Գլխավոր էջ » Նե (կանանց համար)
Այս վարժանքները կօգնեն վայելել սեքսը  6232

Գլխավոր էջ » Նե (կանանց համար) 

Խորագիրը՝  Նե (կանանց համար),   

Այս վարժանքները կօգնեն վայելել սեքսըԱհա մի քանի վարժություն, բայց ոչ սովորական, այլ սեքսուալ վարժություններ: Կարիք չկա զարմանալու, քանի որ սեքսը մնում է մարդկանց կողմից ամենաքիչ ուսումնասիրված գիտությունը:

Սեքսի ստանդարտ դիրքերի ժամանակ աշխատում են ավելի քիչ մկաններ՝ ապահովելով միօրինակություն:Գոյություն ունեն մեթոդներ, որոնք կօգնեն տիրապետել ձեր մարմնին լիարժեքորեն:Տրամադրեք այս վարժություններին մի փոքր ժամանակ և անպայման կլսեք . «Դու իդեալական ես»:Ի դեպ, սիրելի կանայք, այս վարժությունները կատարել է նաև անզուգական Մերլին Մոնրոն:


Փուլ առաջին


№1
Վարժությունը սկսելուց առաջ պառկեք հարթ մի տեղ, փորի վրա: Սակայն, երբ յուրացնեք այս վարժությունը, այն կարելի է կատարել անգամ աթոռին նստած կամ մետրոյի մեջ:


1. Հատակին պառկած՝ դեմքի դիմաց խաչեք ձեռքերը և դրեք ճակատին:
2. Ձգեք նստատեղն այնքան ուժեղ, որքան կարող եք: Պահեք 5-10 վայրկյան այնուհետև թուլացրեք:
3. 10 անգամ անելուց հետո միացրեք նաև փորի մկանները, այդ ժամանակ արդյունքն ավելի մեծ կլինի:
Օրական 5-10 անգամ կատարեք այս վարժությունը:

№2 Երբ առաջին վարժության կատարումը կդառա սովորական, կարող եք կատարել այն ամենուր՝ ժամանակ տրամադրելով ներքին մկանները մարզելուն:Լարեք և թուլացրեք հեշտոցի մկանները, այնպես կարծես պահում եք մեզը: Այս դյուրին վարժությունը որքան շատ անեք այնքան դրական կազդի ձեր սեռական կյանքի վրա:

№3 Այս վարժությունը կատարելու համար հարմար կլինի նստել բազկաթոռին՝ հենված մեջքով այնպես, որ տեսանելի լինեն որովայնային մկանները: Ձգեք որովայնը և նայեք, թե ինչ ուժով սեղմվելու դեպքում է տալիս լավագույն արդյունքը` հարթ որովայն, առանց ավելորդությունների: Ձեզ դո՞ւր է գալիս: Ուրեմն հիմա այդպես սեղմած կատարեք նաև առաջին երկու վարժությունները և կտեսնեք, թե որքան արագ կսկսեն բացահայտվել ձեր մարմնի իսկական հնարավորությունները:

№4

1. Պառկեք հատակին դեմքով ներքև և ձեռքերը մարմնի ուղղությամբ հանգիստ թողեք:

2. Մեջքի մկանները ձգելով՝ բարձացրեք իրանը և գլուխը թեքեք այնքան, որ տեսնեք առաստաղը:

3. Դանդաղ իջեք: Օրեկան 3 անգամ այս վարժությունը կատարելով դուք կունենաք ճկուն մարմին:

Փուլ երկրորդ

Այս վարժանքները կօգնեն վայելել սեքսը



№1

1. Նստեք հատակին, ոտքերը ձգեք, ձեռքերը ծնկներին:
2. Ձգեք նստատեղն այնպես, որ դրա օգնությամբ կարողանաք հատակի վրա առաջ շարժվել: Շարժման ընթացքում թեթև ծալեք ծունկը, բայց նորից ուղղեք ամեն շարժումից առաջ:
Այս վարժությունը միայն մկանների ամրացման համար չէ, այլև ազդրերի և նստատեղի ավելորդ ցելյուլիտից ազատվելու:

№2

1.Ելման դիրք ընդունեք. ոտքերը ուսերի լայնությամբ, հենվեք կրունկների վրա:2. Թեքեք ոտնաթաթերը ներս, հետո հակառակ ուղղությամբ: Կատարեք վարժությունը 7 անգամ:3. Ապա տեղափոխվեք թաթերի վրա և կրունկները թեքեք ներս և հակառակ ուղղությամբ: Կատարել 7 անգամ:Այս վարժությունը շնորհիվ ձգվում են գոտկատեղի ներքին մկանները: Հասկանալի է, թե որքան կարևոր է դա:

№3.

1. Հենված կանգնեք պատին, այնպես որ կրունկները, նստատեղը և մեջը հպվեն պատին:2. Սեղմեք նստատեղն այնպես, որ առաջ գա և հեռանա պատից:3. Մնացեք այդ դիրքում 5-10 վայրկյան և նորից ընդունեք ելման դիրք:Կրկնեք 3 անգամ:

Աղբյուր

1111

Խորագիրը՝  Նե (կանանց համար),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Նե (կանանց համար) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog