Գլխավոր էջ » Լրահոսից
Անձնագրի չիպերն ու սատանայական կոդերը. բացահայտում  4723

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   Hayeli.am

Վերջերս կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում կենսաչափական անձնագրերն այլևս պարտադիր չեն: Սա ենթադրում է նաև անձնագրի համար սահմանված  պետական մուծումների չափի փոփոխություն: Եթե կենսաչափական անձնագիրն արժե 25 հազար դրամ, ապա սովորական անձնագրի համար սահմանված պետական մուծումը ընդամենը 1000 դրամ է, գումարած երկրից դուրս գնալու համար սահմանված վիզայի արժեքը, որը 1 տարվա համար կազմում է 1000 դրամ:

Մինչ այդ գործող օրենքով, հիշեցնենք, կենսաչափական անձնագիրը պարտադիր է ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Կենսաչափական անձնագրերի պարտադրանքից հրաժարվելու օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ է մտել օգոստոսի 6-ից: Կենսաչափական անձնագիր ստանալիս անձը պետք է ունենար նաև նույնականացման քարտ կամ միաժամանակ դիմեր՝ դա ստանալու համար: Օգոստոսի 6-ից անձը կարող է առանց նույնականացման քարտի ստանալ հին նմուշի անձնագիր՝ ըստ ցանկության ստանալով նաև նույնականացման քարտ:

Ընդամենը 2 տարի առաջ ուժի մեջ մտած օրենքը /ըստ այդմ՝ 2014 թվականի հունվարի մեկից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր տրվելու էր կենսաչափական անձնագիր և նույնականացման կամ ID քարտ, որոնք ունենան մարդու անձնական տվյալների մասին ինֆորմացիա պարունակող  էլեկտրոնային կրիչ/ փոխելու և կրկին հին անձնագրերին վերադառնալու հիմնական պատճառներից մեկը այս պահին հանրապետությունում կենսաչափական անձնագրերի փաստացի բացակայությունն է, և երկրոդ՝ առավել կարևոր պահճառը՝ սահմանադրական դատարանի որոշումն էր առ այն, որ մարդուն չի կարելի պարտադրել անպայման ունենալ կենսաչափական անձնագիր: Մինչ այդ մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր սահմանադրական դատարան՝ վիճարկելու պարտադրանքի սահմանադրականությունը, քանի որ կան մարդիկ, ովքեր կրոնական համոզմունքներից ելնելով, չեն ցանկանում ստանալ նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր: Էլեկտրոնային ստորագրություն ունենալը կամ  անձնագրում մատնահետք դնելը /կենսաչափական անձնագրում մատնահետք է դրվում-խմբ./ դեմ էր նրանց համոզմունքներին, ինչի հետևանքով եղել են դեպքեր, երբ անձը արդեն մեկ տարուց ավել չունի անձնագիր, սակայն հրաժարվում էր կենսաչափական անձնագիր ստանալուց: Խոսքը հիմնականում <<Եհովայի վկաներ>>-ի ու այդ կարգի այլ աղանդավորական կազմակերպությունների մասին է:

Երբ Հայաստանում ներդրվեց կենսաչափական անձնագրերի համակարգը, մի շարք քաղաքացիներ հայտարարեցին, որ հրաժարվում են վերցնել նոր ներդրված փաստաթղթերը, որովհետև այն հակասում է իրենց կրոնական համոզմունքներին:

Այս հարցով դեռ 2014 թվականից մի խումբ քաղաքացիներ ու հասարակական կազմակերպություններ դիմեցին Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ն էլ իր հերթին դիմեց Սահմանադրական դատարան: 2015-ի դեկտեմբերի 8-ին դատարանը որոշեց, որ այստեղ կա Սահմանադրության հետ կապված խնդիր, և  ներկայացրեց իրավական դիրքորոշում: Հաջորդ քայլը եղավ օրենքի փոփոխությունը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, պարզաբանելով խնդիրը, նշել էր, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը կենսաչափական անձնագրերի պարտադրանք չի լինի: Թե հատկապես ինչով է պայմանավորված այս ժամկետի ամրագրումը, հայտնի չէ: Պաշտոնապես ընդամենը հայտարարվել է, որ այս պահի դրությամբ, լեհական այն կազմակերպությունը, ում հետ պայմանագիր էր կնքվել կենսաչափական անձնագրեր տպագրելու վերաբերյալ,  անձնագրեր չի մատակարարում:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Խորագիրը՝  Լրահոսից,   Hayeli.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017