RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Լրահոսից

26-ամյա Զինան ընկերուհուն խայտառակելու համար «Ֆեյսբուքում» էջ է բացել ու պոռնո նկարներ տեղադրել  1733

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Լրահոսից,   


26-ամյա Զինան ընկերուհուն խայտառակելու համար «Ֆեյսբուքում» էջ է բացել ու պոռնո նկարներ տեղադրել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ընթանում է Զինա Ս.-ի գործի դատական քննությունը:

26-ամյա Զինան, ըստ մեղադրանքի, ժամանակին Աբովյան քաղաքում վարձակալությամբ բնակվել է ծանոթուհու՝ Արմինեի հետ:

Համատեղ ապրելու ընթացքում նրանք միմյանց հետ կենցաղային խնդիրներ են ունեցել:

Զինան, ըստ մեղադրանքի՝ «վրդովված է եղել Արմինեի պահվածքից ու ցանկացել է նրա ընկերների ու հարազատների մոտ նրա բարոյական կերպարի վերաբերյալ ստեղծել բացասական կարծիք»:

2015 թվականի դեկտեմբերի 10-ին Զինան իր անձնական դյուրակիր համակարգչով մուտք է գործել «Ֆեյսբուք», ստեղծել է Արմինեի պայմանական անունով անհատական էջ, որպես գլխավոր լուսանկարներ՝ ներբեռնել ու տեղադրել է նույն սոցիալական կայքում Արմինեի ունեցած անհատական էջում առկա լուսանկարները:

Այդ օրվանից մինչև դեկտեմբերի 24-ը Զինա Ս.-ն իր նույն համակարգչով և իր բջջային հեռախոսով համացանցի՝ քննությամբ չպարզված կայքերից ներբեռնել ու Արմինեի՝ իր սարքած կեղծ անհատական էջում տեղադրել է մի շարք էրոտիկ բնույթի ու թվով երկու հատ պոռնկագրական բնույթի լուսանկարներ, որոնք հասանելի են եղել «Ֆեյսբուքի» այլ օգտատերերի:

Սակայն Զինայի արարքը բացահայտվել է, նրան մեղադրանք է առաջադրվել պոռնկագրական բնույթի լուսանկարներ, նյութեր տարածելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Երբ գործը մտել է դատարան, նշանակվել են դատական նիստեր, ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Զինա Ս.-ն խուսափել է դատարան ներկայանալուց, նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ փոխել է Զինա Ս.-ի խափանման միջոցը, որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Քրեական գործի վարույթը կասեցվել է, հայտարարվել է հետախուզում:

Զինա Ս.-ն հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին, նույն օրն էլ տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ:

Դատարանի նոր որոշմամբ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

1in.am


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 26-ամյա Զինան ընկերուհուն խայտառակելու համար «Ֆեյսբուքում» էջ է բացել ու պոռնո նկարներ տեղադրել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Լրահոսից | Ավելացրեց: haykblbulyan (13.10.16) Դիտումներ: 1733 | Տեգեր: պոռնո, 26-ամյա, էջ, բացել, ընկերուհուն, խայտառակելու, Ու, «Ֆեյսբուքում», Զինան, ՀԱՄԱՐ | - Վարկանիշ -: 0.0/0