RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ամերիկյան վերլուծաբանները ԼՂ հիմնահարցի ներկա փուլի շուրջ  72

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ամերիկյան վերլուծաբանները ԼՂ հիմնահարցի ներկա փուլի շուրջ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


nkr

Ամերիկայի Ձայն

Հարավային Կովկասում ստեղծված ներկա իրավիճակում աճել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հավանականությունը, համոզված է «American Enterprise Institute » հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Նրա խոսքով, առաջին հերթին փոխվել է տարածաշրջանի կարեւոր դերակատար՝ Ռուսաստանի դիրքորոշումը.

«Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սառեցված հակամարտության փոխարեն Ռուսաստանի շահերից է բխում երկու երկրների միջեւ խաղաղությունը: Դա փոխում է Մոսկվայի հաշվարկները Երեւանի նկատմամբ»:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների բարելավումն իրականում կարող է դրական հետեւանքներ ունենալ.

«Մինչ այդ Ռուսաստանը լիովին բավարարված էր ղարաբաղյան խնդրի սառեցված կարգավիճակով, սակայն, եթե Ռուսաստանը դիտարկի Հայաստանն ու Ադրբեջանը որպես իր դաշնակիցներ, ապա այն կարող է փորձել մեկընդմիշտ կարգավորել այս խնդիրը»:

Մայքլ Ռուբինի հետ համամիտ չէ «Ատլանտյան Խորհուրդ» հաստատության վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը.

«ԼՂ խնդրում առաջընթացի հեռանկարները չափազանց փոքր են, մասնավորապես, որովհետեւ այս խնդրում ներգրավված հիմնական դրսի ուժը Ռուսաստանն է եւ չեմ կարծում, որ Կրեմլը հետաքրքրված է այս հակամարտության կարգավորման մեջ»:

Միեւնույն ժամանակ, դեսպան Հերբսթի խոսքով, Միացյալ Նահանգները հաջորդ ամիսներին զբաղված է լինելու նախընտրական ներքին հարցերով եւ եթե տեղի չունենա ապրիլյան պատերազմի նման արտակարգ իրավիճակ, հավանաբար ակտիվորեն չի ներգրավվելու կարգավորման մեջ: Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Ջոն Հերբսթը նշեց, որ իր կարծիքով այն միանշանակ սկսել էր Բաքուն.

«Այն իրականում նախաձեռնել էր ադրբեջանական կողմը եւ, իմ համոզմամբ դա լուրջ սխալ էր»:

Միացյալ Նահանգները սակայն կարող է ղարաբաղյան խնդրի իրական կարգավորման գործընթաց նախաձեռնել ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, կարծում է նախկին դիվանագետը.

«Պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի ԼՂ խնդրի կարգավորման մեջ: Չեմ կարծում, որ դա լինելու է նրա առաջնահերթ հարցը, սակայն համոզված եմ, որ նա գործընթացին նոր շունչ կհաղորդի»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Հարավային Կովկասում ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում, ապա երկու վերլուծաբանները համաձայնեցին, որ այն կարող է լինել անկանխատեսելի:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամերիկյան վերլուծաբանները ԼՂ հիմնահարցի ներկա փուլի շուրջ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (03.08.16) Դիտումներ: 72 | Տեգեր: փուլի, վերլուծաբանները, հիմնահարցի, շուրջ, ԼՂ, Ամերիկյան, ներկա | - Վարկանիշ -: 0.0/0