RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Նե (կանանց համար)

Քո գաղտնի փուլերը (կանանց համար)  3390

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Նե (կանանց համար),   www.erkusov.com, «Լինա» ամսագիր


Քո գաղտնի փուլերը (կանանց համար)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


օվուլյացիա, կրիտիկական օրերՆերկայացնում է Եվան

Երեկ դու պատրաստ էիր ամեն րոպե քո սիրելիի  գիրկն ընկնել, նրան համբույրներով ծածկել, մի խոսքով, կրքերդ գագաթնակետին էին հասել, սակայն  երեկվա հրաբխից այսօր նշույլ իսկ չի մնացել, այն դեպքում, երբ քո սիրելին նույնքան գեղեցիկ ու հմայիչ է, որքան երեկ, դու էլ գիշերը լավ քնել ես, հանգստացել, գլուխդ չի ցավում, բայց ուզում ես պարզապես ընթերցանությամբ զբաղվել: Ի՞նչ է պատահել:  «Կանանց բնորոշ բաներ են»,- ձեռքն է թափ տալիս զուգընկերդ, և նա, կարելի է ասել, չի սխալվում:  

Իրականում անբացատրելի ոչինչ էլ չկա: Ի տարբերություն տղամարդկանց, ում հորմոնները ամբողջ ամսվա օնթացքում նույն մակարդակի վրա են մնում, կանանց  օրգանիզմն անդադար հորմոնային տատանումների է ենթարկվում: Դրանից էլ մեծապես կախված են կնոջ տրամադրությունը, արտաքին տեսքը և, իհարկե, սեքսուալ ցանկությունները: Յուրաքանչյուր կին  իր
«տաք» և «սառը» օրերն ունի:

Սեռական ցանկության վերելքի և անկման ժամանակահատվածները սերտորեն կապված են դաշտանային փուլի հետ: Դիտարկենք դաշտանային միջին վիճակագրական փուլը, որը իդեալական է համարվում և կազմում է 28 օր: Կոպիտ հաշվարկով կարելի է ասել, որ այդ փուլի վերջին և առաջին շաբաթներն անվտանգ են համարվում, իսկ միջին հատվածում տեղի է ունենում օվուլյացիան, որի ժամանակ հնարավոր է հղիանալ: Մոտավորապես նույն կերպ փոփոխվում է սեռական ցանկությունը. առաջին և վերջին շաբաթներին կրքերը համեմատաբար հանդարտ են, իսկ օվուլյացիայի ժամանակ դրանք հասնում են գագաթնակետին: Սակայն չի կարելի ասել, որ սխեման այդքան պարզունակ է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է և հետաքրքիր:      

Խաղաղություն փոթորկից առաջ


1-5-րդ օրերը        Ամսափուլի հենց սկզբում՝
«կրիտիկական օրերին», քո հորմոնները բավականին պասիվ են, բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանք խորը քնած են: Երբեմն այդ օրերին նույնպես լինում են կրքի բռնկումներ, քանի որ կնոջ ինքնազգացողությունը շատ ավելի լավ է լինում, քան դաշտանի նախօրեին, և նա հենց այդ պատճառով կարող է ավելի ինքնամոռաց տրվել հաճույքին: Սակայն կանանց մեծամասնության համար այդ օրերին սեռական հարաբերությունները միանշանակ անընդունելի են: Կան նաև այնպիսիք, ովքեր գտնում են, որ այդ օրերին վայելած հաճույքն առանձնահատուկ է: Երկու մոտեցումներն էլ իրենց բացատրությունն ունեն: Առաջին դեպքում կինն անհարմարություն է զգում, խուսափում ավելորդ լվացքից և, որ ամենակարևորն է,  զգուշանում է վարակներից, որոնց համար այդ ժամանակ միջավայրն ավելի բարենպաստ է: Երկրորդ  դեպքում ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը. այդ օրերին կարող ես ազատ լինել զգացմունքներդ դրսևորելիս, քանի որ համոզված ես, որ չես հղիանա:

6-11-րդ օրերը    Քո բոլոր հորմոնները բավականին ցածր և հարաբերականորեն հաստատուն վիճակում են: Դու սեռական ցանկության թեթևակի անկում ես ապրում: Քո մարմինը զգում է, որ շուտով վրա է հասնելու բեղմնավորման համար հարմար պահը և ձգտում է մնացած ժամանակն օգտագործել առողջությունը բարելավելու և ապագա երեխայի համար իդեալական հայր գտնելու վրա: Այսինքն, սա ավելի շուտ ոչ թե սեքսի, այլ կոկետության ու էրոտիկայի դրսևորման ժամանակահատվածն է:

Իններորդ ալիքը
(օվուլյացիա)


12-13-րդ օրերը        Դու կարող ես հանկարծ հայտնաբերել, որ, անկախ քեզնից, ավելորդ ամոթխածությունդ վերացել է, շատ ես կատակում և առավել հետաքրքրությամբ ես զննում տղամարդկանց, իսկ մերձեցման պահերին ինքդ ես նախաձեռնություն ցուցաբերում, պահանջում, որ
«խրախճանքը» երկար շարունակվի:

դաշտան



14-15-րդ օրերը        Հենց օվուլյացիայի ժամանակ է, որ դու հասնում ես կրքի գագաթնակետին: Բանն այն է, որ քո սեռական հորմոնների մակարդակը ոչ թե պարզապես բարձրացել է, այլ ուղղակի կտրուկ թռիչք է կատարել՝ հասնելով առավելագույնին: Եվ այդ իններորդ ալիքը քեզ գլխովին խորտակել է:
Գիտնականները քո հիպերսեքսուալությունը բացատրում են բնության իմաստնությամբ: Բնությունը հոգ է տարել, որ մենք դինոզավրերի պես չանհետանանք, և որ կինը բեղմնավորման համար ամենաբարենպաստ օրերին ոչ մի դեպքում չմերժի տղամարդուն: Իսկ որպեսզի տղամարդն այդ պատասխանատու պահին ուշադրությունը չշեղի և չտրվի գարեջրից կամ ֆուտբոլից հաճույք վայելելու գայթակղությանը, բնությունը կանանց օգնել է այդ օրերին առավել գրավիչ դառնալ: Էստրոգենի մակարդակի բարձրացումը կնոջ մաշկն ավելի հարթ է դարձնում, կուրծքը ուռչում է և, ընդհանրապես, կինն ավելի սեքսուալ է դառնում: Միևնույն ժամանակ հիպոֆիզի հորմոնները քեզ ստիպում են սրբագրումներ կատարել նաև քո պահվածքում. օվուլյացիայի ժամանակ դու այլ կերպ ես սկսում նայել տղամարդկանց, աչքերդ յուրահատուկ փայլ են ստանում: Հնարավոր է, որ դու ինքդ դա չես նկատում, սակայն տղամարդը որսում է այդ ազդակները:

Փոթորկից հետո      

Սա կատարյալ փլուզում է… Միանգամայն անտարբերություն սեքսի նկատմամբ: Բոլոր հորմոնների մակարդակը նույնքան կտրուկ է ընկնում, որքան որ նախօրեին վերելք էր ապրել:  Խելագար փոթորկից հետո վրա է հասնում կատարյալ հանդարտությունը:

16-17-րդ օրերը 
       Ամեն ինչ հասկանալի է. եթե երկու օր առաջ բեղմնավորում չի կատարվել, հիմա արդեն գնացքը հեռացել է: Իսկ եթե դա տեղի է ունեցել՝ առավել ևս դրա կարիքը չկա: Դու ենթագիտակցաբար հեռու ես վանում տղամարդկանց: Բայց տրամադրությունդ մի գցիր: Այդ վիճակը երկու օրից ավելի չի ձգվի: Դրանից հետո հորմոնների (հատկապես պրոգեստերոնի) մակարդակը կրկին կաճի:

18-25-րդ օրերը        Այդ ժամանակ հորմոնների մակարդակը կհասնի հերթական (չնայած ոչ այնքան բարձր, որքան օվուլյացիայի ժամանակ) գագաթնակետին: Որոշ կանանց համար դա ընդգծված սեքսուալության հերթական ժամանակահատվածն է:

26-28-րդ օրերը        Հորմոնների մակարդակը կտրուկ ընկնում է՝ իր հետ հեռու վանելով բոլոր ցանկություններն ու մարմնի կանչը: Իսկ հաջորդ օրը սկսվում է դաշտանը, և ամեն ինչ նորից է սկսվում:


28-օրյա փուլը
բնորոշ է կանանց 70%-ին: Դա իդեալական փուլն է, որը համապատասխանում է լուսնային ամսվան, այդ պատճառով էլ դաշտանային փուլը ինչպես լիալուսինը,ամսական անունն է կրում: 10%-ի մոտ դաշտանային փուլն ավելի երկարատև է, 10%-ի մոտ՝ ավելի կարճատև, իսկ 10%-ի մոտ էլ ընդհանրապես անկանոն է: Այնպես որ սխեման պետք է վերահաշվարկել: Ավելին. եթե ամսափուլը շատ է տարբերվում միջին վիճակագրականից (անցնում է 32 օրից կամ 21 օրվա չի հասնում) կամ հաճախ են շեղումներ լինում, նշանակում է հորմոնալ լուրջ խախտումներ կան:  Գուցե դուք չափից շատ եք նյարդայնացել կամ սովի եք մատնվել ու հյուծվել: Մշտական խախտումների դեպքում պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի օգնությանը:              
 
        

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Քո գաղտնի փուլերը (կանանց համար)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Նե (կանանց համար) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/img/nkar2/2971475734e1-1-.jpg
Կատեգորիա: Նե (կանանց համար) | Ավելացրեց: Admin (10.01.13) | Հեղինակ: www.erkusov.com, «Լինա» ամսագիր W Դիտումներ: 3390 | Տեգեր: սեռական կյանք, Միայն աղջիկների համար, կանայք | - Վարկանիշ -: 0.0/0