Գլխավոր էջ » Լրահոսից
Աննախադեպ սկանդալ Բաքվում. ԱԱ նախկին նախարար Էլդար Մահմուդովը սեռական բնույթի կոմպրոմատներով պայթեցնելու է Ադրբեջանի ողջ էլիտան  3035

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   Hartak.am

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը եւ նրա կամակատարները ակտիվորեն եւ հաջողությամբ ինտիմ բնույթի կոմպրոմատներ են հավաքել հայտնի մարդկանց մասին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԱՆ նախկին աշխատակից Արասթուն Օրուջլուն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էլդար Մահմուդովի խմբավորումը շանտաժի էր ենթարկել հայտնի գործարարների՝ սպառնալով տարածել նրանց մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութեր։ Հիմա Օրուջլուն հայտնել է Էլդար Մահմուդովի արխիվում պահվող ինտիմ տեսանյութերի քանակը՝ 2800։

Դեռ պարզ չէ, թե խոսքը Էլդար Մահմուդովի, Աքիֆ Չովդարովի եւ մյուս գեներալների տան խուզարկության ժամանակ առգրավված տեսագրությունների մասին է, թե նրանց, որոնք մինչեւ հիմա պահվում են հանցավոր խմբավորման անդամների մոտ։ haqqin.az–ի հետ զրույցում Օրուջլուն ասել է, որ 2800 ինտիմ բնույթի տեսագրությունների մասին տեղեկությունն իրեն տրամադրել են իրազեկ աղբյուրները։

«Դրանք լրագրողների, հասարակական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների ինտիմ կյանքի գաղտնի տեսագրություններ են։ Ընդհանուր թիվը մոտ 2800 է։ Կարծում եմ, որ դա կարող է լուրջ հետաքննության թեմա դառնալ»,– նշել է Օրուջլուն։

Խորագիրը՝  Լրահոսից,   Hartak.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ