RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հաջողության քո ուղին

Ի՞նչն է օգնում հարստանալուն...  3842

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հաջողության քո ուղին,   www.erkusov.com


Ի՞նչն է օգնում հարստանալուն...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Հավանաբար այս հարցն ինքն իրեն ուղղել է մեզնից յուրաքանչյուրը, հատկապես այն ժամանակ, երբ փողը չի բավականացրել գնելու անհրաժեշտ կամ ցանկալի իրը: Բայց ոչ բոլորն են գտել պատասխանը այս, կարծես, հռետորական հարցի:
 
Սկզբի համար նախ անհրաժեշտ է ընդհանուր գծերով հասկանալ, թե ինչ եք պատկերացնում «լինել հարուստ» արտահայտության տակ: Ինչու է անհրաժեշտ այդ սահմանումից սկսելը… որովհետև ձեր պատկերացման հստակությունից է կախված ձեր ռազմավարական դիրքորոշումը: Ոմանք ցանկանում են իրենց աշխատավարձը բարձացնել մինչև 300 – 500 դոլարի, մյուսները` հիշատակվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, Բիլ Գեյթսի կողքին: Իսկ հարցը` «Ինչպես դառնալ հարուստ», հավասարապես վճռորոշ է թե առաջինների, թե երկրորդների համար:
 
Նախապայմաններ, որոնք օգնում են հարստանալ
 
Դուք պետք է հասկանաք, որ խելացի, վճռական և աշխատասեր մարդ լինելը երբեմն բավարար չէ մեծ գումարներ աշխատելու համար: Բացի դա, դուք պետք է լինեք  նաև հաջողակ, ակտիվ, ծանրակշիռ, նպատակասլաց, ինքնատիրապետող և, ինչու չէ, հավակնոտ: Ձեզ պետք կգան նաև ռիսկի գնալու, փորձարկելու, անդադար գործելու, բառի լավ իմաստով` ավանտյուրիստ լինելու հմտությունները:    Ձեզ պետք է առաջ մղի հարստանալու և այդ հարստությունը պահպանել կարողանալու ձգտումը:
 
 
Միտքն ամեն ինչի հիմքն է
 
Միտքը, այն հիմքն է, որին հենվելով մենք առաջ ենք գնում դեպի հետագա զարգացում և բարեկեցության մակարդակի բարձրացում: Եթե դուք «հեղինակն» եք ձեր մտքի, մտահղացման, ապա բացառված չէ, որ այն արդյունավետ կերպով կյանքի կոչվի: Առաջին հերթին պետք է գիտակցեք, որ կարող եք նոր ինչ-որ բան ստեղծել կամ արդիականացնել արդեն գոյություն ունեցողը, ինչը կմեծացնի ձեր եկամուտները: Սակայն պետք է մտածեք ոչ այնքան ԻՆՉՊԵՍ անելու մասին, որքան վերլուծեք գաղափարը արդիական և «աշխատող» լինելու  տեսակետից:
 
 
Հաճախ կարելի է լսել, որ զբաղվելով «սեփական» գործով` կարելի է հիանալի կարիերա ապահովել և դառնալ հարուստ: Դա իսկապես այդպես է, բայց այդքան հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից, քանի որ «առավելագու’յնս ՔՈ, քեզ համապատասխան գործը» գտնելը հեշտ խնդիր չէ: Խորհուրդ է տրվում շատ խիստ, նույնիսկ թերահավատորեն մոտենալ սեփական գործ բացելու այն գաղափարին, որը ձեզ ամենասրտամոտն է թվում: «Թերահավատորեն մոտենալ» ասելով` նկատի է առնվում ինքն իրեն լսելը, սեփական կյանքը գրեթե մանկությունից սկսած վերլուծելը… հատկապես կարևոր է արձանագրած հաջողությունների բնույթը, շարժառիթները հասկանալը: Եթե այն, ինչով ցանկանում եք զբաղվել  և  այն, ինչ մինչև այսօր փաստացի հաջողվել է ձեզ, ունեն ընդհանուր եզրեր, ուրեմն` արժի փորձել ձեր ուժերը նոր գործում:
 
Անկասկած, դուք ձեր պոտենցիալը կարող եք բացահայտել այն գործունեության մեջ, որն ընտրել եք հոգով, ներքին մղումով: Իսկ եթե տիրապետում եք գործի հիմունքներին, կարողանում եք հասկանալ սկսած բիզնեսի ուղնուծուծը և գիտակցել բուն մեխը, ապա շատ ավելի հեշտ կլինի գաղափարի իրացումը, ինչն էլ ժամանակի հետ կմոտեցնի ձեր ցանկալի նպատակին` դառնալ հարուստ:
 
 
Շփվեք հաջողած մարդկանց հետ
 
Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր ձեր կարծիքով օժտված են հարստություն ձեռք բերելու տաղանդով: Նրանց մեջ կարող են լինել և գործընկերները, և ինչ-որ մեկը ձեր ծանոթ - բարեկամների շրջապատից: Եթե, ըստ ձեզ, նրանք կարողացել են ինքնուրույն հասնել ինչ-որ բանի և ունեն ֆինանսական հաջողությունների փորձ, ապա «հետազոտական» շփումը նրանց հետ ձեզ ինքնավստահություն և ներշնչանք կհաղորդի:
 
Ընդ որում շփում ասելով այս դեպքում չի խոսվում այլ մարդու` հաջողության հասնելու մեթոդները դասախոսոթյան պես յուրացնելու մասին. դուք կարող եք ընդհանրապես չխոսել բիզնեսից: Մարդկային պարզ հաղորդակցությունը, ընկերական հարաբերություններ ստեղծելը, որևէ հարցով կամ խնդրանքով նրանց դիմելու հնարավորությունը ավելի օգտակար է, քան մեկանգամյա հանդիպումը` ֆինանսաբեր գաղափար «կորզելու» համար:
 
Շփումը հաջողած մարդկանց հետ իրականացվում է նաև համապատասխան գրականություն կարդալու միջոցով: Հիմա բազմաթիվ հեղինակներ կան, ովքեր «սովորեցնում են»  ժամանակն արդյունավետ տնօրինել, առաջարկում են առանց նախնական կապիտալի սեփական բիզնես սկսելու տարբերակներ: Մի շարք փորձված տեխնոլոգիաներ կարելի է կիրառել ձեր գործի մեջ` առանց ամեն անգամ հեծանիվ հայտնաբերելու:
 
 
Մի խուսափեք դժվարություններից
 
Եթե կանգնած եք ընտրության առջև, միշտ ընտրեք ավելի բարդ որոշումը: Դա կսովորեցնի ներքին ուժեր գտնել, հմտանալ ինքնակազմակերպման մեջ, կտա կարողություն ձեր և ձեր գործի համար ճիշտ շեշտադրումներ կատարել: Երբ երկու ճանապարհ կա, մենք հաճախ ընտրում են հեշտը` ծուլությունից ելնելով, իսկ ավելի ուշ ապրում հիասթափություն անբավարար արդյունքների համար: Նույնիսկ առօրյա կյանքում, օրինակ, մեքենավարման դասընթացի և ձկնորսության միջև ընտրություն կատարելիս` ընտրեք դասընթացները: Ձեռք բերեք ամենատարբեր ունակություններ: Բայց հանգստի համար ևս ժամանակ գտեք` չփոխարինելով մեկը մյուսով:
 
 
Գործելու ձեր սեփական «ձեռագիրը»
 
Հարստանալը, կապիտալ ձեռք բերելն ու հաջող բիզնես ունենալը գործելու որոշակի կերպի արդյունք է: Գործողությունները մանրակրկիտ մշակված ու նպատակադրված էին, թե պատահական էին, բայց արդյունավետ դուրս եկան` եկամտաբերության հարցում էական չէ: Հստակ է մի բան. եթե մարդը չի գործում, որքան էլ ընդունակ ու աշխատասեր լինի, չի հարստանա: 
 
Ավելին` որոշակիորեն գործելու մարտավարությունը պայմանավորված չէ բացառապես տաղանդի առկայությամբ կամ առանձնահատուկ կարողություններով: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ այդպես էլ չեն կարողանում հարստանալ, մինչդեռ ավելի քիչ օժտվածները մեծ կարողություն են ձեռք բերում: Հարստության ձեռք բերումը խիստ որոշակի, հստակ գործելակերպ ունենալու, գործերի վարման սեփական ձեռագիրը մտցնելու արդյունք է: Կարևոր է ձևավորել ձեր ուրույն գործելակերպը, որը կօգնի հասնել դրված նպատակներին և իրականացնել երազանքը: 
 
Եվ հիշեք, որ հարստությունը խնայողության և ժլատության արդյունք չէ: Խնայող մարդիկ շատ հաճախ չունևոր են մնում, մինչ շատերը, ովքեր վատնում են առանց հաշվելու, հիշատակվում են հարուստների ցանկում` թեկուզև ոչ Բիլ Գեյթսի կողքին:
 
Բոլոր հարստանալ ցանկացողներին մաղթում եմ մտահղացումների հաջող իրագործում` հույսով, որ այն ձեզ ավելի կերջանկացնի:
 
 

Հայազգի միլիարդատերերը` ըստ Forbes-ի
 
 
Forbes հանդեսի կողմից հրապարակված միլիարդատերերի հերթական ցանկում միանգամից 5 հայազգի գործարարներ կան: 
 
Առավել հարուստն ու հռչակավորը շարունակում մնալ Քըրք Քըրքորյանը: Forbes-ի միլիարդատերերի ցանկում նա զբաղեցնում է 310-րդ հորիզոնականը` մոտ 3.5 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ: Անցած տարվա համեմատ` Քըրքորյանի կարողությունն աճել է մոտ 400 մլն. դոլարով: 
Բայց եթե համեմատենք նույն Forbes հանդեսի` 2004 թվականին հրապարակած ցանկի հետ, ապա կտեսնենք, որ ամերիկահայ միլիարդատիրոջ կարողությունը մի քանի տարվա ընթացքում կիսով չափ կրճատվել է: 7 տարի առաջ Քըրքորյանի կարողությունը գնահատվում էր շուրջ 7 մլրդ. ամերիկյան դոլար: Չնայած զգալի կորուստներին` անցած մեկուկես տարիներին Քըրքորյանը ևս մի քանի լուրջ գործարքներ է կնքել»- պնդում է Forbes-ը: 2009թ. դեկտեմբերին Լաս Վեգասում բացվեց Քըրքորյանին պատկանող  Game City խաղային համալիրը, որի արժեքը 8.5 միլիարդ դոլար է: Դա Միացյալ Նահանգների պատմության մեջ մասնավոր կապիտալի ներգրավմամբ անշարժ գույքի շուկայում իրականացված ամենախոշոր գործարքն էրե: Բացի այդ, Forbes-ը ընդգծում է, որ Քըրքորյանը շարունակում է իր բարեգործական ակցիաները.- «Այս ձմեռ 93-ամյա գործարարը շուրջ 200 մլն. դոլար նվիրաբերեց Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանին` UCLA-ին»:

Forbes-ի ցուցակում տեղ գտած մյուս հայազգի միլիարդատերերն իրենց գործունեությունը ծավալել են Ռուսաստանի տարածքում: Նրանցից ամենահայտնին և ամենաերիտասարդը «ՌոսԳոսՍտրախ» ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է: Forbes-ի ցանկում 833-րդ տեղը զբաղեցնող մոսկվաբնակ հայ գործարարի 1.5 միլիարդ դոլար կազմող կարողության հիմքը ապահովագրական շուկայում իրականացված հաջող գործարքներն են: 
«2001 – 2003 թվականներին Խաչատուրովն իր գործընկերների հետ 60 մլն. դոլարով գնեց պետությանը պատկանող «ՌոսԳոսՍտրախ»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` խորհրդային ոճի ընկերությունից այն դարձնելով ռուսաստանյան շուկայի առաջատարներից մեկը: 2010-ին Խաչատուրովը պետությունից գնեց բաժնետոմսերի մնացած 25 տոկոսը` դառնալով ընկերության միանձնյա սեփականատերը»,- գրում է Forbes-ը:

Ապահովագրական բիզնեսում լուրջ հաջողությունների հասած Սարկիսով եղբայրները` Նիկոլայն ու Սերգեյը, ամերիկյան հանդեսի հրապարակած ցուցակում Խաչատուրովի հարևանությամբ են:  Սարկիսով եղբայրների  միասնական կարողությունը Forbes-ը գնահատում է շուրջ 3 մլրդ. ամերիկյան դոլար:  Եղբայրներից ավագը` 51-ամյա Սերգեյ Սարկիսովը, 1991թ.-ին ստեղծել է «ՌԵՍՈգարանտիա» ընկերությունը: 2007.թ-ին ընկերության բաժնետոմսերի 37 տոկոսը վաճառել է ֆրանսիական AXA ընկերությանը ռուսական ապահովագրական շուկայի համար աննախադեպ բարձր գնով` 1 միլիարդ 200 միլիոն դոլարով: Նրա կրտսեր եղբայրը` 42-ամյա Նիկոլայը, համակարգում է «ՌԵՍՈ»-ի շինարարական նախագծերը: Ի դեպ, երկու եղբայրներն էլ բազմազավակ հայրեր են` յուրաքանչյուրը 5-ական երեխա ունի:

 
Forbes-ի ցանկում ընդգրկված վերջին հայազգի միլիարդատերը «Տաշիր Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: «Տաշիր Գրուպը» 15 առևտրային և 7 օֆիսային կենտրոնների, նաև յոթ հյուրանոցների սեփականատեր է: Իր բիզնեսը Ռուսաստանում Կարապետյանը սկսել է` գնելով «ԿալուգաԳլավՍնաբ» ընկերությունը:
«Կարապետյանը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի մայրաքաղաք Երևանի իշխանությունների հետ, որի նպատակն է տուրիզմի, շինարարության  և կանաչ գոտիների ստեղծմանն ուղղված լուրջ ներդրումների իրականացումը»,- գրում է Forbes-ը:
 

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ի՞նչն է օգնում հարստանալուն...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հաջողության քո ուղին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://erkusov.com/_tbkp/new/psycho/mard_dolar_upstairs.jpg
Կատեգորիա: Հաջողության քո ուղին | Ավելացրեց: Admin (18.02.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 3842 | Տեգեր: կարիերա, բիզնես, Վաստակել գումար, Հոգեբանական, աշխատանք | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ