RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

50 հազար դրամ տուգանք՝ 3 երեխաների հորը՝ սիրուհուն դաժան ծեծի ենթարկելու համար  1263

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   Web


50 հազար դրամ տուգանք՝ 3 երեխաների հորը՝ սիրուհուն դաժան ծեծի ենթարկելու համար

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:
 

Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչ Հայկ Հ.-ն ամուսնացած է, 3 անչափահաս երեխաների հայր: Բայց ընտանեկան անհամաձայնությունների պատճառով նա ընտանիքից հեռացել, բնակություն է հաստատել մարզի գյուղերից մեկում վարձակալական հիմունքներով ապրող Սյուզաննայի հետ, ապա և Սյուզաննային ծեծի է ենթարկել խանդի հողի վրա:

Հայկ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի համաձայն՝ Հայկը Սյուզաննայի հետ ծանոթացել է 2016 թվականի փետրվարին, սկսել է մտերմություն անել նրա հետ:

Սյուզաննա Ս.-ն նախկինում երկու անգամ ամուսնացած էր՝ Վանաձորի երկու բնակիչների հետ: Նա ամուսնալուծվել ու տեղափոխվել էր Արմավիրի մարզ, ապրում էր վարձակալած տանը: Այդ գյուղում Սյուզաննան մոտ մեկ տարի մտերմություն էր արել գյուղի երիտասարդներից՝ Ստեփանի հետ: Բայց տղայի ծնողները, իմանալով, որ Սյուզաննան նախկինում երկու անգամ ամուսնացած-բաժանված է, թույլ չեն տվել, որ իրենց տղան ամուսնանա Սյուզաննայի հետ կամ շարունակի մտերմությունը:

Հայկ Հ.-ն, մտերմանալով Սյուզաննայի հետ, մարտ ամսից նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է մտել: Միասին ապրել են Սյուզաննայի վարձած տանը:

Մարտի 25-ին Սյուզաննան որոշել է այցելել իր նախկին ամուսնու ծնողներին: Այդ մասին նա հայտնել է Հայկին, վերջինս էլ ասել է, թե չի ցանկանում տանը մենակ մնալ, հետևաբար ինքն էլ այդ ընթացքում կգնա իր գյուղը՝ իր ընտանիքին այցի:

Ժամը 16-ի սահմաններում Հայկը դուրս է եկել տանից: Սակայն կասկածելով, որ Սյուզաննան շարունակում է հանդիպել նախկին սիրածի՝ Ստեփանի հետ, Հայկը որոշել է մնալ, թաքնվել ու հետևել Սյուզաննային:

Նա թաքնվել է բակում դրված չօգտագործվող սառնարանի հետևում ու սպասել է իրադարձությունների հետագա զարգացմանը:

Սյուզաննան ժամը 20-ի սահմաններում զանգել է Ստեփանին: Ըստ Սյուզաննայի՝ Ստեփանին զանգել է, որ ճանապարհածախսի համար 200 դրամ խնդրի:

Բարեսիրտ Ստեփանը անմիջապես արձագանքել ու շտապել է Սյուզաննայի վարձակալած տուն: Հանդիպել են բակում: Բայց այդ հանդիպումը չի շարունակվել, քանի որ անհամբեր Հայկը դուրս է վազել սառնարանի հետևից, Սյուզաննային մեղադրել է անհավատարմության, իրեն դավաճանելու համար ու վիճել է նրա հետ:

Վեճը շարունակվել է ննջասենյակում, որտեղ Հայկը խանդի հողի վրա բռունցքներով հարվածներ է հասցրել Սյուզաննային, եղունգներով ճանկռել է նրա դեմքն ու պարանոցը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ արյունազեղումներ, ճանկռվածքներ ու քերծվածքներ:

Հայկ Հ.-ն նախաքննության ու դատաքննության ժամանակ իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ, ճիշտ է, ինքն ամուսնացած է, երեք անչափահաս երեխաների հայր, բայց ընտանեկան խնդիրների պատճառով որոշ ժամանակ ընտանիքի հետ չի ապրել:

2016 թվականի սկզբներին ծանոթացել է Սյուզաննայի հետ, սկսել է ապրել նրա վարձակալած տանը՝ որպես նրա փաստացի ամուսին:

Մարտի 25-ին Սյուզին իրեն ասել է, թե ցանկանում է գնալ նախկին ամուսնու տուն՝ նրա ծնողներին տեսակցելու: Ինքը չի ցանկացել տանը մենակ մնալ, դուրս է եկել՝ ասելով, թե գնում է իր ընտանիքին այցի:

Բայց միաժամանակ կասկածել է, որ Սյուզին նախկին ամուսնու տուն գնալը միայն որպես պատրվակ է օգտագործել՝ իրեն տանից դուրս հանելու համար, որպեսզի հանգիստ հանդիպի նախկին սիրածին՝ Ստեփանին:

Դա պարզելու համար ինքը թաքնվել է բակում դրված չօգտագործվող սառնարանի հետևում: Սպասել է:

Ժամը 20-ի սահմաններում լսել է Սյուզիի հեռախոսային խոսակցությունը, նա ասել է. «Մաքուր ա, կարաս գաս»:

Քիչ անց բակ է մտել Ստեփանը:

Ինքն անմիջապես դուրս է եկել սառնարանի հետևից: Սկսել է հարցուփորձ անել ու բացատրություն պահանջել Սյուզիից:

 

Իրենք սկսել են վիճել: Ստեփանը հեռացել է: Ինքն ու Սյուզին ներս են մտել, վեճը շարունակել են ներսում:

Ինքը ծեծել է Սյուզիին՝ բռունցքներով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին: Ծեծի ժամանակ Սյուզին ասել է, թե կզանգի ոստիկանություն: Ինքը վերցրել է նրա «Նոկիա» հեռախոսը, որ նա  չկարողանա զանգել, ու գնացել է նրա տանից:

Դատարանում Հայկը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող Սյուզաննան նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ մարտ ամսին Հայկը մի օր եկել է իր տուն, ասել է, թե վթարի է ենթարկվել, խնդրել է, որ ժամանակավորապես բնակվի իր տանը՝ ասելով, թե չի ցանկանում, որ ընտանիքն իմանա վթարի մասին:

Ինքը համաձայնել է: Շուրջ տասն օր Հայկը բնակվել է իր վարձած տանը:

Մարտի 25-ին ինքը ցանկացել է գնալ Երևան, բայց ճանապարհի գումար չի ունեցել: Զանգել է նախկին ընկերոջը՝ Ստեփանին: Նա ասել է, որ երեկոյան 200 դրամ կտա: Հայկն այդ ժամանակ տանից գնացել էր:

Երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Ստեփանը եկել է իր բակ: Հենց նույն պահին Հայկը դուրս է եկել սառնարանի հետևից ու ասել է. «Բռնացրեցի ձեզ»:

Ստեփանն անմիջապես հեռացել է: Ինքն ու Հայկը վիճել են: Հայկը բռունցքներով, ոտքերով հարվածել, եղունգներով ճանկռոտել է իրեն ու պատճառել է վնասվածքներ:

Ինքը նրան վախեցնելու համար ասել է, թե ոստիկանություն կզանգի: Նա վերցրել է իր հեռախոսն ու հեռացել է:

Տուժող Սյուզաննան հայտնել է, թե բողոքում է իրեն ծեծի ենթարկած Հայկ Հ.-ի դեմ:

Դատական նիստերին Սյուզաննան չի ներկայացել, հրապարակվել ու հետազոտվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Վկա Ստեփանը հայտնել է, որ 2015թվականից մինչև 2016 թվականի սկիզբը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել իրենց գյուղում վարձով ապրող Սյուզաննայի հետ: Ցանկացել է ամուսնանալ նրա հետ, բայց իր ծնողները թույլ չեն տվել՝ իմանալով, որ Սյուզաննան նախկինում երկու անգամ ամուսնացած-ամուսնալուծված է: Իրենք բաժանվել են:

Մարտի 25-ին Սյուզաննան զանգել է իրեն ու պարտքով 200 դրամ է խնդրել: Ինքը աշխատավայրում էր, պայմանավորվել է, որ երեկոյան այդ գումարը կտա:

Երեկոյան ինքը գնացել է Սյուզաննայի բակ, այնտեղ հանդիպել է Սյուզաննային: Բայց հանկարծ բակի սառնարանի հետևից դուրս է եկել Հայկը ու իրեն հարցրել է, թե ի՞նչ գործ ունի այնտեղ: Ինքն ասել է, որ Սյուզաննայի խնդրած գումարն է բերել:

Վեճ է առաջացել Հայկի ու Սյուզաննայի միջև: Ինքը հեռացել է: Հետագայում իմացել է, որ Հայկը վեճի ժամանակ ծեծել է Սյուզաննային:

Հարևանուհին հայտնել է, որ դեպքի օրվա երեկոյան Սյուզաննան լացելով, արնաթաթախ, կիսամերկ եկել է իրենց տուն, օգնություն է խնդրել, հեռախոս, նա զանգել ու ոստիկանությանն ասել է, թե իրեն ծեծել են: Նա վախեցած էր: Քիթն արյունոտ էր, կապտած, մազերը՝ գզգզված, ասում էր, թե մարմինն էլ է կապտած:

Դատարանը հաշվի է առել, որ իրեն մեղավոր ճանաչող ու արարքի համար զղջացող Հայկ Հ.-ի խնամքին են մինչև 14 տարեկան 3 երեխաները:

Հայկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ 50 հազար դրամ տուգանք՝ 3 երեխաների հորը՝ սիրուհուն դաժան ծեծի ենթարկելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (18.12.16) | Հեղինակ: Web W Դիտումներ: 1263 | Տեգեր: ԴԱԺԱՆ, ենթարկելու, 50, սիրուհուն, հորը՝, երեխաների, ծեծի, տուգանք՝, հազար, դրամ | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ