RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

Ալեքսանյանի «վզին դրել են»… Lurer.com  2468

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


Ալեքսանյանի «վզին դրել են»… Lurer.com

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Հայաստանում ոչինչ քաղաքականության հետ այնքան սերտ առնչություններ ու խորը կապվածություն չունի, որքան խոշոր բիզնեսը. այս մասին տեղյակ են նույնիսկ նրանք, ովքեր մղոններով հեռու են թե՛ քաղաքականությունից, թե՛ տնտեսությունից՝ առհասարակ: Գաղտնիք չէ՝ մոնոպոլիաները Հայաստանում վայելում են քաղաքական իշխանության հովանավորությունը, ինչի դիմաց խոշոր մոնոպոլիստներն, իրենց հերթին, սեփական ուսերին են առնում կոնկրետ պարտավորություններ՝ ստանալով դրա դիմաց հստակ երաշխիքներ. պարտավորություններն այդ, որպես կանոն, ֆինանսական բնույթի են լինում:
 

Փետրվարի 1-ին, ինչպես հայտնի է, ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել էր խոշոր հարկատուների վերաբերյալ ցանկն, ուր տեղ էին գտել հստակ տվյալներ այն մասին, թե որ հարկատուն որքան հարկ է վճարել պետությանը. սա, ըստ էության, 2016-ի ամփոփիչ տվյալները կարելի է համարել: Այս յուրատեսակ հաշվետվությունը խիստ հետաքրքրական էր հատկապես այն առումով, որ, ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ՀՀ պետական բյուջեն հարկային եկամուտների մասով թերակատարվել էր մոտ 50 միլիարդ դրամով:
 

Եվ ահա՝ բանից պարզվում է, որ բյուջեի թերակատարումը, շատ իմաստներով, արդյունք է հանդիսացել որոշ մոնոպոլիստների, բայց հատկապես՝ իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների «անկումային» վիճակի. «Ալեքս Գրիգ»-ի, «Ա եւ Գ»-ի, գործերը, եթե հավատալու լինենք վիճակագրությանը, 2016-ին չափազանց վատ են ընթացել, ու սրանք փաստացի կանգնած են անդունդի եզրին: Մասնավորապես՝ պարզվում է՝ 2016-ին նույն «Ալեքս Գրիգ»-ը պետբյուջե է մուծել 14.8 միլիարդ դրամի հարկ՝ այն պարագայում, երբ 2015-ին այդ նույն ցուցանիշը կազմել է 18 մլրդ-ից ավել դրամ: Ինչ վերաբերում է «Ա եւ Գ»-ին, ապա պետք է նկատել, որ այս մեկի գործերը ևս առանձնապես չեն փթթում. «Ա եւ Գ»-ն անցած տարվա ընթացքում վճարել է 2 միլիարդ դրամի հարկ այն դեպքում, երբ 2015 թ. այդ ցուցանիշը 2.6 միլիարդ դրամ էր:
 

Մի խոսքով՝ եթե հավատանք պետեկամուտների կոմիտեին, ապա ստիպված ենք լինելու համակերպվել այն մտքի հետ, որ ևս նմանատիպ մի քանի տարի, ու Սամվել Ալեքսանյանի փառքը կարող է և մարել. մարդը, փաստացի, ֆինանսական կրախի առաջ է կանգնած:
 

Ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւմն է բանը կամ ո՞րն է նման անկումային պատկերի իրական պատճառը: Պատճառը, անկասկած, Ալեքսանյանի սովորությունն է՝ թաքցնելու իր իրական եկամուտները և բյուջեի հաշվին բազմապատկելու սեփական միլիարդները: Իսկ թե կոնկրետ ինչ է անելու օդից գոյացած միլիարդներն, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու, ամենայն հավանականությամբ, օդից բռնած միլիարդները ծառայելու են մեկ նպատակի՝ ՀՀԿ վերարտադրությանը: Ենթադրելի է, իսկ եթե անկեղծ՝ վստահաբար, Ալեքսանյանի՝ 2016-ի «ժլատությունն» ու դրա վրա հարկայինի «աչք փակելը» կապված է «ընտրակաշառք» երևույթի հետ. էլ ո՞վ, եթե ոչ Ալքեսանյանը պետք է իր «փխրուն ուսերին» առնի ՀՀԿ վերարտադրության ֆինանսական կողմը. ապագա ընտրություններում բաժանվող փողերի 90%-ը, անկասկած, ալեքսանյանական ծագման են լինելու:
 

Ցավոք, ինչպես երևում է, ու դժվար թե գտնվի մեկն, ով դրանում կասկածի, 2017-ի ընտրությունները, հակառակ սպասումների, Հայաստանի պատմության մեջ ամենավատն են լինելու, բայց ոչ թե ձևի, այլ բովանդակության իմաստով. առերևույթ ցույց կտրվի, թե մարդիկ իրենց ազատ կարծիքն են արտահայտում, այնինչ՝ իրականում կաշառել են. մի խոսքով՝ իսկական տրագիկոմեդիա՝ ՀՀԿ-ի սցենարով:
 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Lurer.com


 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ալեքսանյանի «վզին դրել են»… Lurer.com  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (05.02.17) Դիտումներ: 2468 | Տեգեր: Lurer.com, դրել, Ալեքսանյանի, են»…, «վզին | - Վարկանիշ -: 0.0/0

 
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ