Գլխավոր էջ » Լրահոսից
«Ադրբեջանը 4-րդ փուլով Զանգեզուրը կպահանջի, 5-րդ փուլով՝ Իջևանը»  1325

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

 

«Մենք ընդհանրապես ԼՂ խնդրի շուրջ ծավալվող բանակցություններին պիտի մոտենանք 2 տեսակետից: Առաջինը՝ բանակցություններ նրա համար, որ պարզապես ընթանում են և որոնք ոչնչի բերող չեն, քանի որ առկախված վիճակի մեջ է ամբողջը և ցանկացած պահի կարող է վերսկսվել. տարբեր խոստումներ կան: Իսկ եթե երկրորդ տեսանկյունից ենք նայում, այսինքն՝ բանակցություններ արդյունքի հասնելու համար, ակնհայտ է դառնում, որ հաջողությամբ բանակցված լուծում Ղարաբաղի հարցը չի կարող ունենալ: Դա արդեն մի քանի տարի ակնհայտ է, և պատճառն այն է, որ Ալիևը ոչ միայն ոչ մի զիջման չի գնում, այլ գնալով բարդացնում է իր դիրքորոշումը, այսինքն՝ վերջին փաստաթուղթը, որի շուրջ գիտենք, որ հայկական կողմը համաձայնություն է տվել, դա Կազանի փաստաթուղթն է, որտեղ հայկական կողմը զիջում է բոլոր 7 շրջանները և ստանում է միջանկյալ կարգավիճակ՝ հետագայում այդ կարգավիճակը հստակեցնելու խոստումով: Այդ իսկ պատճառով ես չեմ գտնում, որ բանակցությունները որևէ արդյունավետ ելք կարող են բերել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Արա Պապյան

Նա նաև նշեց, որ այս հարցի շուրջ փոխզիջում ձևակերպումը շատ վերացական հասկացություն է, և դա պետք է հստակեցնել: Ապա ավելացրեց. «Սատանան մանրուքների մեջ է»:

«Հայկական կողմը զիջելու է 7 շրջան և դիմացն ստանալու է միջանկյալ կարգավիճակ: Ցանկության դեպքում դա կարելի է ձևակերպել որպես փոխզիջում: Ասելու են, որ մենք զիջել ենք 7 շրջան, իսկ իրենք զիջել են միջանկյալ կարգավիճակ մեզ և հետագայում նաև խոստում, որ մի բան կլինի: Բայց արդյո՞ք դա համարժեք է, իհարկե ո՛չ, որովհետև դա կապիտուլյացիա է և ոչ թե փոխզիջում: Պետք չէ բառերով խաբվել»,- ԳԱԼԱ-ինփոխանցեց քաղաքագետը:

«Ալիևն առաջին փուլով ուզում է 5 շրջան, հաջորդ փուլով՝ 2 շրջան, 3-րդ փուլով ուզում է 5 շրջան, արդեն 4-րդ փուլով՝ Զանգեզուրը, 5-րդ փուլով՝ Իջևանը, և այդպես շարունակվելու է, թող որևէ մեկը չկարծի, թե այդ զիջումներից հետո Ալիևը կսահմանափակվի միայն Ղարաբաղով: Ալիևը միշտ էլ ազնիվ է եղել: Նա բացահայտ արդեն մի քանի տարի էլ խոսում է այն մասին, որ տանք ամբողջը, հետո էլ Զանգեզուրն ու Իջևանը: Նա երբեք չի ասել, թե տվեք ինձ որևէ տարածք, և ես կսահմանափակվեմ դրանով»,- նշեց Արա Պապյանը:

Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ միջազգային հանրությունը երբեք երաշխիքներ չի ներկայացրել, որում ասվեր, թե զիջումներից հետո ԼՂ-ն կունենա անվտանգություն: Ավելացրեց նաև, որ միջազգային հանրությունը միշտ ասել է, որ ինքը միայն միջնորդի դերում է, իսկ հարցերին լուծում տալու են Հայաստանն ու Ադրբեջանը: Նա շեշտեց նաև, որ միջազգային հանրությունն այսօր կարող է մի բան երաշխավորել, իսկ վաղը կարող է դա չերաշխավորել:

«Հայաստանի իշխանությունը պիտի հրաժարական տա: Պիտի լինեն ընտրություններ՝ իսկապես արդար ընտրություններ, պիտի ձևավորվի իշխանություն, որի նկատմամբ ժողովուրդն ունի վստահություն, այդ վստահությունը պետք է փոխակերպել տնտեսական զարգացմամբ, տնտեսական զարգացումը՝ ռազմական հզորությամբ, և ռազմաքաղաքական հավասար պետության հիմքով կարելի է երաշխավորել խաղաղություն: Այսօր Ալիևի լկտիությունը պայմանավորված է նրանով, որ ռազմաքաղաքական հավասարությունը խախտվել է ի վնաս մեզ: Մենք տեսնում ենք, որ ներկա իշխանություններն ի վիճակի չեն այդ հավասարությունը վերականգնել, փաստերն ու թվերը դա ցույց են տալիս, հետևաբար եթե ինչ-որ մի բան հանդիսանում է խնդրի աղբյուր, ուրեմն ինքը չի կարող լուծման աղբյուր լինել:

Օրը 100 մարդ է այս երկրից արտագաղթում: Մենք ողբով ընդունեցինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհվեց 100 հոգի, բա ինչի՞ չենք ողբում, որ ամեն օր նույնքան մարդ է կորցնում այս երկիրը. չէ՞ որ դա նույնպիսի կորուստ է: Երկրի համար տարբերություն չկա՝ իր քաղաքացին լքեց և գնաց, թե իր քաղաքացին զոհվեց, դա արդեն կորուստ է: Ամենամեծ ցուցանիշն այն է, որ քանի դեռ ժողովուրդը լքում է իր հայրենիքը, նշանակում է իշխանությունները չեն կատարում իրենց անմիջական պարտականությունները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր խոսքն ամփոփեց քաղաքագետ Արա Պապյանը:

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ