RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

95.000 զինվոր, սմերչեր, գրադեր, Տ-72, ԲՄՊ-1, հաուբիցեր և այլ զինատեսակներ, որոնցով Ադրբեջանը կկռվի մեր դեմ  879

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


95.000 զինվոր, սմերչեր, գրադեր, Տ-72, ԲՄՊ-1, հաուբիցեր և այլ զինատեսակներ, որոնցով Ադրբեջանը կկռվի մեր դեմ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բանակն ահռելի գումարներ է ծախսում երկրի պաշտպանության համար: Այդպես եղել է Արցախյան պատերազմի ժամանակ, այդպես շարունակվում է նաև այսօր: Ու չնայած այն ժամանակ ունեցած տեխնիկայի քանակին, միևնույնն է, ադրբեջանական բանակը պարտություն կրեց այդ պատերազմում:

Ադրբեջանի բանակն այսօր ունի 95.000 ակտիվ զինվոր, 575.000 պահեստային զինվոր և 1.314.955 պահեստի պահեստայիններ։

Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագրեր`Թուրքիայի օգնությամբ մարզելու և հզորացնելու իր բանակը: 

Ստորև առանձնացրել ենք բաց աղբյուրներում հրապարակված ադրբեջանական զինված ուժերում առկա զինատեսակների մասին ինֆորմացիա

Տ-72 տանկ՝ 244 հատ, Տ-55՝ 100 հատ:

Զրահամեքենաներ՝ ԲՄՊ-1՝ 114 հատ, ԲՄՊ-2՝ 96 հատ, ԲՄՊ-3՝ 4 հատ, ԲՄԴ-1՝ 41 հատ, ԲՌՄ-1՝ 23 հատ , ԲՏՌ-60՝ 25 հատ, ԲՏՌ-70՝ 28 հատ, ԲՏՌ-80՝ 11 հատ, ՄԴ-ԼԲ՝ 196 հատ:

Հրետանային համակարգեր՝ Դ-20 122մմ հաուբից՝ 30 հատ, Դ-30 152մմ հաուբից՝ 191 հատ, 2Ա36 152մմ հաուբից՝ 191 հատ, 2Ս1 122մմ հաուբից՝ 14 հատ, ԲՄ-21 122մմ «Գրադ»' 40 հատ, 9Ա52 300մմ «Սմերչ»՝ 18 հատ, ՄՏ-12 100մմ՝ 72 հատ, Մ-46 130մմ՝ 36 հատ, ՊՄ-38 130մմ՝ 23 հատ:

Թեթև հրազեն՝ ԱԿ-74, ԱԿՍ-74Ա, ԱԿ-47, Տավոր, MP5, G3A3, RPG-7, Ռեմինգտոն 700, Դրագունով SVD

Ադրբեջանական բանակն ունի 172 ինքնաթիռ և 60 ուղղաթիռ, որոնք գտնվում են 16 ռազմական կայաններում:

Ուղղաթիռների զորք՝ Մի-24 հարվածային ուղղաթիռ՝ 25 հատ, Մի-8 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ՝ 13 հատ, Մի-6 փոխադրիչ ուղղաթիռ՝ 9 հատ, Մի-2 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ՝ 7 հատ:

Ռազմական ինքնաթիռներ՝ ՄիԳ 29՝ 48 հատ , ըստ Ադրբեջանի կառավարության, TU-16՝ 10 հատ:

Այս ամենից զատ Ադրբեջանն ունի նաև «Սմերչ» տեսակի զենք, որը գնել է Ռուսաստանից դեռ 2013 թվականին և օգտագործել է մեր դեմ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:

Այս զենքի գնումը մեծ վրդովմունք առաջացրեց Հայաստանում: Քանի որ Ռուսաստանը, որպես մեր ռազմական դաշնակից, վաճառել էր այս զինատեսակը մեր ներկայիս թշնամուն: «Սմերչ»-ը համարվում է աշխարհի ամենահզոր զենքը՝ ատոմային ռումբից հետո:

«Սմերչ»-ն արձակում է 12 կրակոց ընդամենը 40 վայրկյանում։ Այս տեխնիկայի հրթիռներն անցնում են 90կմ հեռավորություն և ճշգրիտ խոցում են թիրախը: «Սմերչ»-ի մեկ հրթիռը ոչնչացնում է 67հա մակերես: Այն ունի թռիչքի կառավարման համակարգ, ինչի արդյունքում թիրախը հեշտությամբ խոցվում է: Ընդհանրապես, «Սմերչ»-ի մասին շատ քիչ բան է հայտնի ու հրապարակման ենթակա, բայց այս ամենն էլ հերիք է, որպեսզի հասկանանք, թե ինչ զենք է վաճառել Ռուսաստանը Ադրբեջանին:

Հաջորդ զինատեխնիկան, որ օգտագործում է Ադրբեջանը և ոչ պակաս հզոր զենք է ՝ «Գրադ»-ն է: ԲՄ-21 Գրադ համակարգերը նախատեսված են հակառակորդի կենդանի ուժի, չզրահավորված և թույլ զրահավորված թիրախների, հրետանային մարկտոցների ու այլ թիրախների ոչնչացման համար։ Համակարգերը համազարկով կամ մենահատ կրակում են 122 մմ բեկորաֆուգասային, կասետային կամ գերճշգրիտ հրթիռներ։ Կրակի առավելագույն հեռահարությունը կազմում է 42 կմ: ԲՄ-21 Գրադ համակարգը բերվում է մարտական վիճակի ընդամենը 3 րոպեի ընթացքում։

Այս երկու հզոր զենքերով զինված է նաև Հայաստանի զինված ուժերը: Ավելին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ շարքից հանվել է թշնամու Գրադ կայաններից մեկը: Իսկ թշնամու «Սմերչ»-ով կրակած արկերից շատերը նույնիսկ չեն տրաքել, քանի որ անսարք են եղել: Ընդհանրապես ապրիլին կրակված թշնամու արկերի մեծ մասը իր նպատակին չեն հասել: Այս ամենում Ադրբեջանը մեղադրել էր Ռուսաստանին, իբր անսարք հրթիռներ է վաճառել, ինչը Ռուսաստանը հերքել էր:

Տ-72 տանկն ունի 125 մմ-անոց թնդանոթ: Տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Տ-72 տանկը կարող է կրակել որոշակի անկյան տակ։ Արձակում է ցանկացած ստանդարտ 125 մմ-անոց արկեր։ Տ-72 տանկը մեկ րոպեում արձակում է մի քանի արկ։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 5 կմ։ Տ-72 տանկը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։ Այս մոդելի տանկից առկա է նաև ԼՂՀ բանակում՝ 376 հատ:
Տ-55 տանկն ունի 100 մմ-անոց գնդացիր, որը կրակում է բավականին ճշտգրիտ։

Տ-55 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Այս տանկը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ Այն իր մեջ ամբարում է շուրջ 43 արկ։ Տ-55 տանկն արձակում է ցանկացած ստանդարտ 100 մմ-անոց արկեր։ Տ-55 տանկը մեկ րոպեում արձակում է շուրջ 3 արկ։ Այս մոդելի տանկից առկա է Հայաստանի զինված ուժերում՝ 3 հատ Տ-54 և 5 հատ Տ-55:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 95.000 զինվոր, սմերչեր, գրադեր, Տ-72, ԲՄՊ-1, հաուբիցեր և այլ զինատեսակներ, որոնցով Ադրբեջանը կկռվի մեր դեմ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (28.08.16) Դիտումներ: 879 | Տեգեր: որոնցով, Տ-72, հաուբիցեր, գրադեր, սմերչեր, այլ, զինվոր, ԲՄՊ-1, զինատեսակներ, 95.000 | - Վարկանիշ -: 0.0/0