի ներարկման, այնուհետև պարանոցից սեղմելու եղանակով խեղդամահ է արել նրան, այդ կերպ ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից: Նա կալանավորված է։

ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ տղամարդու մահվան մասին ահազանգը ստացվել է նրա որդուց՝ 2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11:30-ի սահաններում։ Բնակարանի պատշգամբում հայտնաբերվել էր նրա դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում և քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում: Նախնական տվյալներով՝ հոր խնդրանքով որդին նրան ներարկել է կետոնալ տեսակի ցավազրկող, որից հետո մոտ 45 րոպե անց հայրը կրկին խնդրել է դեղ ներարկել: Գիտակցելով, որ նշված դեղը երկրորդ անգամ կարելի է ներարկել միայն առնվազն 6 ժամ անց, այդուհանդերձ,  որդին կատարել է երկրորդ ներարկումը և տանից դուրս եկել: 2 ժամ անց վերադառնալով տուն` նկատել է, որ հայրը մահճակալի դիմաց ընկած ծանր շնչում է, և շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա և ոչ մի օգնություն ցույց չի տվել:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ. Երևանում տղամարդը մեղադրվում է 82-ամյա հորը երկու չափաբաժին «Կետոնալ» ներարկելու, ապա նրան խեղդամահ անելու մեջ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (23.10.16) Դիտումներ: 2463 | Տեգեր: չափաբաժին, Երևանում, ՊԱՏԱՀԱՐ., 82-ամյա, երկու, «Կետոնալ», Տղամարդը, մեղադրվում, ԱՐՏԱԿԱՐԳ, հորը | - Վարկանիշ -: 0.0/0