Գլխավոր էջ » Լրահոսից
Ապրիլյան պատերազմում հակառակորդի տանկերը փախուստի ժամանակ միմյանց էին կրակում  414

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   http://www.pastinfo.am/hy/news/2016

ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը փայլուն տիրապետում են զինատեսակներին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԶՈւ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանն` անդրադառնալով այն հարցադրումներին, թե որքանով են հայ մասնագետները տիրապետում «Իսկանդեր» հրթիռային համակարգին:

«Իսկանդեր համակարգերը ձեռքբերելուց առաջ, իրականացվել է ձևավորված ստորաբաժանումների վերապատրաստում: Նոր դրանից հետո պատրաստված անձնակազմը Հայաստանում ընդունել է տեխնիկան: Կիրառման համար ոչ մի բարդություն չկա: Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե որտեղ է կայացվում զենքի կիրառման որոշումը, ապա կարող եմ ասել, որ Երևանում»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը:

Նա նշեց, որ հայկական Զինված ուժերում «Իսկանդեր»-ի առկայությունը հակառակորդին զսպող գործոն է: Ըստ նրա`հակառակորդն այս հանգամանքը պետք է հաշվի առնի, որևէ գործողություն սկսելուց առաջ: 

«Իսկանդերի հասցրած ավերածությունների մասշտաբը պատկերացնելու համար ներկայացնեմ օրինակ. 152 մմ տրամաչափով հրանոթից արձակված մեկ արկը կշռում է 54 կգ, որով հնարավոր է ավերել մի ամբողջ ինժեներական կառույց:

«Իսկանդեր»-ի մարտական մասի քաշը կես տոննա է և կարող է ճշգրիտ հարված հասցնել 280 կմ հեռավորության վրա: Հիմա պատկերացրեք, թե ինչպիսի ավերածություններ կարող են լինել»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանն` ընդգծելով, որ «Իսկանդեր»-ը գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ:

ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ պատերազմում հաղթելու կարևոր գործոններից է նաև այն, որ զինատեսակները ճշգրիտ են կիրառվում: Նրա խոսքով, հայ մասնագետները փայլուն տիրապետում են զինատեսակներին:

«Ամենակարևոր հանգամանքը զենքին լիարժեք տիրապետելն է, ամենօրյա մարտական պատրաստվածությամբ զբաղվելն է: Մենք, ինչպես նաև մեր ենթականերն ամեն օր սովորում ենք: Ի դեպ, ապրիլյան պատերազմը նույնպես ինչ-որ առումով ուսանելի էր, դասեր քաղեցինք` անելով համապատասխան հետևություններ»,-ավելացրեց Զորայր Գաբրիելյանը:

Արտավազդ Յաղմուրյանն էլ ավելացրեց, որ ապրիլյան պատերազﬕ ժամանակ հակառակորդի տանկային խոշոր ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնող հիմնական միջոց «Ադրբեջանը տարիներ շարունակ ի լուր աշխարհի հայտնում էր, որ իր տանկերն արդիականացրել է իսրայելական տեխնոլոգիաներով, որ այդ տանկերն անխոցելի են: Ապրիլյան գործողություների ժամանակ հայկական Զինված ուժերի հակատանկային միջոցից մեկ օպերատորը մեկ մարտի ժամանակ խոցեց 5 տանկ: Այս փաստն իրենց լուրջ մտածելու տեղիք է տալիս: Հրետանային մեկ համազարկով իրենց տանկերը ոչ միայն հետ փախան, այլև անկանոն փախուստի ժամանակ միմյանց վրա կրակ բացեցին»,-հավելեց Արտավազդ Յաղմուրյանը:

Խորագիրը՝  Լրահոսից,   http://www.pastinfo.am/hy/news/2016


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ