RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

5 տարի «անդադար» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը ծանր հիվանդացել և ուղարկվել է Հայաստան  2706

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


5 տարի «անդադար» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը ծանր հիվանդացել և ուղարկվել է Հայաստան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է Աղունիկ Այվազյանի գործի դատական քննությունը:

Փոքրամարմին Աղունիկը կազմակերպված խմբի կազմում է ընդգրկված եղել: Խումբը զբաղվել է թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու հանցավոր գործունեությամբ: Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձինք էին ստեղծել կազմակերպված հանցավոր խումբը և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել էին դերաբաշխում:

Կոնկրետ Աղունիկը Հայաստանից հավաքագրել է կանանց , համոզել է, նրանց անձնագրի պատճենն ուղարկել է հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես հայ կանանց ուղարկել է Դուբայ:

Աղունիկը որպես մարմնավաճառ Դուբայ ուղարկված յուրաքանչյուր հայ կնոջ համար կազմակերպված խմբի կողմից ստացել է, ըստ քրեական գործերի նյութերի, 1000-1500 դոլար:

Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով դատապարտված է մոտ մեկ տասնյակ մարդ, որոնց մի մասը կազմակերպված խմբի անդամ է, մի մասն աշխատել է խմբի կազմում:

Խմբի պարագլուխ Նելլին ու մի քանի անդամներ դեռ հետախուզման մեջ են, նրանց վերաբերյալ գործից մաս է անջատված:

Սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղերից է՝ հարուցված այլ մեղադրանքով:

Խմբի կազմում «աշխատած» Աղունիկ Այվազյանը հայտնաբերվել է 2010 թվականի հուլիսի 14-ին: Նրա վերաբերյալ մինչ օրս կայացվել է երկու դատավճիռ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Այս՝ երրորդ քրեական գործով դատական ակտ կկայացնի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանի գործով առաջին դատավճիռը կայացրել է 2013 թվականի մայիսի 2-ին:

2013 թվականի մարտին Աղունիկ Այվազյանը հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել նոր քրեական գործում:

Առաջին դատավճռով թրաֆիքինգի համար մեղավոր ճանաչված Աղունիկ Այվազյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի 7 ամիս ազատազրկման:

Այնուհետև նոր տուժողներ են ի հայտ եկել, ու Աղունիկ Այվազյանը նորից տեղ է գրավել ամբաստանյալի աթոռին:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աղունիկ Այվազյանին երկրորդ քրեական գործով ևս մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի կազմում տուժողների հավաքագրման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:

Աղունիկ Այվազյանը դատապարտվել է 11 տարի ազատազրկման: Այս պատիժը մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժին, ու վերջնական պատիժ է նշանակվել 12 տարի ազատազրկումը:

Ինչպես նախորդ երկու գործերի քննության ժամանակ, այժմ ևս Աղունիկ Այվազյանը հրաժարվեց պաշտպան ունենալու իրավունքն իրացնելուց: Նա չցանկացավ նաև հանրային պաշտպանի ծառայությունից օգտվել:

Այս քրեական գործով Աղունիկ Այվազյանը մեղադրվում է ոչ թե թրաֆիքինգի, այլ այն բանի համար, որ կազմակերպված խմբի կազմում գույքային օգուտ ստանալով՝ նպաստել է կոնկրետ մեկ տուժող կնոջ՝ Ալվինա Պ.-ի (անունը փոխված է) կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Աղունիկ Այվազյանն իրեն մեղավոր ճանաչեց:

Մինչև դատական նիստի սկսվելը դատարանի սպասասրահում ուշադրություն էր գրավում տուժող Ալվինան: Այս երիտասարդ, գիրուկ կինը նստել էր՝ մի ոտքը նստարանի բազկակալին գցած:
Նման դիրքով դատարանում նստած կնոջ ես առաջին անգամ էի տեսնում: Առաջին տպավորությունն այն էր, որ երիտասարդ կինը ցուցադրաբար է այդպես նստել՝ արհամարհելով բոլորին: Սակայն մոտիկից կնոջը նայելով՝ համոզվեցի, որ… հիվանդ կին է: Այտուցված- աղճատված էր նրա դեմքը, հատկապես՝ շրթունքների շրջանը, ու կինը թաշկինակով հաճախ փակում էր բերանը: Հիվանդագին էր նրա հայացքը՝ կասկածոտ ու վախվորած՝ միաժամանակ: Ինչ-որ չափով տարօրինակ էր նրա հագուկապը: Ակնհայտ էր՝ այս գործով տուժողը հիվանդ է: Եվ գործի դատաքննությունը սկսվելուց հետո պարզ դարձավ, որ այս կնոջ ճակատագիրն էլ աղճատված է նույնքան, որքան որ դեմքն ու վարքագիծն են ակնհայտ աղճատված հիվանդությունից…

Ալվինան որբ է եղել՝ մայրը մահացել է, հայրը Ռուսաստաններում ինչ-որ տեղ է: Աղջիկը մեծացել է տատիկի խնամքի տակ: Տատիկը մահացել է: Բարեկամները ինչ-որ չափով հոգ են տարել Ալվինային, նա մանկատուն չի ընկել: Սակայն և՛ բարեկամները, և՛ սոցիալական ծառայություններն ու պատկան մարմինները աչքաթող են արել ծնողազուրկ աղջկան: Ու նրան անմիջապես իր ոստայնն է գցել զոհ փնտրող Աղունիկը: Անընտանիք Ալվինան շատ հարմար զոհ էր…

Աղունիկ Այվազյանն Ալվինայի հետ ծանոթացել է Երևանում: Համոզել է, որ նա մեկնի Դուբայ, զբաղվի մարմնավաճառությամբ՝ հավատացնելով, թե շատ մեծ գումարներ կաշխատի, կվերադառնա ու կկարողանա ինքնուրույն ապրել:

Աղունիկը կարողացել է գայթակղել Ալվինային: Եվ արդեն կազմակերպված խմբում իր դերի համաձայն՝ Ալվինայի անձնագրային տվյալներն ուղարկել է Դուբայ՝ խմբի ղեկավար Նելլիին: Վերջինս շուտով Ալվինային է ուղարկել վիզա, իսկ Աղունիկին՝ հասանելիք պարգևավճարը:

2010 թվականի փետրվարի 4-ին Աղունիկը Ալվինային տարել է Թբիլիսի, այնտեղից նստեցրել է Դուբայ թռչող ինքնաթիռն ու ճանապարհել է Դուբայ:

Դուբայում Ալվինային դիմավորել է Նելլին: Նախապատրաստել է նրան որպես մարմնավաճառի ու նետել է աշխատանքային թոհուբոհի մեջ:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 5 տարի «անդադար» Դուբայում սեռական շահագործման ենթարկված որբ աղջիկը ծանր հիվանդացել և ուղարկվել է Հայաստան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (15.08.16) Դիտումներ: 2706 | Տեգեր: Ծանր, «անդադար», աղջիկը, ՏԱՐԻ, շահագործման, Դուբայում, հիվանդացել, ենթարկված, որբ, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0