Գլխավոր էջ » Լրահոսից
111.3 հազար անապահով ընտանիք էլէներգիայի սակագնի սուբսիդավորում կստանա, մյուսների համար այն կթանկանա  338

Գլխավոր էջ » Լրահոսից 

Խորագիրը՝  Լրահոսից,   

Հայաստանում 111.3 հազար անապահով ընտանիք էլեկտրականության սուբսիդավորում  կստանա։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 29-ին՝ Կառավարության նիստում։

Սուբսիդավորումը կիրառվում է, որպեսզի անապահով ընտանիքների համար 2016-ի օգոստոսից հետո հոսանքի սակագինը մնա անփոփոխ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ սուբսիդիայի չափը կկազմի ամսական հազար դրամ։ Այդ գումարը հաշվել է ՀԾԿՀ–ն, որի հաշվարկների համաձայն՝ միջին տնային տնտեսությունները ծախսում են ամսական 202 կՎտ/ժ էլեկտրաէներգիա (325 ձմռանը, 180 ամռանը)։

Նշենք, որ 2015–ի օգոստոսից, երբ էլեկտրաէներգիան թանկացավ 6.93 դրամով, սուբիսդավորում էին ստանում տնային տնտեսությունները, որոնք սպառում էին մինչեւ 250 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Իսկ հիմա՝ 2016-ի օգոստոսից, սուբսիդավորում  կստանան միայն 112.3 հազար անապահով ընտանիք։

Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրականության սակագներն աճել են   6,93 դրամով: Այդ թվում` սպառողների համար 1 կՎտ/ժ- դիմաց ցերեկային սակագինը  41,85-ից աճել է մինչեւ  48,78 դրամ:

2016-ի հունիսի սկզբին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկել է սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց նվազեցնել 2,58 դրամով կամ 5,9 տոկոսով: Այդ թվում, սպառողների համար ցերեկային սակագին է առաջարկվել  կՎտ/ժ-ի դիմաց  46,20 դրամի չափով (մոտ 9,7 ցենտ, խմբ.): Անցյալ տարի 6,93 դրամով թանկացումը սուբսիդավորել էին կառավարությունը եւ ռուսաստանյան «Տաշիր գրուպ» հոլդինգը («Հայաստանի էլեկտրացանցերի» նոր սեփականատերը):

Անապահով ընտանիքների՝ հազար դրամի չափով նշված սուբսիդիան սահմանվել է վերոնշյալ սպառման միջին ծավալով՝ 202 կՎտ/ժ, բազմապատկած սակագնի տարբերություն՝ 4.35։

Նշված ընտանիքներից 85 հազարը այդ 1000 դրամը կստանան ընտանեկան նխաստի տեսքով, 27 հազարը՝ սոցիալական։

Արդյունքում նպաստի չափը ամսական 30 350–ից կդառնա 31 350 դրամ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ մինչեւ տարեվերջ Կառավարությունը սուբսիդավորման համար 561 մլն դրամ կհատկացնի, իսկ 2017-ին 1 մլրդ 150 մլն դրամ։

Խորագիրը՝  Լրահոսից,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Լրահոսից բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ