RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Արմավիրցի 24-ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ  3466

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Արմավիրցի 24-ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Գ.-ի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքների կատարման պահին Անդրանիկը 24 տարեկան էր: Նա մեղադրվում է ակնհայտ անչափահաս՝ 2001 թվականի մայիսի 25-ին ծնված, 14-ը նոր բոլորած Արևիկի (անունը փոխված է) հետ 7 դրվագով ոչ ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալու համար:

Անդրանիկը տաքսի է վարել, նաև՝ մասնավոր հողագործական սեզոնային աշխատանքներ է կատարել:

Մասնավորապես՝ 2015 թվականի գարնանը հողագործական աշխատանքներ է կատարել Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտերում:

Այնտեղ աշխատել է նաև տուժող Արևիկի մայրը: Մի օր վերջինս իր հետ դաշտում աշխատելու է տարել անչափահաս դստերը՝ Արևիկին: Անդրանիկը ծանոթացել է Արևիկի հետ, իմացել է, որ 14 տարեկան է, համակրել է նրան:

Հետագայում Անդրանիկը ծանոթի միջոցով ճշտել է Արևիկի հեռախոսի համարը, սկսել է զանգել նրան: Աղջիկը շփվել է Անդրանիկի հետ: Սկսել են հանդիպել:

Հերթական հանդիպման ժամանակ՝ 2015 թվականի աշնանը, Անդրանիկն առաջարկել է, որ սեռական հարաբերություն ունենան: Աղջիկն ասել է, թե ինքը կույս է, չէր ցանկանա զրկվել կուսությունից: Անդրանիկն առաջարկել է «այլընտրանքային տարբերակ»:

Եվ նա փոխադարձ համաձայնությամբ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր առաջարկած եղանակով:

Դրանից հետո Անդրանիկն ու անչափահաս աղջիկը հերթական հանդիպումներից առնվազն վեց հանդիպման ժամանակ նույն եղանակով սեռական հարաբերություն են ունեցել:

Հանդիպումների վայր կարող էր լինել Անդրանիկի վարած մեքենան, որը կարող էին կայանել, ասենք, դպրոցից մոտ 50 մետր հեռավորության վրա… Արևիկի տանը նույնպես նման հանդիպում տեղի է ունեցել:

Վերջին անգամ Անդրանիկն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ըստ դատական ակտի, 2016 թվականի փետրվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրանիկ Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի առել, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը, զղջացել է, բնակվում է տուժող աղջկա հետ համատեղ:

Անդրանիկ Գ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արմավիրցի 24-ամյա տաքսիստը մեքենայի մեջ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (29.08.16) Դիտումներ: 3466 | Տեգեր: մեջ, հարաբերություն, պարբերաբար, Արմավիրցի, 14-ամյա, տաքսիստը, ունեցել, մեքենայի, սեռական, 24-ամյա | - Վարկանիշ -: 0.0/0