RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ

Ամուսնու եսասիրությունը անկողնում  3584

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ,   www.erkusov.com


Ամուսնու եսասիրությունը անկողնում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 



«Ես ամուսնուս ընտրել եմ սիրելով: Սկզբում չէինք կարողանում «պոկվել» իրարից, բայց ժամանակի հետ ավելացան հոգսերն ու հոգնածությունը: Եվ հիմա պարզապես «ամուսնական պարտականություն» եմ կատարում: Դադարել եմ նրան ցանկանալ, թեև ուզում եմ հեշտանք ապրել: Ինչպե՞ս վարվել, ինչպես փոխել իրավիճակը»:

Կարինե, 35 տ.

 



- Ամեն ինչ պարզ է. Նա ցանկանում է՝ դուք զիջում եք: նա «վերցնում է» ձեր մարմինը, իսկ դուք մտքում ասում եք՝ «Երբ է ամենը վերջանալու…»: Անմիջապես դադարեք այդպես անել: Այդպես դուք ոչնչի չեք հասնի:  Խոսեք ամուսնու հետ, պատմեք ձեր խնդիրների մասին: Ասեք նրան, թե ինչ հիանալի էիք զգում այն ժամանակ, երբ երկուսդ էլ վայելում էիք իրար, ինչքան քնքուշ ու ուշադիր էր նա այն ժամանակ: Ասեք, որ չեք կարող մոռանալ այն երանելի պահերը, երբ հեշտանք էիք ապրում նրա հետ:
Եվ ասել այդ ամենը պետք է ոչ թե անկողնում, այլ ավելի շուտ,
որպեսզի նա կարողանա մտածել ու կշռադատել: Բացի այդ՝ մի ասեք դա, երբ նա կարդում է կամ հեռուստացույց դիտում: Տղամարդիկ չեն կարողանում միաժամանակ մի քանի գործողություն կատարել. օր.՝ լսել ձեզ և կարդալ զուգահեռաբար:  Կամ էլ նա ձեր ասածները «ձեռքի հետ», անուշադիր կլսի: Եվ այսպես՝ դուք անկեղծացել եք: Մնում է նրա որոշումը:
Եթե նա առաջվա պես մտածի միայն իր մասին և առանց ձեզ տրամադրելու մոտենա ձեզ, մերժեք նրան: Կամ էլ համբուրվեք, գուրգուրեք, բայց ավելին թույլ մի տվեք:  Մոտ թողեք, երբ դու՛ք հարմար կգտնեք:  Դու՛ք հոգացեք դրա մասին, եթե նա այդքան եսասեր է: Այլապես շուտով կամա թե ակամա կսկսեք ատել ձեր ամուսնուն նրա համար, որ ընդամենը օգտագործում է ձեր մարմինը՝ հաճույք պատճառելով միայն իրեն: Եթե շարունակեք նման անբավարարված վիճակում մնալ պարբերաբար, ապա կարող են առաջանալ մի շարք
հիվանդություններ՝ անոթների բորբոքում, միոմա և այլն: Դրանք մշտական գլխացավերն են և ցավը որովայնի շրջանում:

Որոշ կանայք, ովքեր հեշտանք չեն ապրում իրենց ամուսինների հետ, սկսում են փնտրել այն արտամուսնական կապի մեջ կամ էլ սկսում են մի բժշկից մյուս բժշկի մոտ վազել:  Այնպես որ՝ անմիջապես դադարեք դա:
Սակայն, մի կարևոր բան. դուք էլ ձեր հերթին աշխատեք շատ չհոգնել մինչև երեկո: Պարզ ասած՝ էներգիա խնայեք
սեքսով զբաղվելու համար:  Բոլոր գործերը մի կողմ… ամենակարևորը ցանկանալն ու հաճույք ստանալն է: Եվ ոչ մի ավելորդ միտք, թե վաղը պետք է առաստաղը մաքրեք կամ բորշ եփեք:

1111

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսնու եսասիրությունը անկողնում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/3d29c6eef0f4-1-.jpg
Կատեգորիա: ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ | Ավելացրեց: Admin (08.10.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 3584 | Տեգեր: սեռական կյանք, անկողնում, եսասիրությունը, սեքս, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0