RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Նախաամուսնական սեռական հարաբերություն ունեցող աղջիկների թիվն ավելանում է. սեքսոպաթոլոգ  4518

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ,   Սևադա Հակոբյան, www.sexology.am


Նախաամուսնական սեռական հարաբերություն ունեցող աղջիկների թիվն ավելանում է. սեքսոպաթոլոգ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյանը


Հայ կանանց շրջանում առաջին ամուսնության և առաջին սեռական հարաբերության տարիքները գրեթե համընկնում են: Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010թ. հետազոտության՝ 25-49 տարեկան կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ մինչև 20 տարեկան հասակը ամուսնացել է նրանց 38%-ը, իսկ սեռական հարաբերություն են ունեցել նրանց 39%-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն կանանց, հայ տղամարդիկ նախքան ամուսնությունն առավել հակված են սեռական հարաբերություն ունենալուն: Թեև 25-49 տարկան տղամարդկանց միայն 4%-ն է ամուսնացած եղել մինչև 20 տարեկան հասակը, նրանց գրեթե կեսը՝ 47%-ը, ունեցել են սեռական հարաբերություն:

ԵՊԲՀ սեքսոպքթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը վերոհիշյալը պայմանավորում է զուտ ազգային մտածելակերպով. «Աղջիկը մինչ ամուսնանալը պետք է կույս լինի»:
Ըստ Ս. Հակոբյանի՝ առաջին սեռական հարաբերության համար ֆիսված դոգմատիկ տարիք գոյություն չունի. «Սա պայմանավորված է անձի կայացման էտապներով: Ցանկալի է, որ անձը առաջին սեռական հարաբերություն ունենա այն ժամանակ, երբ արդեն տեղի է ունեցել մարդու սեռական հասունացումը, երբ ձևավորվել է հասուն սեքսուալ լիբիդո: Այս երևույթները տարբեր մարդկանց մոտ ավարտվում են տարբեր տարիքային խմբերում՝ կախված անձի գենետիկական, շրջակա միջավայրի, սոցիոգեն, հոգեբանական գործոններից»:

Սևադա Հակոբյանը, սակայն, նկատել է, որ վերջին շրջանում ավելանում է այն աղջիկների թիվը, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում մինչ ամուսնանալը: «Նկատվում է նաև այն տենդենցը, որ աղջիկներն ունենում են ոչ հետերոսեքսուալ՝ ոչ հեշտոցային, սեքսուալ կյանք: Այս դեպքում նրանք կարողանում են ունենալ սեքսուալ կյանք, հաճույք ստանալ՝ պահպանելով կուսաթաղանթի առկայությունը»: Սեքսոպաթոլոգի համոզմամբ՝ նման դեպքերի թվի աճը պայմանավորված է ազգային մտածելակերպի և մարդու պահանջների հակասությամբ: Ըստ սեքսոպաթոլոգի՝ այլընտրանքային սեռական կյանքի ձևերն այնքան էլ խրախուսելի չեն:

«Երկարատև օգտագործման դեպքում դրանք այլընտրանքային սեռական կյանք վարողների մոտ ամրապնդվում են: Հետագայում դա կարող է խանգարել դասական սեռական կյանք սկսելուն», ասաց Սևադա Հակոբյանը:

Աղբյուր

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Նախաամուսնական սեռական հարաբերություն ունեցող աղջիկների թիվն ավելանում է. սեքսոպաթոլոգ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/1d20f08d37d4-1-.jpg
Կատեգորիա: ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: Admin (14.09.12) | Հեղինակ: Սևադա Հակոբյան, www.sexology.am W Դիտումներ: 4518 | Տեգեր: առաձին գիշեր, սեքսոպաթոլոգի կողմնորոշաւմ, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0